Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Սննդային թունավորումներն աղտոտված մթերքի արդյունք են
Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը:
Կերակուրների ոչ ճիշտ մշակման և պատրաստման դեպքում այդ մանրէները չեն ոչնչանում: Պայմանավորված մանրէների քանակությամբ, այսինքն, աղտոտվածության աստիճանով, իրավիճակը կարող է նույնիսկ վատանալ: Հանրաճանաչ մթերքների մեծ մասը ոչ պատշաճ մշակման դեպքում կարող է հրահրել թունավորումներ, թռչնի կամ կենդանիների հում միսը, հում ձուն, թունավոր և անհայտ սնկերը, հում կաթը, մրգերի կամ բանջարեղենի մեջ պարունակվող պեստիցիդները և, նույնիսկ, չեռացրած ջուրը:
Հաճախ թունավորման ախտանիշներն այնքան թույլ են, որ մենք ուշադրություն չենք դարձնում դրանց վրա: Ախտանիշները կարող են դրսևորվել ինչպես մեկ ժամվա ընթացքում, այնպես էլ 12-48 ժամ անց, անորակ սննդի ընդունումից հետո: Սովորաբար վերականգնումը լինում է մի քանի օրից, սակայն որոշ դեպքերում կարող է ձգձգվել մինչև 1 շաբաթ:
Թունավորման դեպքում հնարավոր է սրտխառնոց, որովայնում ցավեր և սպազմ: Կարող է նաև դրսևորվել լուծ, իսկ ծանր թունավորումների դեպքերում նաև` դող, տենդ և արյունոտ լուծ: Ջրազրկումն ու արյունահոսությունը կարող են հանգեցնել ընդհանուր թուլության և մկանային ցավերի, իսկ ծանր դեպքերում` գլխուղեղի վնասման, կաթվածի և մահվան:
Պեստիցիդներն ու այլ քիմիկատները, ծանր մետաղների աղերը, մակաբույծներն ու սնկերը, վիրուսներն ու մանրէները, դրանք բոլորն էլ կարող են թունավորում հրահրել: Մանրէները դառնում են սննդային թունավորումների հիմնական պատճառը, որովհետև դրանք կարող են շատ արագ բազմանալ: Դրա համար անհրաժեշտ է խոհանոցում միշտ մաքրություն պահպանել, ներառելով ամանեղենի, մթերքի, սարքերի համար նախատեսված դարակները: Սննդի պատրաստումը կատարել շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում, որպեսզի մանրէները ոչնչանան: Սննդի պատրաստումից առաջ և հետո ձեռքերն օճառով լավ լվանալ: Այս կանոնների պահպանման դեպքում, միկրոօրգանիզմների ոչնչացումը կհասցվի նվազագույնի:
Սննդային թունավորումների կանխարգելման կանոններն են.
- օգտագործել շատ հեղուկ, ոչ միայն կաթնամթերք, սուրճ կամ գազավորված ըմպելիքներ:
- հրաժարվել քաղցր ըմպելիքներից, ավելի շատ աղ (էլեկտրոլիտներ) օգտագործելով:
- օգտագործել պաքսիմատ (հացից պատրաստված, առանց քիմիկատների), այն ներծծում է թունավոր նյութերը:
- օգտագործել ակտիվացրած ածուխ (15-20գ), այն պետք է ջրով խմել (200գ), իսկ եթե այս միջոցը կես ժամվա ընթացքում չի օգնում, նորից ընդունեք, մինչև արդյունքի հասնելը,
- սխտոր օգտագործել, քանի որ այն մաքրում է աղիները և ոչնչացնում հիվանդածին մանրէներն աղիների ստորին հատվածում,
- *ուտելուց հետո 1 բաժակ կոճապղպեղից պատրաստված թեյ խմել, մարսողության լավացման համար, այն կօգնի ազատվել սրտխառնոցից ու այրոցից:
- 0,5 բաժակ սոյայի յուղի մեջ կաթեցնել 3 կաթիլ սխտորի յուղ. խառնուրդն օգտագործել որովայնի մերսման համար, ուտելուց հետո:
- 1 բաժակ ջրի մեջ ավելացնել 3-4 կաթիլ դաղձի բնահյութ (էսենցիա) և խմել յուրաքանչյուր ժամը մեկ: Կարելի է օգտագործել նաև դաղձի, երիցուկի և քեմոնի խառնուրդով պատրաստված թուրմ, օրական 2 անգամ:
- 1 բաժակ տաք ջրի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ և ընդունել ուտելուց առաջ:
04.07.2012 Կարդացեք նաև
Մարիխուանայի մշտական գործածումը հանգեցնում է հիշողության թուլացման, հուզական բթացման, ուսուցանելիության և ինտելեկտի իջեցման։ Դրա հոգեներգործուն ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի վրա...
20.02.2023
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
22.03.2021
The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը...
03.08.2020
Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ...
27.12.2017
Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ...
06.10.2012
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր...
14.08.2012
ԱԻՆ-ից հայտնում են ու կոչ անում բնակիչներին գնումներ չկատարել փողոցային առևտրի կետերից` փոխարենն օգտվելով անասնաբուժական և սանիտարական ծառայություն ունեցող շուկաներից ու խանութներից...
25.07.2012
Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը...
18.05.2012 Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...
23.07.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYcLIpPm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ