Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Միելինը

Միելինը նյարդային թելերի միելինային թաղանթը կազմող նյութն է։ Միելինային թաղանթը էլեկտրոիզոլացնող թաղանթ է, որը ծածկում է բազմաթիվ նեյրոնների աքսոնները։ Միելինային թաղանթը կազմավորում են գլիալ բջիջները. Ծայրամասային նյարդային հմանակարգում Շվանյան բջիջները, ԿՆՀ-ում` օլիգոդենտրոցիտները։

 

Միելինային թաղանթը կազմավորվում է գլիալ բջջի մարմնի տափակ արտափքումից, իզոլացիոն ժապավենի նման բազմակի փաթաթում է աքսոնը։ Արտափքման մեջ ցիտոպլազման գրեթե բացակայում է, որի արդյունքում միելինային թաղանթն իրենից ներկայացնում է բազմաշերտ բջջային թաղանթ։


Նեյրոնի կառուցվածքը Նարնջագույն գույնով ցույց է տրված միելինային թաղանթըՆեյրոնի կառուցվածքը Նարնջագույն գույնով ցույց է տրված միելինային թաղանթը

 

Միելինն ընդհատվում է միայն Ռանվիեյի գրավման շրջաններում, որոնք հանդիպում են մոտավորապես 1մմ մեկ։ Քանի որ, իոնային հոսանքները չեն կարող անցնել միելինի միջով, իոնների մուտքն ու ելքն իրականանում է միայն գրավման շրջաններում։ Սա հանգեցնում է նյարդային իմպուլսի անց կացման արագության մեծացմանը։ Այսպիսով, միելինապատ թելերով իմպուլսը 5-10 անգամ ավելի արագ է անցնում, քան ոչմիելինապատ թելերով։


Վերոհիշյալից պարզ է դառնում, որ միելինը և միելինային թաղանթը հոմանիշներ են։ Սովորաբար միելին տերմինն կիրառվում է բիոքիմիայում, ընդհանրապես դրա մոլեկուլյար կառուցվածքի հիշեցման ժամանակ, իսկ միելինային թաղանթը `մորֆոլոգիայում և ֆիզիոլոգիայում։


Տարբեր տիպի գլիալ բջիջների արտադրած միելինի քիմիական կազմը և կառուցվածքը տարբեր է։ Միելինային նեյրոնների գույնն սպիտակ է, այստեղից էլ ուղեղի “սպիտակ նյութ” անվանումը։ Միելինը մոտավորապես 70-75 % -ով բաղկացած է լիպիդներից, 25-30 % և սպիտներից։ Լիպիդների այսպիսի բարձր պարունակությունը տարբերում է միելինը մյուս կենսաբանական թաղանթներից։


Միելինի մոլեկուլյար կազմակերպությունը


Միելինի յուրահատկությունը դրա կազմավորումն է գլիալ բջիջների ելուստների աքսոնների շուրջ սպիրալաձև ընդգրկաման արդյունքում, այնքան պինդ, որ թաղանթի երկու շերտերի միջև ցիտոպլազմա չի մնում։ Միելինը այդ երկշերտ թաղանթն է, այսինքն կազմված է լիպպիդային երկշերտից և դրանց հետ կապված սպիտներից։


Միելինի սպիտակուցների մեջ առանձնացնում են այսպես կոչված արտաքին և ներքին սպիտակուցներ։ Ներքինները մտած են թաղանթի մեջ, արտաքինները մակերեսորեն են տեղակայված և դրա համար էլ թույլ են կապված դրա հետ։ Միելինը պարունակում է նաև գլիկոպրոտեիդներ և գլիկոլիպիդներ։


Սպիտակուցները կազմում են կաթնասունների ԿՆՀ-ի նեյրոնների միելինային թաղանթի չոր զանգվածի 25 և 30 % -ը։ Լիպիդները կազմում են չոր զանգվածի 70-75 %-ը։ Ողնուղեղի միելինում լիպիդների պարունակությունն աստիճանն ավելի բարձր է, քան գլխուղեղի միելինինը։ Լիպիդների մեծ մասը կազմում են ֆոսֆոլիպիդները (43 %), մնացածը` խոլեստերոլը և գալակտոլիպիդները մոտավորապես նույն քանակով։


Աքսոնների միելինացումը


ԿՆՀ-ի և ծայրամասային նյարդային համակարգի միելինային թաղանքի կազմավորման և կառուցվածքի մեջ կան տարբերություններ։


Միելինացումը ԿՆՀ-ում


Ապահովում են օլիգոդենտրոցիտները։ Յուրաքանչյուր օլիգոդենտրոցիտ կազմավորում է մի քանի «ոտքեր», որոնցից ամեն մեկը փաթաթում է որևէ աքսոնի մասը։ Արդյունքում մի օլիգոդենտրոցիտ կապված է մի քանի աքսոնների հետ։ Ռանվիեյի գրավումներն այստեղ ավելի լայն են, քան ծայրամասում։


Միելինացումը ծայրամասային ՆՀ-ում


Ապահովում են Շվանյան բջիջները։ ՅուրաքանչյուրՇվանյան բջիջ կազմավորում է միելինի պարուրաձև թիթեղիկներ և պատասխան է տալիս առանձին աքսոնի միելինային թաղանթի առանձին հատվածի համար։ Շվանյան բջջի ցիտոպլազման մնում է միայն միելինային թաղանթի արտաքին և ներքին մակերեսին։ Առանձնացնող բջիջների միջև մնում են Ռանվիեյի գրավումներ, որոնք այստեղ ավելի նեղ են, քան ԿՆՀ-ում։


Այսպես կոչված «չմիելինիզացված» թելերը նույնպես առանձնացված են, սակայն այլ սխեմայով։ Որոշ աքսոններ մասնակիորեն մխրճված են առանձնացված բջջի մեջ, որը դրանց շուրջ մինջև վերջ չի փակվում։

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ