Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Ինչ են ուզում մեր նյարդային բջիջները

Ինչ են ուզում մեր նյարդային բջիջները

Մարդու օրգանիզմում գործում  է 12 համակարգ, դրանք են` կենտրոնական նյարդային, շնչառական, սիրտ-անոթային, արյունաստեղծ, մարսողական, արտազատիչ, միզասեռական, վերարտադրողական, ներզատիչ, ոսկրամկանային, լիմֆատիկ, իմունային և պերիֆերիկ նյարդային համակարգեր: Սրանց համերաշխ համագործակցության արդյունքում ստեղծվում է առողջ օրգանիզմ:

 

Եթե թվարկվածներից մեկը կամ մյուսը չի  գործում  ինչպես հարկն է, ապա մնացածի աշխատանքը նույնպես խախտվում է: Յուրաքանչյուրն էլ կարևոր է, չկա երկրորդական համակարգ: Եթե մեկը շարքից դուրս գա, ապա իր հետևից կտանի մնացածին:

Կենտրոնական նյարդային համակարգն (ԿՆՀ) ապահովում է օրգանիզմի ողջ  կենսագործունեության  վերահսկողությունը: Մեր  ուղեղում գիտակից մասնիկներ` նեյրոններ կան (նյարդային բջիջներ), որոնք ապահովում են կենսագործունեությունը: Եթե հասկանանք, թե ինչ է կատարվում, կկարողանանք նրանց հետ ճիշտ վարվել: Ի՞նչ է նյարդային համակարգը. հասկանալու համար պետք է իմանալ, թե այն ինչ տեսք ունի: Մեր օրգանիզմում միլիարդավոր նյարդային բջիջներ կան, որոնք գոյություն ունեն իրենք իրենց: Նյարդային բջիջները չեն բազմանում: Մարդու օրգանիզմն այնպես է կառուցված, որ օրգանիզմում ինքնափոխանակություն է կատարվում, այսինքն` երիտասարդ  բջիջները փոխարինում են «ծերերին» ու օրգանիզմը կարող է այդպես ապրել 100 տարի: Մենք ծնվում ու մահանում ենք բջիջների նույն քանակով:  Արյունը թարմանում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, այսինքն` յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ոչ մի հին էրիթրոցիտ չի մնում:

Ուղեղի բջիջների  դեպքում ամեն ինչ այլ կերպ է. դրանք երբեք չեն թարմանում կամ նորանում, կարող են սնվել ու ինչ-որ ինֆորմացիա ստանալ բնությունից, սակայն դրանք չեն ծնվում: Ուստի, եթե երեխային ծնված օրվանից էկոլոգիական թույներ ենք ներարկել, ապա չպետք է մոռանանք, որ նրան թունավորել ենք մնացած ողջ կյանքի համար:  Օրինակ`   ամբողջ օրը քլորաջրի մեջ լողացնելը կամ դիմեդրոլ կիրառելը կամ էլ կարծեցյալ անվնաս  դեղորայք տալը (ինչպիսին է պարացետամոլը) պահանջված չափաբաժնից ավելի խտությամբ, որը, ի վերջո, կարող է  էնցեֆալոպաթիայի պատճառ դառնալ:

Կարևոր է հասկանալ, որ մեր օրգանիզմը ոչ թե մենք ենք ղեկավարում, այլ ուղեղը: Օրինակ` մտածում ենք, վատ չէր լինի խանութ գնալ և կաթ առնել: Իրականում օրգանիզմում կալցիումի պակաս է առաջացել, իսկ նեյրոններն առանց կալցիումի չեն աշխատում: Ու նրանք էլ մեր օրգանիզմին կաթի են  ուղարկում: Նրանք են  ասում` կաթ խմելու ժամանակը չէ՞:  Ուրեմն, հասկանալի է, չէ, որ երբ կամենում ենք քնել կամ էլի ինչ-որ բան անել, ապա  նշանակում  է, որ  այդ ցանկությունը մեր սեփական նեյրոնների հրամանն է, ինչին  երբեմն  ընդդիմանում ենք: Եվ իզուր: Փորձենք պատկերացնել, թե ինչ է կատարվում այդ դեպքում: Սկզբում ուղեղն ազդանշան է ուղարկում ասելով` ես հոգնել եմ, իսկ մարդը որոշում  է աշխատանքն ավարտին հասցնել: Կամ, ասենք, վարորդին ուղեղն ասում է ` հոգնել եմ, էներգիաս սպառվել է, իսկ նա դեռ 200 կմ պետք է վարի: Վարորդը  մտածում  է` ինչ-որ կերպ տակից դուրս կգա: Բայց իսկապե՞ս  կհասնի: Եթե ուղեղը 10 անգամ ասել է` հոգնել եմ և արդյունքի չի հասել, ապա 11-րդ անգամ պարզապես կանջատվի: Իսկ երբ ուղեղն անջատվում է, մարդը քնում է կամ էլ թմբիրի մեջ հայտնվում, երբ և՛ կաս , և՛ չկաս: Բնականաբար, հսկողությունն անհետանում է: Ու այդ ժամանակ դժբախտությունն անխուսափելի  է` վթար  է տեղի ունենում:

Մեր կյանքը պատահականությունների շղթա  է, իսկ այդ պատահականությունները` ԿՆՀ-ից են ծնվում: Ի՞նչ կարող է լինել: Ուղեղը կազմված է բջիջներից ու ջրից: Այդ բջիջներին արյուն է մատակարարվում, որն իր հետ թթվածին ու սննդարար  նյութեր է բերում ու իր հետ թույներ տանում: Ինչպե՞ս կարելի է անջատել ուղեղը. երբեք ու ոչ մի կերպ: Այն կարելի է մաքրել, լվանալ ջրով, սնուցել, տալ սննդանյութեր: Ուղեղին հնարավոր չէ հանգստացնել: Եթե մարդը խնդիրներ ունի, ինչպե՞ս կարող  է հանգստանալ, ուղեղը չի հանգստանում: Կարելի է , իհարկե, դեղահաբ տալ, ու ճիշտ է, նա կանջատվի ու կքնի, սակայն, արթնանալու հետ  կրկին կսկսի մտածել: Կնշանակի, ոչ մի հանգստաբեր միջոց չի գործում: Եթե նեյրոնին ինչ-որ բան է պակասում, ապա պետք է տալ դա: Իսկ հասկանալու համար, թե ինչ է պակասում, պետք է ուսումնասիրել բջիջը:

Բջջի կյանքի համար 28 ամինաթթու է անհրաժեշտ, 12 վիտամին, 15 հանքանյութ, ճարպաթթու, ֆերմենտներ, ջուր ու թթվածին:  Իսկ դեղորայքով ուղեղը չես սնում, այլ անջատում ես նյարդային համակարգը: Մարդու վարքագիծը նեյրոնի կյանքն է: Եթե նեյրոնի համար սարսափելի  է, ապա միակ պատճառը թթվածնային քաղցն է: Այլ պատճառ չկա: Նեյրոնը բջիջ է, եթե թթվածնից զրկես, կսկսի նյարդայնանալ: Եթե մարդը կրծքահեղձուկ ունի (բրոնխիալ ասթմա), անոթները նեղացած են, ուղեղին թթվածին չի հասնում, ապա նա սկսում է նյարդայնանալ, դեսուդեն ընկնել:  Դիցուք` մարդու վրա շուն է հարձակվել, ադրենալին է անջատվում, որը կտրուկ սեղմում է անոթները: Արյունը  մղվում   է ուղեղ, ապա սպազմ է տեղի ունենում. Ու մարդը սկսում է վախենալ, որովհետև թթվածին չկա: Վախը ուղեղում թթվածնի ու էներգիայի պակասն  է` պայմանավորված   իրավիճակով: Վախը հատուկ  է և՛  երեխաներին, և՛  մեծահասակներին  ու կարող է հանգեցնել հոգեկան տրավմաների:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...

Սրտանոթաբանություն Ցավ
Եռորյակ նյարդի նևրալգիա
Եռորյակ նյարդի նևրալգիա

Եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում հանկարծակի առաջացող՝ կրակող, այրող, ծակող, էլեկտրական հոսանքի հարվածի...

Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am
Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am

Այսօրվա հաղորդման հյուրն է նեյրովիրաբույժ Լևոն Հարությունյանը ։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին...

Ուռուցքաբանություն
Կոմա. armeniamedicalcenter.am
Կոմա. armeniamedicalcenter.am

Կոման կենտրոնական նյարդային համակարգի առավելագույն արտահայտված ախտաբանական արգելակումն է, որն արտահայտվում է գիտակցության խորը կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեֆլեքսների բացակայությամբ և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ...

Կակազում. armeniamedicalcenter.am
Կակազում. armeniamedicalcenter.am

Կակազումը խոսքի դեֆեկտներից է, որի ժամանակ մարդը դժվար է խոսում: Նա նույն վանկը կարող է կրկնել մի քանի անգամ, որը, բնականաբար, ստեղծում է շփման որոշակի դժվարություններ: Հուզվելիս կակազելու արտահայտվածությունը, որպես օրենք, ուժեղանում է...

Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Վիրաբուժություն Ցավ
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Ցավ
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am

Նյարդային անոռեքսիան` կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարումն է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային...

Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am
Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am

Ինչ-որ ժամանակ գիտնականները չէին հասկանում, թե ինչպե՞ս է ուղեղը՝ պահպանելով իր փակ էկոհամակարգը, իրականացնում բջջային մնացորդների հեռացումը: Այդպես էր մինչև 2012 թ-ը, քանի դեռ Ռոչեստերյան համալսարանի հետազոտողները չէին...

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com

Ալցհեյմերի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է , որի կապակցությամբ բազմաթիվ մոլորություններ կան: Այս հոդվածում  Դուք կիմանաք Ալցհեյմերի հիվանդության մասին 10 ամենատարածված միֆերի մասին...

Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ո՞վ է նյարդաբանը:
Նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ...

Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը:

Ալցհեյմերի հիվանդությունը դասվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների...

Գլխապտույտ
Գլխապտույտ

Գլխապտույտը տարածության մեջ իրանի կողմնորոշման զգացման խանգարումն է: Մարդուն սկսում է թվալ, թե իրեն շրջապատող իրերը պտտվում են, կամ ինքն է պտտվում, տպավորություն է ստեղծվում, ասես հողը ոտքերի տակից հեռանում է...

Դիմային նյարդի բորբոքում
Դիմային նյարդի բորբոքում

Գանգուղեղային 12 զույգ նյարդերից եռորյակը թվով 5-րդն է: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ