Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ապրաքսիա

Ապրաքսիա

Ապրաքսիան (apraxia; а- + հուներեն praxis գործողություն) դրա բաղկացուցիչ մաս հանդիսանող տարրական շարժումների պահպանման պայմաններում, նպատակասլաց շարժումների և գործողությունների խանգարումն է. ի հայտ է գալիս գլխուղեղի կեղևի օջախային և բրդանման մարմնի հաղորդչական ուղիների ախտահարման ժամանակ։


Ապրաքսիաները կարող են լինել սահմանափակ բնույթի, այսինքն շարժումների խանգարումները կարող են դիտվել մարմնի մի կեսում, մի ծայրանդամում, դեմքի մկանունքում (օրալ ապրաքսիա), բրդամարմնի ախտահարմանը բնորոշ է ձախակողմյան ապրաքսիա։


Ապրաքսիաները դասակարգվում են ինչպես ըստ տեղակայման, այնպես էլ ախտանշանային արտահայություններով. ախտանիշների համալիրը կախված է ուղեղի ախտահարված հատվածի ֆունկցիայից։


Ապրաքսիան ըստ գլխուղեղում ախտաբանական օջախի տեղակայման

 

  • ճակատային ապրաքսիա (a. frontalis) - մեծ կիսագնդի պրեֆրոնտալ հատվածի ախտահարման ժամանակ առաջացած ապրաքսիա, որն արտահայտվում է բարդ, իրար հետևող շարժումների պլանավորման խանգարումով։

  • մոտոր ապրաքսիա (a. motoria) - ապրաքսիա, որի ժամանակ հիվանդը կարող է պլանավորել բարդ շարժական ակտի իրականացման համար անհրաժեշտ, հաջորդող գործողությունները, սակայն չի կարող այն իրականցնել

  • պրեմոտոր ապրաքսիա (a. praemotoria հոմ. դինամիկ) շարժական ակտերի դեզավտոմատիզացիայով և դրանց ախտաբանական իներտությամբ պայմանավորված ապրաքսիա, բնութագրվում է առանձին շարժումներն ավելի բարդի վերածելու հմտությունների կորստով, դիտվում է գլխուղեղի կեղևի պրեմոտոր հատվածների ախտահարման ժամանակ

  • կորտիկալ ապրաքսիա (a. corticalis) - դոմինանտ կիսագնդի կեղևի ախտահարման ժամանակ ի հայտ եկող ապրաքսիա

  • բիլատերալ ապրաքսիա (a. bilateralis) - երկկողմանի ապրաքսիա, որն ի հայտ է գալիս դոմինանտ կիսագնդի ստորին կողմնային բլթում ախտաբանական օջախների առկայության դեպքում։

 

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. meduniver.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ