Նյարդաբանություն
7 փաստ դեմենցիայի մասին
Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը:
- Փաստ. երկարակեցությունն ու դեմենցիան
Դեմենցիան (ձեռքբերովի տկարամտություն) ախտանշան է, որն ուղեկցում է նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների. Ալցհեյմերի հիվանդություն, Հանտինգտոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն: Դրանք հաճախ ախտահարում են մարդկանց, ովքեր երկար են ապրում: Օրինակ` յուրաքանչյուր երրորդ ծեր ամերիկացին մահանում է Ալցհեյմերի հիվանդությունից կամ էլ դեմենցիայի մեկ այլ տեսակից:
Հիվանդության խելացի կանխարգելման շնորհիվ հնարավոր է մեծերին պաշտպանել այդ ախտից: 2006-ի դրությամբ, աշխարհում հաշվվում էր ուղեղի աշխատանքի խանգարում ունեցող 24 մլն մարդ: Հետազոտության հեղինակները հաշվել են, որ 2040-ին այդ թիվը կհասնի 81 մլն-ի:
Նման տվյալները խնդիր են ո՛չ միայն բժշկության, այլև տնտեսության համար: 2005-2009-ի տվյալներով` ծախսերի ընդհանրական արժեքը կազմել է 422 մլն դոլար: Այդ գումարի մեջ է մտնում բուժախտորոշիչ միջոցառումների, դեղամիջոցների ու հիվանդների խնամքի արժեքը: - Փաստ. վաղ դեմենցիան
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան հաճախ նույնացվում է տարեց մարդկանց հետ, տկարամտության ենթակա են նաև համեմատաբար ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, ասենք` մինչև 65 տարեկանները, երբեմն էլ` մինչև 40 տարեկանները:
Վիճակագրության համաձայն` Մեծ Բրիտանիայում 2003-ին 30-64 տարեկանների խմբում 100 հազարից 54-ը դեմենցիայով էր տառապում:
Վաղ դեմենցիան հիմնականում պայմանավորված է նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով: Ավելի երիտասարդ տարիքում դեմենցիայով հիվանդանալը կապում են գեների մուտացիայի հետ: Մտավոր ֆունկցիաների կորուստ կամ նվազում կարող է առաջանալ նաև գանգուղեղային վնասվածքների հետևանքով կամ էլ երկարատև ալկոհոլային թունավորման պատճառով:
Ցավոք, դժվար է ախտորոշել դեմենցիան վաղ շրջանում: Շատ ախտանշաններ, ինչպիսիք են մոռացկոտությունը, ցրվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, բացատրվում են հոգնածությամբ, սթրեսով, հետևաբար կոգնիտիվ (մտավոր) ֆունկցիաների վատացման դեպքում հարկ է դիմել մասնագետի: - Փաստ . դեմենցիան ու ավելորդ քաշը
Դրանք սերտորեն կապված են: Սակայն, վերջերս պարզ դարձավ, որ ո՛չ միայն գիրությունը, այլև ավելորդ քաշը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավելի է) նույնպես ռիսկի գործոն է: Դա հաջողվել է պարզել շվեդ գիտնականներին, ովքեր հետևում էին 65-ից բարձր տարիքի երկվորյակներին: Նման եզրահանգում են կատարել նաև ԱՄՆ-ի Կուպերի ինստիտուտի աշխատակիցները` վերլուծելով 19 հազար մարդու ֆիզիկական կեցվածքի տվյալներն ու հետևել նրանց 25 տարի: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր նվազ ֆիզիկական պատրաստվածություն ունեին զննումների սկզում, տարիներ անց կանգնել են դեմենցիայի փաստի առջև:
Ի դեպ, դրա առնչությամբ արժե կրկին հիշել, որ ֆիզիկական մարզումները ո՛չ միայն նվազեցնում են դեմենցիայի առաջացման ռիսկը, այլև դանդաղեցնում հիվանդության զարգացման ընթացքը:
Ծխելը բարձրացնում է դեմենցիայի ռիսկը (օրական 2 տուփը կրկնակի է մեծացնում ռիսկը), իսկ ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է նպաստել վաղ դեմենցիայի առաջացմանը: - Փաստ . ճիշտ տրամադրությունը
Միայնակ տարեցները հաճախ են տառապում դեմենցիայից ու դրա դրսևորումներից: Իսկապես, միայնակության զգացում ապրող մարդկանց մոտ դեմենցիան մեկուկես անգամ ավելի արագ է զարգանում:
Հոգեկան անհարմարավետությունը բոլոր տարիքներում է աղետ: Եթե երիտասարդի մոտ ախտորոշվել է ընկճախտ, ապա անոթային դեմենցիայով հիվանդանալու ռիսկը հասուն տարիքում եռապատկվում է: Նույնը վերաբերում է սթրեսային իրավիճակներին (ամուսնալուծություն, բաժանում, խնդիրներ աշխատանքում), համենայն դեպս` կանանց մոտ: Գիտնականների կարծիքով` կուտակված սթրեսն ազդում է առողջության վրա ապագայում. սրտանոթային, նյարդային ու ներզատիչ համակարգերի խնդիրները հետագայում կարող են դեմենցիայի պատճառ դառնալ: - Փաստ . մտավոր աշխատանքը
Մտավոր աշխատանքի դերը դեմենցիան կանխարգելելու իմաստով ուսումնասիրվում է վաղուց: 300 մարդկանց նկատմամբ իրականացված 20-ամյա ուսումնասիրւթյունը հնարավորություն է տվել պարզելու, որ ողջ կյանքում մտավոր ակտիվ գործունեությամբ զբաղվածների մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը 32%-ով դանդաղում է:
Նրանք, ովքեր քիչ են կարդում, քիչ են տեղեկություններ ստանում ու մշակում, դեմենցիան խիստ արագ է զարգանում: Ի դեպ, հաշվողական տեխնիկայով զբաղված տարեցները հազվադեպ են դեմենցիայով տառապում: Սա այն հազվագյուտ դեպքն է, որ համակարգիչների կիրառումն առողջականի վրա բարերար է ազդում: Համակարգիչներն օգնում են նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ուսումնասիրություներին, աշխարհի հետ փոխազդեցությանը:
Հայտնի է, որ մտավոր աշխատանքը ո՛չ միայն դանդաղեցնում է դեմենցիայի զարգացումը , այլև բարելավում այդ խնդրի առջև կանգնածների վիճակը: - Փաստ . էսթրոգեն հորմոնն ու դեմենցիան
Տրամադրության անկումը, ավելորդ քաշն ու անբավարար մտավոր գործունեությունը նպաստում են դեմենցիայի առաջացմանը: Այդ գործոններից բացի, դեր ունի նաև կնոջ արյան մեջ հետկլիմաքսային շրջանում էսթրոգենների շատ բարձր կամ չափազանց ցածր մակարդակը, ինչը նույնպես հղի է մտավոր խանգարումների ռիսկով: Դիաբետի ու էսթրոգենների բարձր մակարդակի համադրությունը ևս սրում է դրությունը: Պատճառը դեռևս պարզված չէ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է էսթրոգեն հորմոնի` անոթների վրա ունեցած ազդեցությամբ:
Անեմիան և դեմենցիան նույնպես փոխկապված են: Արյան մեջ հեմոգլոբինի անբավարարությունը տարեց հասակում մտավոր խանգարումների առաջացման կրկնակի ռիսկ է: Գուցե դա պայմանավորված է այն փաստով, որ անեմիայի դեպքում հյուսվածքները նվազ թթվածին են ստանում, ինչը բացասաբար է ազդում ուղեղի վրա: - Փաստ . երաժշտությունը և հիշողությունը
Դեմենցիայի տեսակներ կան, որոնք անբուժելի են, սակայն որոշ միջոցառումներով կարելի է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Բացի դեղորայքից, որոնք ազդում են ուղեղի վրա ու կարգավորում կենսաքիմիական գործընթացները, գիտնականներն ու բժիշկները դիտարկում են նաև հիվանդներին օգնելու այլընտրանքային տարբերակներ:
Դրանցից մեկն էլ ռեմինիստենտային թերապիան է: Կարծիք կա, որ թերապիան, որի ընթացքում հիվանդները պատմում են անցյալի մասին, հիշողության մեջ վերականգնում այդ իրադարձությունները, վերագնահատում դրանք, օգնում է մտավոր գործունեությանը, բարձրացնում տրամադրությունն ու ազդում վարքի վրա:
Արոմաթերապիան (մասնավորապես մելիսայի՝ թրնջխոտ, յուղի կիրառումը) նույնպես նպաստում է մարդկանց հոգեբանական վիճակը բարելավելու համար, թուլացնում է գերգրգռվածությունը, չնայած 100 %-անոց ապացույցներ չկան: Աշխատանքային ու երաժշտական թերապիան ոչ երկարատև, սակայն կարող են բարելավել դեմենցիայով տառապող մարդկանց վիճակն ու ազդել վարքի վրա:
Դեմենցիայի հայտնաբերման թեստ
Դեմենցիան ժողովուրդն անվանում է ծերունական մարազմ: Այն կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
65-76 տարքիում է, որ մեծամասնության մոտ զարգանում է այդ հիվանդությունը:
Որքան շուտ հայտնաբերվեն դեմենցիայի ախտանշանները, այնքան շուտ կարելի է կանխել: Գիտնականներն աշխատում են՝ հայտնաբերելու դեմենցիայի վաղ ախտորոշման արդյունավետ միջոցներ :
Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը: Արդյունքները վերլուծելով` հնարավոր է եղել դեմենցիան հայտնաբերել վաղ փուլում: Քանի որ նույնիսկ ոչ ցայտուն ախտանշաններ ունեցողները թեստը չեն կարողացել հաջողությամբ անցնել: Թեստը հարմար է 40-65 տարեկանների շրջանում վաղ դեմենցիան հայտնաբերելու համար:
Նույնիսկ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերումը, արյան ճնշումն ու խոլեսթերինի մակարդակը կարող են հուշել ավելի հասուն տարիքում դեմենցիայի զարգացման վտանգի մասին:
16.06.2014 Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
12.01.2024
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
20.12.2023
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
30.10.2023
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
24.10.2023
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
15.09.2023
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
11.05.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYS2JrZl' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ