Նյարդաբանություն
Դեմենցիա

Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի ձեռք բերման դճվարացմամբ կամ անհարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է։
Ի տարբերություն օլիգոֆրենիայից` բնածին կամ մանկական հասակում ձեռք բերած թուլամտությունից, որն իրենից ներկայացնում է փսիխիկայի թերզարգացում, դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում ուղեղի ախտահարման արդյունքում, ավելի հաճախ ծերության ժամանակ։
Դասակարգումը
Ըստ տեղակայման տարբերում են.
- կեղևային. ուղեղի կևղևի առավել ախտահարմամբ (Ալցհեյմերի հիվանդությունը, ճակատա-քունքային դեգեներացիան, ալկոհոլային էնցեֆալոպաթիան),
- ենթակեղևային. ենթակեղևային գոյացությունների առավել ախտահարմամբ (հարաճող վերկորիզային պարալիչ, Հենտինգտոնի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, մուլտիինֆարկտային դեմենցիան` սպիտակ նյութի ախտահարումը),
- կեղևա-ենթակեղևային (Լեվիի մարմնիկներով հիվանդությունը, կեղևա-բազալ դեգեներացիան, անոթային դեմենցիան),
- մուլտիֆոկալ. ախտահարման բազմաթիվ օջախներով (Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը)։
Դեմենցիայով ուղեկցվող հիվանդությունները
- Ալցհեյմերի հիվանդությունը (դեմենցիայի բոլոր դեպքերի 50 և 60 %),
- անոթային (մուլտիինֆարկտային) դեմենցիա(10 և 20 %),
- ալկոհոլիզմ(10 և 20 %),
- ներգանգային ծավալային պրոցեսները` ուռուցքները, սուբդուրալ հեմատոմաները և ուղեղային աբսցեսները(10 և 20 %),
- անօքսիա, գանգուղեղային տրավմա(10 և 20 %),
- նորմոտենզիվ հիդրոցեֆալիա(10 և 20 %),
- Պարկինսոնի հիվանդությունը(1 %),
- Հենտինգտոնի խորեան(1 %),
- հարաճող վերկորիզային պարալիչը (1 %),
- Պիկի հիվանդությունը(1 %),
- կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը,
- ապինոցերեբելյար դեգեներացիան,
- մետաքրոմատիկ լեյկոդիստրոֆիայով ուղեկցվող օֆթալմոպլեգիան,
- Հելերվորդեն-Շպատցի հիվանդությունը,
- հաշիշային պսիխոզ, վերջին փուլերը:
Ինֆեկցիաները
- Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը(1 և 5 %),
- ՁԻԱՀ-ը (մոտավորապես 1 %),
- վիրուսային էնցֆալիտները,
- հարաճող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիան,
- նեյրոսիֆիլիսը,
- Բեխչետի հիվանդությունը,
- քրոնիկ բակտերիալ և սնկային մենինգիտները:
Դեֆիցիտային վիճակները
- Գայե-Վերնիկե-Կորսակովի համախտանիշը` թիամինի անբավարարությունը(1 և 5 %),
- վիտամին В12 անբավարարությունը,
- ֆոլիաթթվի անբավարարությունը,
- պելագրան:
Մետաբոլիկ խանգարումները
- դիալիզային դեմենցիա,
- վահանագեղձի հիպո- և հիպերֆունկցիան,
- ծանր երիակամային անբավարարությունը,
- Կուշինգի համախտանիշը,
- լյարդային անբավարարությունը,
- հարվահանագեղձի հիվանդությունները,
- համակարգային կարմիր գայլախտը և ուղեղային վասկուլիտով ուղեկցվող այլ կոլլագենային հիվանդությունները,
- ցրված սկլերոզը,
- Ուիպլի հիվանդությունը։
Չափորոշիչները
- Կարճատև և երկարատև հիշողության խանգարում (հոգեբուժական հարցազրույցի, ուբյեկտիվ և օբյեկտիվ անամնեզի, նյարդա- ը պաթոպսիխոլոգիական ախտորոշման տվյալները)։
- Գոնե հետևյալներից մեկը.
— աբստրակտ մտածողության խանգարում,
— քննադատության խանգարումը, որը հայտնաբերվում է որպես շրջպատի, բարեկամների և աշխատանքի հետ կապված հարցերի վերաբերյալ իրական պլանների կազմման անկարողություն,
— նեյրոփսիխոլոգիական ախտանիշներ և համախտանիշներ. աֆազիա, ապրաքսիա, ագնոզիա, ինչպես նաև օպտիկո-տարածական և կոնստրուկտիվ գործունեության խանգարում,
— անձային փոփոխություններ։ - Սոցիալական դեզադապտացիա ընտանիքում և աշխատանքի վայրում։
- Դեմենցիայի ժամանակ դելիրիայի բացակայություն։
- Հիվանդության պատմության մեջ օրգանական գործոնի առկայությունը (լաբորատոր հետազոտությունների, անալիզների արդյունքները և այլն):
Դեմենցիայի ծանրության աստիճանները
- Թեթև։ Չնայած աշխատանքն ու սոցիալական գործունեությունը զգալիորեն խանգարված են, ինքնուրույն կյանքի ունակությունը`անձնական հիգիենայի կանոնների պահպանմամբ և քննադատության համեմատական պահպանմամբ, պահապանված է։
- Միջին։ Հիվանդին ինքնուրույն թողնելը վտանգավոր է, անհրաժեշտ է որոշակի հսկում։
- Ծանր։ Առօրյա գործունեությունն այնքան է խանգարված, որ պահանջվում է մշտական հսկում, օրինակ` հիվանդը չի կարող կատարել անձնական հիգիենայի կանոնները, չի հասկանում, թե ինչ են իրեն ասում և ինքը չի խոսում։
Դեմենցիայի տիպերը
Ուշ տարիքի դեմենցիայի հիմնական դասակարգումը
- Անոթային դեմենցիաներ (ցերեբրալ աթերոսկլերոզ)։
- Ատրոֆիկ դեմենցիաներ (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն)։
- Խառը։
Համախտանիշային դասակարգումը
- Լակունար (դիսմնեստիկ) թուլամտություն։ Առավել տուժում է հիշողությունը. հարաճող և ֆիքսացիոն ամնեզիա։ Հիվանդները կարող են իրենց դեֆեկտը կոմպենսացնել՝ կարևորը թղթի վրա գրելով և այլն։ Հուզա-անձնական ոլորտը քիչ է տուժում. Անձի կորիզը չի ընդգրկվում, հնարավոր են սենտիմենտալություն, լալկանություն և հուզական անկայունություն։ Օրինակ` Ալցհեյմերի հիվանդությունը։
- Տոտալ թուլամտություն։ Կոպիտ խանգարումներ ինչպես ճանաչողական ոլորտում (հիշողության, աբստրակտ մտածողության, կամային ուշադրության և ընկալման ախտաբանություն ), այնպես էլ անձի (բարոյականության խանգարումներ. Վերանում են պարտքի զգացումը, դելիկատությունը, քաղաքավարությունը, ամոթխածությունը; քայքայվում է անձի կորիզը)։ Պատճառները. ուղեղի ճակատային բլթերի տեղային ատրոֆիկ և անոթային խանգարումները։ Օրինակ` Պիկի հիվանդությունը։
Անոթային դեմենցիաները
Դասական և ամենից շատ հանդիպող ձևն ուղեղային անոթների աթերոսկլերոզն է։ Հիվանդության զարգացման տարբեր փուլերում ախտանշանաբանությունը տարբերվում է։
Սկզբնական փուլը։ Գերակշռում են նևրոզանման խանգարումները` թուլություն, հոգնելիություն, գրգռվածություն, գլխացավը, քնի խանգարումները։ Ի հայտ են գալիս աֆեկտիվ խանգարումներ դեպրեսիվ ապրումների, աֆեկտի չպահելու, “թուլահոգություն”, հուզական անկայունության տեսքով։ Անձնական գծերի սրացում։
Մյուս փուլերում ավելի ցայտուն են դառնում հիշողության խանգարումները (ընթացիկ դեպքերը, անունները, թվերը), որոնք կարող են դառնալ ավելի կոպիտ` հարաճուն և ֆիքսացող ամնեզիա, պարամնեզիա, կողմնորոշման խանգարում (Կորսակովի համախտանիշ)։ Մտածողությունը կորցնում է ճկունությունը, դառնում է կարկամ, իջնում է հիշողության մոտիվացիոն բաղադրամասը։
Այսինքն, ձևավորվում է մասնակի դիսմնեստիկ տիպի, այսինքն հիշողության խանգարման գերակշումով, աթերոսկլերոտիկ դեմենցիա։
Համեմատաբար հազվադեպ ուղեղային աթերոակլերոզի ժամանակ ի հայտ են գալիս գիտակցության խանգրմամբ, զառանցանքով և խաբկանքներով դելիրիայի տեսքով, սուր և ենթասուր փսիխոզներ, հաճախ գիշերային ժամերին։ Հաճախ կարող են ի հայտ գալ քրոնիկական զառանցական փսիխողներ, հաճախ պարանոիդալ զառանցանքով։


Կարդացեք նաև

Դիստոնիան ընդհանուր բժշկական տերմին է, որը ներառում է մկանային կծկանքները, ջղակծկումները կամ ցնցումներ առաջացնող մի շարք շարժողական խանգարումներ...



Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...



Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները: «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբույժ Սարգիս Եղունյանը պարզաբանում է աշխարհում մեծ տարածում ունեցող այս խնդիրը...



Ի՞նչ ախտաբանություն է կաթվածը:
Կաթվածը (ինսուլտ), արյան շրջանառության խանգարման պատճառով առաջացող ախտաբանություն է...



Օստեոպորոզը միջողային սկավառակներում դեգեներատիվ գործընթացների զարգացումն է, թեև հիվանդության ժամանակ գանգատները հիմնականում կապված են վերջինիս նյարդաբանական բարդությունների հետ...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...



Հիշողության վատացումը զարգանում է տարիքի հետ, աստիճանաբար՝ նյարդային հյուսվածքի օրգանական ախտահարման արդյունքում: Այցհեյմերի հիվանդության (ծերունական թուլամտության) ժամանակ առաջանում են...



Բուժական մերսումները, ֆիզկուլտուրան և դեղորայքը միշտ չէ, որ կարողանում են վերացնել միջողային ճողվածքը։ Հաճախ կոնսերվատիվ բուժումը քիչ արդյունավետ է, ինչի պատճառով պացիենտը ընդհանուր վիճակի թեթևացում...



Ծոծրակային նևրալգիան (կամ` օքսիպիտալ) qրոնիկ գլխացավային համախտանիշ է, որը տեղակայված է պարանոցի վերին, ծոծրակային նյարդերի դուրս գալու հատվածում, և ճառագայթում մինչև գլխամաշկ...



Գլխապտույտը վիճակ է, երբ զգացողություն է, կարծես շրջապատի առարկաները և իր մարմինը շարժվում կամ պտտվում են որոշակի ուղղությամբ (սիստեմային գլխապտույտ): Բայց հաճախ մարդը չի կարողանում հստակ ասել...



Երբ դաստակները կորցնում են իրենց զգացողությունը, այն արտահայտվում է ձեռքերի թմրածությամբ, ինչը հաճախ առաջանում է սխալ դիրքի պատճառով: Բայց երբեմն պատճառը կարող է շատ լուրջ լինել...



Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, աշխարհում մահացության հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են։ Հենց դրանից են հիմնականում մարդիկ մահանում...



Բերանի թմրածությունը նյարդաբանական խնդիրների հետևանք է: Այն կարող է առաջանալ հանկարծ կամ զարգանալ աստիճանաբար: Ամեն դեպքում, այդ ախտանշանի հայտնվելուն պես անհրաժեշտ է դիմել մասնագետի...



Թմրածությունը՝ պարեսթեզիան, մաշկի զգացողության կորուստը կամ խանգարումն է: Հնարավոր է լինեն նաև այլ զգացողություններ՝ այրոց, ծակծկոց և այլն: Թմրածությունը կարող է արտահայտվել մարմնի...



Ուղեղի և նրա թաղանթների ախտահարման հետ կապված ախտանիշների առաջացումը կարող է վկայել շատ ծանր հիվանդությունների մասին։ Ուղեղային ախտանիշների ամբողջությունը կրում է մենինգեալ համախտանիշ...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն