Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ եք զբաղվում թունաբանությամբ:

Մոտ 25 տարի աշխատել եմ Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան Շտապօգնության ինստիտուտի սուր թունավորումների կենտրոնում, ապա տեղափոխվել եմ Հայաստան և արդեն 2,5 տարի Արմենիայի թունաբանական բաժանմունքում եմ աշխատում:

Կա՞ն տարբերություններ Հայաստանի և Ռուսաստանի, և ընդհանրապես, աշխարհի թունաբանական խնդիրների միջև:

Իհարկե, այստեղ առանձնահատկություններ կան. Քիմիական թունավորումները Հայաստանում շատ են, և ցավոք` ծանր թունավորումները: Հայ մարդն այնքան էլ չի պահպանում անվտանգության կանոնները, տանը տարբեր նյութեր, թունաքիմիկատներ է պահում ընդհանուր շշերի մեջ, որոնք երեխան կամ ընտանիքի անդամներից մեկը կարող են հյութի տեղ դրած օգտագործել: Ծառերը սրսկելուց, շինարարական աշխատանքների ժամանակ ոչ մի պաշտպանական միջոց, դիմակ կամ ''կասկա'' չեն օգտագործում:

Օրինակ, այստեղ թունավորումներ կան, որոնք ես ոչ մի այլ տեղ չեմ տեսել: Առաջին թունավորումը պարբերական հիվանդության ժամանակ օգտագործվող ստատիկներից է: Այսպիսի արտահայտություն կա՝ թույնը դեղից տարբերվում է իր դեղաչափով: Ասենք բասֆորինը, որը ցածր չափով սրտի համար դեղորայք է, բարձր դոզաներով օգտագործվում է առնետների դեմ պայքարի համար: Այստեղ շատ են օգտագործում մետացետամին, շատ են նաև կոլխիցինով թունավորումները, որոնք ևս այլ տեղերում չեմ հանդիպել: Դա արվում է միտումնավոր` գերդոզավորում ինքնասպանության նպատակով: Հոգեմետ դեղերով, քնաբերներով թունավորումները մեզ մոտ ավելի քիչ են, քան Մոսկվայում, այստեղ ինչ դեղ ձեռք են բերում, այն էլ խմում են:  Մոսկվայի համեմատ այստեղ քիչ են նաև նարկոտիկներով թունավորումները.

Իսկ ահա, մահացության մեր տվյալները եվրոպական ընդհանուր տվյալների հետ համեմատած վատ չեն, անցյալ տարի նրանց մոտ 3,5-ից 4 տոկոս է եղել մահացությունը, Ռուսաստանում` 4-4,5 տոկոս, իսկ մեզ մոտ ավելի քիչ՝ մոտ 2-2,2:

Ի՞նչ զարգացումներ կան բաժանմունքում և թունաբանության ասպարեզում:

Եկել եմ 2-2,5 տարի առաջ: Այս ընթացքում անգամ շատ դրական տեղաշարժեր կան մեզ մոտ: Նախ, թունաբանությունը  տարանջատվեց վերակենդանացման  բաժանմունքից, դարձավ լիարժեք բաժանմունք, բացի դա, ադմինիստրացիայի կողմից մեծ քայլեր են արվում բաժանմունքի ընդարձակման ուղղությամբ՝ նոր հիվանդասենյակներ, նոր ինտենսիվ սենյակներ: Ադմինիստրացիան շատ պատրաստակամորեն ընդառաջում է բոլոր հարցերում՝ դեղամիջոցների մատակարարումը շատ է լավացել, ունենք խիստ թանկարժեք դեղեր՝ հակաօձային, հակաբոտուլինային և այլ հակաթույներ, շիճուկներ, որոնք մինչև վերջերս Հայաստանում ընդհանրապես չեն եղել:

Բուժման ասպարեզում նոր մոտեցումներ կան` հակաթույների, ինֆուզիոն, ինտենսիվ  թերապիայի մոտեցումներն են փոխվում աշխարհում, որոնք ներդնում ենք մեզ մոտ:

Թունաբանության մեջ առկա խնդիրները:

Կարևոր եմ համարում հարբած մարդկանց խնդիրը: Ամբողջ աշխարհում կան սթափարաններ, որտեղ հարբած մարդկանց պահում են, մինչև նրանք քնեն, ուշքի գան և տուն վերադառնան: Իսկ մեզ մոտ նման ծառայություն չկա և Շտապօգնությունը հարբած մարդկանց ևս բերում է հիվանդանոց:

Այժմ մեր ջանքերի շնորհիվ, ադմինիստրացիայի հետ համատեղ, ցանկանում ենք այդ ծառայությունը տարանջատել բաժանմունքից: Որովետև մենք նրանց չենք դիտարկում որպես հիվանդներ, թունավորվածներ: Այլ բան է, եթե հարբածի մոտ թունավորման, կոմայի երևույթներ կան, այդ դեպքում արվում են համապատասխան միջոցառումներ:

Վերջերս՝ տուրիզմի զարգացման հետ կապված, արտասահմանցիներ ենք շատ ունենում, ծանր վիճակում գերմանացիների մի խումբ ընդունվեց սարերում սնկային թունավորմամբ: Հաճախ ընդունվում են օձի, կարիճի խայթոցի կապակցությամբ:

Ապագայի ծրագրեր, պլաններ:

Այստեղ հետազոտությունների մեծ պլաններ ունեմ, մասնակցել ենք Բաթումիում խորհրդային միության ռեանիմատոլոգների գիտաժողովին, որը ցանկանում են միջազգային դարձնել: Մեզ հետաքրքիր առաջարկներ արեցին, հետաքրքրվում էին մեր օձերով, դրանց խայթոցներով, բոտուլիզմով, որոնք այնտեղի հետ համեմատած մեզ մոտ շատ են: Նաև հետաքրքրվում էին դեղորայքային թունավորումներով, որոնք բոլոր երկրների համար մեծ խնդիր են:

Կան թունավորման բաժնի զարգացմանն ուղղված շատ ծրագրեր:

Շավարշ Ժորայի Մելքոնյան, բ գ թ,
Արմենիա բժշկական կենտրոնի թունաբան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ