Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

5 եղանակ` գիշերն անհանգիստ ոտքերի համախտանիշից ազատվելու

5 եղանակ` գիշերն անհանգիստ ոտքերի համախտանիշից ազատվելու

Ոտքերը շարժելու անհագ ցանկությամբ տարված` չեք կարողանում քո՞ւն բերել ձեր աչքերին: Շատ հնարավոր է` անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեք: Խոսքը նյարդաբանական խանգարման մասին է, որի դեպքում գիշերային ժամերին ոտքերը ժամանակ առ ժամանակ տեղաշարժելու` այդ կերպ թեթևություն զգալու կարիք է առաջանում:

Ընդ որում, վերը նշված զգացողությունը կարող է միայն ոտքերից մեկի հետ կապված լինել:

Մարդկանց 5-10 տոկոսն անհանգիստ ոտքերի համախտանիշից է տառապում: Համաձայն վիճակագրության տղամարդկանց համեմատությամբ, կանանց մոտ այդ ցուցանիշը կրկնակի անգամ բարձր է:

Անհանգիստ ոտքերի համախտանիշից տառապողները որպես կանոն բժշկի օգնությանը չեն դիմում` կարծելով թե անլուրջ մարդու տպավորություն կթողնեն:

Հիվանդության ախտանշանները կարող են ընդմիջումներով հայտնվել: Ախտանշաններից զերծ են մնում նաեւ վաղ առավոտյան ժամերը, երբ հանգիստ քուն վայելելու հնարավորություն է ստեղծվում: Հակացուցված են երկար ճանապարհորդությունները` ավտոմեքենայով թե ինքնաթիռով, կինոթատոն այցելությունները եւ այլ անշարժ վիճակ պահանջող գործողությունները: Քնի կամ հանգստի պակասը ևս կարող է ոտքերը շարժելու նոպա առաջացնել:

Համախտանիշի առաջացման պատճառները լիովին պարզ չեն, սակայն հայտնի է, որ այն որոշակիորեն ուղեղի մեջ երկաթի եւ դոպամինի պարունակության պակասի արդյունք է, սակայն հիվանդությունը նաեւ գենետիկ բաղադրիչ ունի: Լինում են նաեւ դեպքեր, երբ ոտքերը շարժելու անհագուրդ ցանկության պատճառը երիկամների հիվանդությունը, հղիությունը, կամ նոր դեղամիջոցներն են:

Անհանգիստ ոտքերի համախտանիշի դեմ պայքարի որոշ մեխանիզմներ, այնուամենայիվ, գործում են, սակայն, ինչպես նշել ենք, բոլորը չէ, որ պատրաստ են ոտքերին հանգիստ տալու համար դեղահաբեր  ընդունել:

Ուստի հետեւյալ հինգ ռազմավարական միջոցառումներն ենք առաջարկում.

 

  • Երբ ախտանշանները քնած, կամ կիսաքուն վիճակում են հայտնվում, փորձեք արագ վեր կենալ անկողնուց և դեպի խոհանոց կամ լոգարան շարժվել: Փոքրիկ զբոսանքը հաճախ վերացնում է ախտանշանները:
  • Երբ պառկած եք անկողնում, փորձեք տրորել կամ թեթեւակի մերսել ոտքերը:
  • Անկողին մտնելուց առաջ տաք լոգանք կամ ցնցուղ ընդունեք:
  • Անկողին մտնելուց առաջ ընթերցեք, խաչբառ լուծեք, սմարթֆոնով որեւէ խաղ խաղացեք կամ ուղեղը զբաղեցնող որեւէ այլ գործողություն նախաձեռնեք:
  • Երբ քունը տանում է, աշխատեք արագ չհանձնվել եւ մինչեւ վերջին պահը արթուն մնալ:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. nebolet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ