Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Գլխուղեղի ճնշում

Գլխուղեղի ճնշում

Գլխուղեղի ճնշումը ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով գլխուղեղի հյուսվածքների սեղմումն է, ինչը բերում է գլխուղեղի նորմալ գործունեության խանգարման (նկ.18.4)։

 

Օրինակ՝ ներգանգային արյունահոսության հետևանքով կուտակված արյունը ճնշում է գլխուղեղը և խաթարում նրա գործունեությունը։ Գլխուղեղի ճնշման հիմնական պատճառները գլխի վնասվածքներն են, սակայն այդ վիճակը կարող է զարգանալ նաև կաթվածի, վարակի և ուռուցքի հետևանքով։ Շնչառական ու սրտի աշխատանքի կենտրոնների ճնշումը կարող է բերել նրանց գործունեության լուրջ խանգարումների և կյանքի համար վտանգավոր իրավիճակների։ Գլխուղեղի ճնշումը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ մի քանի ժամվա ընթացքում։ Միշտ ուշադիր եղեք գլխի յուրաքանչյուր վնասվածքի նկատմամբ։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • գիտակցության խանգարում,

  • աղմկոտ կամ անկանոն շնչառություն,

  • դանդաղ անոթազարկ,

  • բբերի անհամաչափություն,

  • դեմքի կարմրություն,

  • սրտխառնոց, փսխում,

  • գլխացավ, գլխապտույտ,

  • ցնցումներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


  • Գիտակցության առկայության դեպքում օգնեք տուժածին մնալ հարմար դիրքում։ Պառկեցրեք տուժածին՝ գլուխը և ուսերը բարձր դիրքով (նկ.18.5)։

  • Տեղադրեք սառը թրջոցներ վնասված հատվածին։ Ժամանակ առ ժամանակ փոխեք թրջոցները։

  • Ահազանգեք շտապ օգնություն։ Նույնիսկ եթե տուժածի գիտակցությունը վերականգնվել է, ահազանգեք շտապ օգնություն, որովհետև այս դեպքում միշտ պահանջվում է շտապ բժշկական միջամտություն։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Լուսանկարը. lenta-ua.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ