Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Գլխուղեղի և նրա անոթների համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ). ultraimaging.am

Գլխուղեղի և նրա անոթների համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ). ultraimaging.am

Գլխուղեղի և նրա անոթների համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ախտորոշիչ հետազոտություն է՝ ռենտգեն ճառագայթների կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ուղեղի ներքին կառուցվածքներն ու անոթները:

ՀՏ-ի ժամանակ ստացված պատկերները կարող են լինել երկու հարթությամբ, ինչպես նաև հնարավոր է ստանալ եռաչափ պատկեր: Այս տեղեկատվությունը կարելի է դիտել համակարգչի մոնիտորի վրա, տպել ժապավենի, սեղմասկավառակի (CD) կամ DVD-ի վրա:

Ուղեղի և արյունատար անոթների ՀՏ-պատկերը, որպես կանոն, ավելի մանրամասն տեսանելիություն են ապահովում, քան ավանդական ռենտգենյան ճառագայթները:

Ուղեղի և անոթների ՀՏ-ն հնարավորություն է տալիս ախտորոշել.

  •  գլխի վնասվածքներով հիվանդների մոտ գլխուղեղի վնասումն ու գանգի կոտրվածքը,
  •  անևրիզմայի պատռվածքով պայմանավորված արյունահոսությունները,
  •  արյան մակարդուկները կամ արյունահոսությունը` կապված գլխուղեղի կաթվածի հետ,
  •  հիդրոցեֆալիայով հիվանդների մոտ ուղեղի խոռոչների (փորոքների) մեծացումը,
  •  գանգի զարգացման արատներ կամ հիվանդություններ,
  •  ուղեղի ուռուցքներ:



Համակարգչային տոմոգրաֆիայի հետ միասին հնարավոր է իրականացնել նաև գլխուղեղի և անոթների ՀՏ-անգիոգրաֆիա, որի դեպքում իրականացվում է հատուկ ռենտգեն-կոնտրաստ նյութի ներմուծում:

Հետազոտության համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում, սակայն դեղերի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում, հատկապես յոդ պարունակող, անհրաժեշտ է բժշկին նախազգուշացնել:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ