Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում Ալցհեյմերի հիվանդությանը (ԱՀ)։ 2001 թ.-ին ԱՀ-ով և դեմենցիայի այլ ձևերով հիվանդների թիվն աշխարհում հասել է 24, իսկ 2008-ին` 30 մլն-ի։

 

Մարդկանց կյանքի երկարելու ու բնակչության համընդհանուր ծերացման հետ կապված` սպասվում է այդ թվի աճ. 2030 թ.` մինչև 59 մլն, 2050թ.` 100 մլն-ից ավելի։ Վիճակագրական վերլուծաբանները գտնում են, որ աշխարհում 7 վայրկյանը մեկ դեմենցիայի նոր դեպք է ախտորոշվում։ Հնդկաստանում, Չինաստանում և հարավ-արևելյան Ասիայում հիվանդների թիվը 2040 թ.-ին կաճի երեք անգամ։ Այսպիսով, կարելի է ասել, որ այս հիվանդությունը համաճարակի բնույթ է կրում։


Ընդհանուր մահացության պատճառների ցանկում դեմենցիան սիրտանոթային, ուռուցքային հիվանդություններից ու վնասվածքներից հետո գրավում է չորրորդ տեղը։ Դեմենցիայի պատճառով տառապող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան հիվանդներինը. հաշվարկվել է, որ դեմենցիայով մեկ հիվանդին ընկնում է նրա հետ առնչվող 10 մարդուց ավելի` ընտանիքի անդամներ, խնամողներ, բժիշկներ, բուժքույրեր և այլոք։


Ներկայումս աշխարհի գիտնականները դեմենցիայի առաջացման պատճառները բացահայտելուն ուղղված լայնածավալ հետազոտություններ են կատարում։ ԱՀ-ն դեռևս չի բուժվում, սակայն հայտնի են մի քանի դեղամիջոցներ, որոնք դանդաղեցնում են հիվանդության առաջընթացը, հատկապես հիվանդության սկզբնական շրջանում։ Ավելի ուշ շրջաններում սահմանափակվում ենք միայն հիվանդի խնամքի վերաբերյալ գիտելիքների ուսուցմամբ։


Տեղեկացվածության պակասը և դեմենցիայի մասին թևածող իբր «ստորացուցիչ» կեղծ պիտակը խանգարում է մարդկանց հանձն առնել իրենց այդ հիվանդության կրող լինելը։


Քսան տարի առաջ Լոնդոնում ստեղծված Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի (ADI) հիմնական խնդիրն այս արգելքը վերացնելն է ու դրա վերաբերյալ բնակչության շրջանում լայն տեղեկացվածության ապահովումը` շեշտը դնելով այն փաստի վրա, որ դեմենցիան հիվանդություն է, այլ ոչ թե ծերությանը բնորոշ նորմալ դրսևորում։ Եթե բացահայտորեն խոսենք դեմենցիայի մասին, կկարողանանք սովորեցնել մարդկանց գիտակցելով հաղթահարել հոգեբանական անջրպետը, իսկ դա թույլ կտա կյանքի ավելի լավ որակ ապահովել։


ADI-ն սերտորեն համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, սակայն դեմենցիայի հիմնախնդիրը երբևէ օրակարգի հարց չի դարձել։ Ներկայումս դեմենցիայի խնդիրը «Մարդու հոգեկան առողջության պահպանման միջոցառումների համընդհանուր պլանի» գերակա ուղղություններից մեկն է, որը ԱՀԿ-ի կողմից ընդունվել է 2008 թ. և իրականացվելու է 2010-ից սկսած։ ADI-ն պլանավորում է 2009 թ. սեպտեմբերին աշխարհի խոշոր պետությունների ուշադրությանը ներկայացնել զեկույց այս խնդրի վերաբերյալ։ Խթան է դարձել այն փաստը, որ Ավստրալիան դեմենցիայի խնդիրը դարձրել է առողջապահության գերակա ուղղություններից մեկը։ Նման նախաձեռնություններ առաջ են քաշվել նաև մի շարք եվրոպական պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի կողմից։ Այժմ շատ երկրներում նույնպես դեմենցիայի դեմ պայքարի միջոցառումների պետական պլաններ են մշակվում։


Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիա (ԱՀՀԱ), որի նպատակը դեմենցիայի տարբեր ձևերով հիվանդների բացահայտումն է, նրանց բուժումն ու խնամքի վերաբերյալ հիմնական միջոցների ուսուցումը, որոնք կօգնեն թեթևացնել նրանց ու շրջապատող անձանց կյանքը։ Մեծ աշխատանքներ են տարվում դեմենցիայով հիվանդների ազգային ռեգիստրի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի խնդիրը քննարկել պետական մակարդակով։ Ներկայումս դեմենցիայի վերաբերյալ կա տարբեր լեզուներով տպագրված գրականություն, այն թարգմանվում է հայերեն` մեր պայմաններին հարմարեցված տարբերակներով։ Բացի այդ, ԱՀՀԱ-ի անդամները զանգվածային լրատվամիջոցներում հանդես են գալիս դասախոսություններով, հոդվածներ տպագրում ինչպես բժիշկների, այնպես էլ հանրության համար։


Վերլուծելով ԱՀ-ի հիմնական ախտանիշները, կարելի է նշել, որ վաղ հայտնաբերվող ախտանիշներից կարևորը հիշողության կորուստն է. հիվանդը մոռանում է առարկաների անվանումներն ու դրանց դերը, հաճախ մոռանում է, թե ինչու է մտել սենյակ և ինչ էր պատրաստվում ասել, խոսելիս անհրաժեշտ բառերը չի գտնում, մոռանում է շաբաթվա օրը կամ ուր է գնում, անպատեհ որոշումներ է ընդունում, կարող է եղանակին համապատասխան չհագնվել, գնումներ կատարելու համար գումարը սխալ է բաշխում, դժվարանում է թվերով ինչ-որ բան հաշվել, կորցնում է իրերը, չի հիշում, թե որտեղ է դրել բանալին, դրամապանակը։


Նկատվում է հիվանդի տրամադրության անկայունություն, անձի փոփոխություններ` նա շուտ շփոթվում է, դառնում կասկածամիտ, վախկոտ, պասիվ, ժամերով նստում է հեռուստացույցի առջև, սովորականից ավելի շատ է քնում, ոչինչ չի ցանկանում անել։
Նշենք, որ ԱՀ-ի և հիշողության տարիքային նորմալ փոփոխությունների հետ կապված ախտանիշների միջև հստակ տարբերություններ կան (տե՛ս աղյուսակը)։

 

 

ԱՀ-ի ռիսկի գործոններն են`

 

  • տարիքը։ Սովորաբար հիվանդանում են 65 տարեկանից հետո` յուրաքանչյուր 5-7-ը, 85-ից բարձր տարիքի մարդկանցից` յուրաքանչյուր երկրորդը։

  • ընտանեկան նախատրամադրվածությունը։ Եթե հիվանդ է տան անդամներից որևէ մեկը, հատկապես եթե հիվանդների թիվը մեկից ավելի է։

  • ժառանգականությունը։ Հայտնաբերված են ԱՀ-ի համար պատասխանատու գեներ։

  • Վերը նշված ռիսկի բոլոր գործոնները որևէ արտաքին ազդեցության չեն ենթարկվում, սակայն կան մի շարք գործոններ, որոնց վրա կարելի է ազդել ու կանխել դրանց ազդեցությունը.

  • գլխի վնասվածքները, որոնց հետևանքով եղել է գիտակցության կորուստ, հատկապես մանուկ հասակում,

  • սիրտանոթային անբավարարությունը և զարկերակային հիպերտոնիան, որոնք հանգեցնում են անոթային դեմենցիայի։

 

Վերջինիս նպաստում են նաև այլ գործոններ, որոնց ազդեցությամբ ախտահարվում են սիրտն ու անոթները։ Բացի զարկերակային բարձր ճնշումից, դրանց թվին կարելի է դասել սրտի տարբեր հիվանդություններ, ուղեղի կաթվածը, դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ կամ նման վիճակների տարբեր համակցությունները։


Անհրաժեշտ է ձգտել ապահովել առողջ ծերացման ընթացքը, քաշը պահպանել անհրաժեշտ մակարդակի վրա, չծխել և չչարաշահել ալկոհոլի օգտագործումը, սոցիալապես լինել ակտիվ, մարզել մարմինն ու ուղեղը։ Շոտլանդիայի ԱՀ-ի ասոցիացիայի տվյալների համաձայն, ֆիզիկական վարժություններ պարբերաբար կատարելը, այդ թվում` քայլքը, լողը, հեծանվավազքը, կարող են նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը 40%-ով, մտավոր վարժությունները, այդ թվում` խաչբառերի լուծումը, լոտո խաղալը, գնումներ կատարելը` մինչև 47%, շաբաթը մեկ անգամ ճարպոտ ձուկ, այդ թվում սաղմոնազգի` սկումբրիա, լոսոս կամ սյոմգա ուտելը` մինչև 60%։ Խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, մրգեր և հացահատիկային կուլտուրաներ` հաց, մակարոնեղեն, բրինձ, կարտոֆիլ, շատ խմել բանջարեղեններից և մրգերից պատրաստված հյութեր։


Ներկայումս ԱՀՀԱ և Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի ջանքերով «Մուրացան» համալսարանական կլինիկայի բազայի վրա ստեղծվել է «Հիշողության խանգարումների բուժման կաբինետ»։ Որակյալ մասնագետները կպարզեն ցանկացած տարիքի մարդու հիշողության վատացման պատճառը, անհրաժեշտության դեպքում կնշանակեն համապատասխան բուժում։


Հիվանդների, ինչպես նաև նրանց հարազատների համար կկազմակերպվեն խորհրդատվության հատուկ ձևեր, որոնք կօգնեն կյանքը դարձնել ավելի լիարժեք։ Այս հարցի շուրջ միջազգային փորձի մեծ պաշարներ են կուտակվել, որն անհրաժեշտ է հասցնել շահագրգիռ անձանց։

Հեղինակ. Միխաիլ Աղաջանով, Հասմիկ Վահրադյան, Հովհաննես Մանվելյան, Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ից և ՀՀ ԲԳԱ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lecheniedepressii.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ է մկանային դիստոնիան, ռիսկի գործոնները, ախտանիշները, բուժումը, կանխատեսումը. nairimed.com
Ի՞նչ է մկանային դիստոնիան, ռիսկի գործոնները, ախտանիշները, բուժումը, կանխատեսումը. nairimed.com

Դիստոնիան ընդհանուր բժշկական տերմին է, որը ներառում է մկանային կծկանքները, ջղակծկումները կամ ցնցումներ առաջացնող մի շարք շարժողական խանգարումներ...

Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը. nairimed.com
Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը. nairimed.com

Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...

Ցավ
Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները. erebunimed.com
Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները. erebunimed.com

Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները: «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբույժ Սարգիս Եղունյանը պարզաբանում է աշխարհում մեծ տարածում ունեցող այս խնդիրը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Վիրաբուժություն
Կաթվածներ. հարցազրույց նյարդաբան Մհեր Հարմանդայանի հետ. armeniamedicalcenter.am
Կաթվածներ. հարցազրույց նյարդաբան Մհեր Հարմանդայանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է կաթվածը:

Կաթվածը (ինսուլտ), արյան շրջանառության խանգարման պատճառով առաջացող ախտաբանություն է...

Ողնաշարի օստեոպորոզի նյարդաբանական բարդությունները. nairimed.com
Ողնաշարի օստեոպորոզի նյարդաբանական բարդությունները. nairimed.com

Օստեոպորոզը միջողային սկավառակներում դեգեներատիվ գործընթացների զարգացումն է, թեև հիվանդության ժամանակ գանգատները հիմնականում կապված են վերջինիս նյարդաբանական բարդությունների հետ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գլխուղեղի և նրա անոթների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). nairimed.com
Գլխուղեղի և նրա անոթների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). nairimed.com

Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...

Ախտորոշում
Ինչպե՞ս խուսափել Այցհեյմերի հիվանդությունից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս խուսափել Այցհեյմերի հիվանդությունից. armeniamedicalcenter.am

Հիշողության վատացումը զարգանում է տարիքի հետ, աստիճանաբար՝ նյարդային հյուսվածքի օրգանական ախտահարման արդյունքում: Այցհեյմերի հիվանդության  (ծերունական թուլամտության) ժամանակ առաջանում են...

Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ. nairimed.com
Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ. nairimed.com

Բուժական մերսումները, ֆիզկուլտուրան և դեղորայքը միշտ չէ, որ կարողանում են վերացնել միջողային ճողվածքը։ Հաճախ կոնսերվատիվ բուժումը քիչ արդյունավետ է, ինչի պատճառով պացիենտը ընդհանուր վիճակի թեթևացում...

Վիրաբուժություն
Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com
Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com

Ծոծրակային նևրալգիան (կամ` օքսիպիտալ) qրոնիկ գլխացավային համախտանիշ է, որը տեղակայված է պարանոցի վերին, ծոծրակային նյարդերի դուրս գալու հատվածում, և ճառագայթում մինչև գլխամաշկ...

Վիրաբուժություն
Գլխապտույտ. armeniamedicalcenter.am
Գլխապտույտ. armeniamedicalcenter.am

Գլխապտույտը վիճակ է, երբ զգացողություն է, կարծես շրջապատի առարկաները և իր մարմինը շարժվում կամ պտտվում են որոշակի ուղղությամբ (սիստեմային գլխապտույտ): Բայց հաճախ մարդը չի կարողանում հստակ ասել...

Ձեռքերի թմրածություն. armeniamedicalcenter.am
Ձեռքերի թմրածություն. armeniamedicalcenter.am

Երբ դաստակները կորցնում են իրենց զգացողությունը, այն արտահայտվում է ձեռքերի թմրածությամբ, ինչը հաճախ առաջանում է սխալ դիրքի պատճառով: Բայց երբեմն պատճառը կարող է շատ լուրջ լինել...

Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է շտապ դիմել սրտաբանի. nairimed.com
Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է շտապ դիմել սրտաբանի. nairimed.com

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, աշխարհում մահացության հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են։ Հենց դրանից են հիմնականում մարդիկ մահանում...

Շուրթերի թմրածություն. armeniamedicalcenter.am
Շուրթերի թմրածություն. armeniamedicalcenter.am

Բերանի թմրածությունը նյարդաբանական խնդիրների հետևանք է: Այն կարող է առաջանալ հանկարծ կամ զարգանալ աստիճանաբար: Ամեն դեպքում, այդ ախտանշանի հայտնվելուն պես անհրաժեշտ է դիմել մասնագետի...

Թմրածությունը` օրգանիզմի վտանգավոր ախտանիշ. armeniamedicalcenter.am
Թմրածությունը` օրգանիզմի վտանգավոր ախտանիշ. armeniamedicalcenter.am

Թմրածությունը՝ պարեսթեզիան, մաշկի զգացողության կորուստը կամ խանգարումն է: Հնարավոր է լինեն նաև այլ զգացողություններ՝ այրոց, ծակծկոց և այլն: Թմրածությունը կարող է արտահայտվել մարմնի...

Ուղեղային ախտանիշներ. nairimed.com
Ուղեղային ախտանիշներ. nairimed.com

Ուղեղի և նրա թաղանթների ախտահարման հետ կապված ախտանիշների առաջացումը կարող է վկայել շատ ծանր հիվանդությունների մասին։ Ուղեղային ախտանիշների ամբողջությունը կրում է մենինգեալ համախտանիշ...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ