Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ուշաթափություն

Ուշաթափություն

Ուշաթափությունը կամ սինկոպան `լատիներեն- “թուլացնել, սպառել” բառից, գլխուղեղի արյան շրջանառության ժամանակավոր խանգարմամբ պայմանավորված, գիտակցության կարճատև կորստի նոպա է։ Ուշաթափությունը որևէ առաջնակի հիվանդության ախտանիշն է։

 

Կան ուշաթափություն առաջացնող բազմաթիվ ախտաբանական վիճակներ.

 

  • սրտային նետման իջեցմամբ ուղեկցվող հիվանդությունները` սրտի ռիթմի խանգարումները, աորտայի և թոքայի զարկերակների ստենոզները, միոկարդի ինֆարկտը, ստենոկարդիայի նոպաները

  • անոթների նյարդային կարգավորման խանգարումներով ուղեկցվող վիճակներ, օրինակ` ուշաթափություն կուլ տալիս, հորիզոնական վիճակից արագ բարձրանալիս

  • արյան մեջ թթվածնի իջոցմամց վիճակներ` անեմիան և արյան այլ հիվանդությունները, հիպօքսիան բարձրության վրա և տոթ սենյակներում։


Կլինիկական արտահայտությունները


Որպես օրենք, գիտակցության կորստին նախորդում է վատ զգացողությունը, սրտխառնոցը, տեսողության մշուշապատումը կամ աչքերի առաջ “ճանճերի” զգացումը, զանգ ականջներում։ Լինում է թուլություն, երբեմն հորանջել, երբեմն թուլանում են ոտքերը և մոտենում է մոտոցող գիտակցության կորստի զգացումը։ Հիվանդները գունատվում են, ապա պատվում են քրտինքով։ Դրանից հետո հիվանդը կորցնում է գիտակցությունը։ Մաշկը մոխրա-գորշավուն, ճնշումը խիստ իջնում է, սրտի տոները դժվարությամբ են լսվում։ Պուլսը կարող է լինել ծայրահեղ սակավ կամ, ընդհակառակ, հաճախակի, բայց թելանման, հազիվ շոշափվող։ Մկանները խիստ թուլացած են, նյարդաբանական ռեֆլեքսները կամ բացակայում են կամ իջած են։ Բբերը լայնացած են և լուսային ռեակցիան բացակայում է։ Ուշաթափության տևողությունը մի քանի վայրկյանից մի քանի րոպե է, սովորաբար 1-2 վայրկյան։ Ուշաթափության գագաթնակետին, հատկապես դրա երկարատև ընթացքի դեպքում` ավելի քան 5ր, հնարավոր է ցնցումային նոպաների զարգացում, անմիզապահություն։

Բուժումը

 

  • հիմնական հիվանդության բուժումը

  • ուշաթափության չեզոքացումը։

 

Ուշաթափության ժամանակ հարկավոր է ապահովել արյան մաքսիմալ ներհոսք ուղեղ. հիվանդին պառկեցնել բարձրացված ոտքերով, կամ նստեցնել գլուխը թեքելով ծնկերի միջև։ Եթե հիվանդը պառկած է, գլուխը կողքի են թեքում, որպեզի լեզվի թեքումը կանխարգելել։ Բացի այդ, կիրառում են մի շարք դեղամիջոցներ անոթային տոնուսի ստիմուլյացիայի և զարկերակային ճնշման բարձրացման համար։

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. secret-idea.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

01.11.2015

Հարգելի Mariam, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Ձեր նկարագրած բանգատներն ավելի բնորոշ են վահանագեղձի հիպերֆունկցիային: Ցանկալի է դիմել էնդոկրինոլոգի, հանձնել հորմոնների անալիզ և կատարել վահանագեղձի ՈՒՁՀ: Նման գանգատներ կարող են լինել նաև նեյրոցիրկուլյատոր դիստոնիաների ժամանակ, հնարավոր է նաև նյարդաբանի խորհրդատվության կարիք լինի:

Mariam

18.09.2015

barev dzez,19 tarekan em,amisner araj ushataputyan depq exav voric heto indz mshtapes vat u tuyl em zgum,inqnazgacoxutyuns vatanum em,tuyl em zgum,dzerqeris aper@ qrtnum en,poxocov qaylelis indz tvum e vor @nknum em,hajaxasrtutyun e linum,aktiv linelis kam cicaxelis nuynpes vat em zgum, inchn e patjar@ inch karox e linel?

Mariam

18.09.2015

barev dzez,19 tarekan em,amisner araj ushataputyan depq exav voric heto indz mshtapes vat u tuyl em zgum,inqnazgacoxutyuns vatanum em,tuyl em zgum,dzerqeris aper@ qrtnum en,poxocov qaylelis indz tvum e vor @nknum em,hajaxasrtutyun e linum,aktiv linelis kam cicaxelis nuynpes vat em zgum, inchn e patjar@ inch karox e linel?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ