Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Դեմենցիա

Դեմենցիա

Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի ձեռք բերման դճվարացմամբ կամ անհարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է։

 

Ի տարբերություն օլիգոֆրենիայից` բնածին կամ մանկական հասակում ձեռք բերած թուլամտությունից, որն իրենից ներկայացնում է փսիխիկայի թերզարգացում, դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում ուղեղի ախտահարման արդյունքում, ավելի հաճախ ծերության ժամանակ։

 

Դասակարգումը


Ըստ տեղակայման տարբերում են.

 

  • կեղևային. ուղեղի կևղևի առավել ախտահարմամբ (Ալցհեյմերի հիվանդությունը, ճակատա-քունքային դեգեներացիան, ալկոհոլային էնցեֆալոպաթիան),
  • ենթակեղևային. ենթակեղևային գոյացությունների առավել ախտահարմամբ (հարաճող վերկորիզային պարալիչ, Հենտինգտոնի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, մուլտիինֆարկտային դեմենցիան` սպիտակ նյութի ախտահարումը),
  • կեղևա-ենթակեղևային (Լեվիի մարմնիկներով հիվանդությունը, կեղևա-բազալ դեգեներացիան, անոթային դեմենցիան),
  • մուլտիֆոկալ. ախտահարման բազմաթիվ օջախներով (Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը)։

 

Դեմենցիայով ուղեկցվող հիվանդությունները

 

  • Ալցհեյմերի հիվանդությունը (դեմենցիայի բոլոր դեպքերի 50 և 60 %),
  • անոթային (մուլտիինֆարկտային) դեմենցիա(10 և 20 %),
  • ալկոհոլիզմ(10 և 20 %),
  • ներգանգային ծավալային պրոցեսները` ուռուցքները, սուբդուրալ հեմատոմաները և ուղեղային աբսցեսները(10 և 20 %),
  • անօքսիա, գանգուղեղային տրավմա(10 և 20 %),
  • նորմոտենզիվ հիդրոցեֆալիա(10 և 20 %),
  • Պարկինսոնի հիվանդությունը(1 %),
  • Հենտինգտոնի խորեան(1 %),
  • հարաճող վերկորիզային պարալիչը (1 %),
  • Պիկի հիվանդությունը(1 %),
  • կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը,
  • ապինոցերեբելյար դեգեներացիան,
  • մետաքրոմատիկ լեյկոդիստրոֆիայով ուղեկցվող օֆթալմոպլեգիան,
  • Հելերվորդեն-Շպատցի հիվանդությունը,
  • հաշիշային պսիխոզ, վերջին փուլերը:

 

Ինֆեկցիաները

 

  • Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը(1 և 5 %),
  • ՁԻԱՀ-ը (մոտավորապես 1 %),
  • վիրուսային էնցֆալիտները,
  • հարաճող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիան,
  • նեյրոսիֆիլիսը,
  • Բեխչետի հիվանդությունը,
  • քրոնիկ բակտերիալ և սնկային մենինգիտները:

 

Դեֆիցիտային վիճակները

 

  • Գայե-Վերնիկե-Կորսակովի համախտանիշը` թիամինի անբավարարությունը(1 և 5 %),
  • վիտամին В12 անբավարարությունը,
  • ֆոլիաթթվի անբավարարությունը,
  • պելագրան:

 

Մետաբոլիկ խանգարումները

 

  • դիալիզային դեմենցիա,
  • վահանագեղձի հիպո- և հիպերֆունկցիան,
  • ծանր երիակամային անբավարարությունը,
  • Կուշինգի համախտանիշը,
  • լյարդային անբավարարությունը,
  • հարվահանագեղձի հիվանդությունները,
  • համակարգային կարմիր գայլախտը և ուղեղային վասկուլիտով ուղեկցվող այլ կոլլագենային հիվանդությունները,
  • ցրված սկլերոզը,
  • Ուիպլի հիվանդությունը։

 

Չափորոշիչները

 

  • Կարճատև և երկարատև հիշողության խանգարում (հոգեբուժական հարցազրույցի, ուբյեկտիվ և օբյեկտիվ անամնեզի, նյարդա- ը պաթոպսիխոլոգիական ախտորոշման տվյալները)։
  • Գոնե հետևյալներից մեկը.
    —  աբստրակտ մտածողության խանգարում,
    —  քննադատության խանգարումը, որը հայտնաբերվում է որպես շրջպատի, բարեկամների և աշխատանքի հետ կապված հարցերի վերաբերյալ իրական պլանների կազմման անկարողություն,
    —  նեյրոփսիխոլոգիական ախտանիշներ և համախտանիշներ. աֆազիա, ապրաքսիա, ագնոզիա, ինչպես նաև օպտիկո-տարածական և կոնստրուկտիվ գործունեության խանգարում,
    —  անձային փոփոխություններ։
  • Սոցիալական դեզադապտացիա ընտանիքում և աշխատանքի վայրում։
  • Դեմենցիայի ժամանակ դելիրիայի բացակայություն։
  • Հիվանդության պատմության մեջ օրգանական գործոնի առկայությունը (լաբորատոր հետազոտությունների, անալիզների արդյունքները և այլն):


Դեմենցիայի ծանրության աստիճանները

 

  1. Թեթև։ Չնայած աշխատանքն ու սոցիալական գործունեությունը զգալիորեն խանգարված են, ինքնուրույն կյանքի ունակությունը`անձնական հիգիենայի կանոնների պահպանմամբ և քննադատության համեմատական պահպանմամբ, պահապանված է։
  2. Միջին։ Հիվանդին ինքնուրույն թողնելը վտանգավոր է, անհրաժեշտ է որոշակի հսկում։
  3. Ծանր։ Առօրյա գործունեությունն այնքան է խանգարված, որ պահանջվում է մշտական հսկում, օրինակ` հիվանդը չի կարող կատարել անձնական հիգիենայի կանոնները, չի հասկանում, թե ինչ են իրեն ասում և ինքը չի խոսում։

 

Դեմենցիայի տիպերը

 

Ուշ տարիքի դեմենցիայի հիմնական դասակարգումը

 

  1. Անոթային դեմենցիաներ (ցերեբրալ աթերոսկլերոզ)։
  2. Ատրոֆիկ դեմենցիաներ (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն)։
  3. Խառը։


Համախտանիշային դասակարգումը

 

  • Լակունար (դիսմնեստիկ) թուլամտություն։ Առավել տուժում է հիշողությունը. հարաճող և ֆիքսացիոն ամնեզիա։ Հիվանդները կարող են իրենց դեֆեկտը կոմպենսացնել՝ կարևորը թղթի վրա գրելով և այլն։ Հուզա-անձնական ոլորտը քիչ է տուժում. Անձի կորիզը չի ընդգրկվում, հնարավոր են սենտիմենտալություն, լալկանություն և հուզական անկայունություն։ Օրինակ` Ալցհեյմերի հիվանդությունը։
  • Տոտալ թուլամտություն։ Կոպիտ խանգարումներ ինչպես ճանաչողական ոլորտում (հիշողության, աբստրակտ մտածողության, կամային ուշադրության և ընկալման ախտաբանություն ), այնպես էլ անձի (բարոյականության խանգարումներ. Վերանում են պարտքի զգացումը, դելիկատությունը, քաղաքավարությունը, ամոթխածությունը; քայքայվում է անձի կորիզը)։ Պատճառները. ուղեղի ճակատային բլթերի տեղային ատրոֆիկ և անոթային խանգարումները։ Օրինակ` Պիկի հիվանդությունը։


Անոթային դեմենցիաները

 

Դասական և ամենից շատ հանդիպող ձևն ուղեղային անոթների աթերոսկլերոզն է։ Հիվանդության զարգացման տարբեր փուլերում ախտանշանաբանությունը տարբերվում է։

 

Սկզբնական փուլը։ Գերակշռում են նևրոզանման խանգարումները` թուլություն, հոգնելիություն, գրգռվածություն, գլխացավը, քնի խանգարումները։ Ի հայտ են գալիս աֆեկտիվ խանգարումներ դեպրեսիվ ապրումների, աֆեկտի չպահելու, “թուլահոգություն”, հուզական անկայունության տեսքով։ Անձնական գծերի սրացում։

 

Մյուս փուլերում ավելի ցայտուն են դառնում հիշողության խանգարումները (ընթացիկ դեպքերը, անունները, թվերը), որոնք կարող են դառնալ ավելի կոպիտ` հարաճուն և ֆիքսացող ամնեզիա, պարամնեզիա, կողմնորոշման խանգարում (Կորսակովի համախտանիշ)։ Մտածողությունը կորցնում է ճկունությունը, դառնում է կարկամ, իջնում է հիշողության մոտիվացիոն բաղադրամասը։

 

Այսինքն, ձևավորվում է մասնակի դիսմնեստիկ տիպի, այսինքն հիշողության խանգարման գերակշումով, աթերոսկլերոտիկ դեմենցիա։

 

Համեմատաբար հազվադեպ ուղեղային աթերոակլերոզի ժամանակ ի հայտ են գալիս գիտակցության խանգրմամբ, զառանցանքով և խաբկանքներով դելիրիայի տեսքով, սուր և ենթասուր փսիխոզներ, հաճախ գիշերային ժամերին։ Հաճախ կարող են ի հայտ գալ քրոնիկական զառանցական փսիխողներ, հաճախ պարանոիդալ զառանցանքով։

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lecheniesimptom.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ