Նյարդաբանություն
Դիսլեքսիայով տառապող մարդկանց ուղեղը ցանցային կապերի խզում ունի. .news.am
Եթե դիսլեքսիայով եք տառապում, շատ հնարավոր է, որ նույն խանգարմամբ ախտորոշված եւս մեկին ճանաչեք: Ժամանակին տարատեսակ անհիմն բացատրություններ գտած այս խանգարումն, ի վերջո, իրավամբ, նյարդաբանական խանգարումների շարքին է դասվել:
Իսկ վերջերս իրականացված ուսումնասիրության արդյունքները մեկ քայլ առաջ են արձանագրել՝ հիվանդության բնույթի լիարժեք ընկալման հարցում: Հետազոտության հեղինակները, մասնավորապես, նախաձեռնել են դիսլեքսիայով ախտորոշված հիվանդների ուղեղի մագնիսա-ռեզոնանսային պատկերում իրականացնել ՝ օրգանի կառույցում առկա խախտումները բացահայտելու նպատակով, ինչի արդյունքում, ընթերցանության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց օժանդակություն ցուցաբերելու տեսանկյունից, խիստ արժեքավոր բացահայտումներ են արվել:
Դիսլեքսիան ուսման հետ կապված բարդություններ ենթադրող նյարդաբանական խախտումներից ամենատարածվածն է Միացյալ Նահանգներում: Ավելին՝ այն ընդհանրապես անգլերենը մայրենի լեզու համարող մարդկանց շրջանում է առավել տարածված եւ կարող է ո՛չ միայն ընթերցանության, այլ նաեւ՝ գրելու, որոշ դեպքերում էլ՝ խոսքի կարողության հետ կապված խնդիրներ հարուցել: Այդուհանդերձ, ուսման կարողության հետ կապված խանգարումները մտավոր զարգացածության մակարդակի հետ որեւէ առնչություն չունեն եւ ընդամենը ստացված տեղեկությունը մշակելու եւ մեկնաբանելու տեսանկյունից ի հայտ եկող բարդությունների առկայություն են ենթադրում, հաղորդում է Medical Daily-ն:
Յեյլի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազությունը 75 երեխաների եւ 104 չափահասների շրջանում է իրականացվել: Դիսլեքսիայով ախտորոշված հիվանդների ուղեղի պատկերումից ստացված տվյալների՝ առողջ մարդկանց օրգանում առկա ֆիզիկական հատկանիշների հետ համեմատության արդյունքում պարզվել է, որ ընթերցանության գործընթացի խանգարմամբ աչքի ընկնող մարդկանց ուղեղի որոշ հատվածներում ցանցային կապերի խզում, որոշ գոտիներում էլ՝ բարձր խտություն է նկատվում: «Առողջ մարդկանց համեմատությամբ, դիսլեքսիայով տառապող մարդկանց ուղեղի՝ վիզուալ տեղեկությունների մշակման համար պատասխանատու եւ ուշադրության մակարդակը վերահսկող հատվածները կապող ցանցի խզում է նկատվում, ինչի արդյունքում էլ տվյալ բարդությամբ ախտորոշված մարդիկ դժվարությամբ են տպագիր տեքստ ընթերցում», - մեկնաբանել է հետազոտական խմբի անդամ Էմիլի Ֆիննը:
Այդուհանդերձ, ինչպես հետազոտության արդյունքներն են վկայում, ուղեղի հնչյունաբանության համար պատասխանատու հատվածները դիսլեքսիայով տառապող հիվանդների մոտ շարունակում են «առողջ» մնալ:
01.09.2014 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ