Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Կաթված

Կաթված

Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառ հանդիսանում է գլխուղեղի անոթների խցանումը կամ նրանց պատի վնասումը (նկ.14.1):

 

Կաթվածը կարող է զարգանալ շատ արագ կամ աստիճանաբար։ Տուժածի մոտ կարող են ի հայտ գալ ստորև բերված նշաններից մի քանիսը կամ բոլորը։

katvac

ՆՇԱՆՆԵՐԸ


  • վատառողջ տեսք կամ տարօրինակ վարքագիծ,

  • դեմքի և վերջույթների մկանների հանկարծակի թուլացում (սովորաբար դա տեղի է ունենում մարմնի միայն մի կեսում),

  • խոսքի խանգարում,

  • տեսողության խանգարում,

  • հիշողության կորուստ,

  • հավասարակշռության խանգարում,

  • բբերի անհամաչափություն,

  • ուժեղ գլխացավ, գլխապտույտ,

  • զրնգոց ականջներում,

  • ակամա միզարձակում և կղում,

  • ցնցումներ,

  • գիտակցության խանգարումներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


  • Հանգստացրեք տուժածին։ Հաճախ տուժածը չի հասկանում, թե ինչ է կատարվել, և տագնապած է լինում։

  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Գերադասելի է պառկեցնել նրան։

  • Գիտակցության և կլման ակտի խանգարման, առատ թքարտադրության, փսխման դեպքում բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի։

  • Ոչինչ մի տվեք խմելու կամ ուտելու։ Ահազանգեք շտապ օգնություն։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

 

ԿԱԹՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ


Կաթվածի զարգացման վտանգի գործոնները նույնն են, ինչ որ սրտանոթային հիվանդություններինը (տե'ս"ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ")։ Որոշ վտանգի գործոններ, ինչպիսիք են տուժածի տարիքը, սեռը կամ ժառանգական նախատրամադրվածությունը, շաքարախտը կամ սրտի ախտահարումները, հնարավոր չէ վերահսկել։ Այնուամենայնիվ կարելի է վերահսկել այլ վտանգի գործոններ, ինչպիսիք են բարձր ճնշումը, որը մեծացնում է զարկերակների վնասվելու հավանականությունը, ծխելը, կենդանական ճարպերի և խոլեսթերինի չարաշահումը, շարժումների և մարզումների սակավությունը, սթրեսները։

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://gumirov1963.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

19.02.2014

Հարգելի Ani, բարև Ձեզ, ամենայն հավանականությամբ հոդախախտ է, երեխաների մոտ հաճախ կարող է լինել և հեշտությամբ հնարավոր է վերականգնել: Անպայման դիմել վնասվածքաբան-օրթոպեդի:

ani

18.02.2014

erexan @nkel e 9 amsekan ev chi karoxanum derq@ sharjel inch xorhurd ktaq

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ