Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը:

Արյան շրջանառությունը վերականգնելու նպատակով բժիշկ-ֆլեբոլոգը իրականացնում է անոթների շունտավորում՝ անոթի մի փոքր մաս տեղադրվում է ախտահարված երակի վրա:

Միջամտության տեսակները

  • Ազդրային հատված․ կտրվածքը կատարվում է աճուկի մոտ, շունտի եզրը դրվում է որովայնային աորտայի մեջ, իսկ մյուս ծայրն անցկացվում է ազդրի լիարժեք աշխատող երակի մեջ:
  • Ենթածնկային շրջան և ազդր․ կտրվածքը դարձյալ աճուկային շրջանում է, ինչպես նաև՝ ծնկան հետին մասում: Շունտը միացնում է ազդրի առողջ երակը ծնկան տակ գտնվող զարկերակի հետ:
  • Ազդրա-տիբիալ շրջան․ օգտագործվում է սեփական երակը: Միացվում է արյան զարկերակային հոսքը՝ խոշոր ենթամաշկային երակին: Այդ նպատակով կտրվածք է կատարվում ծնկան հատվածում և որովայնի ստորին մասում:
  • Ոտնաթաթ․ նորմալացվում է ոտքի մատները սնող անոթների արյան շրջանառությունը: Որպես շունտ օգտագործվում է բուժառուի ամենաերկար երակի հատվածը:
  • Հարկե-հարկ կամ բազմակի շունտավորում․ եթե ախտահարման շրջանում տարբեր անոթներում են առկա խնդիրներ, ապա շունտը դրվում է մի քանի տեղում:


 Շունտերի տեսակները

  • Բնական․ ամուր է, ընդունակ է պահելու զարկերակային հոսքը:  Բացի այդ, սեփական հյուսվածքն ավելի հեշտ և առանց բարդությունների է ընդունվում օրգանիզմի կողմից: Օգտագործվում են բուժառուի ամենաերկար երակները:
  • Սինթետիկ կամ մեխանիկական․ օգտագործվում է, երբ անոթային ախտահարումները տարածված են: Շունտը պատրաստվում է պոլիմերներից, որոնք անվտանգ են: Այս տարբերակն օգտագործվում է նաև խոշոր անոթների դեպքում:


Ե՞րբ է անհրաժեշտ շունտավորումը․


  • երակների աթերոսկլերոզ,
  • զարկերակների անևրիզմա,
  • վարիկոզ,
  • ստորին վերջույթների զարկերակներն ընդգրկող քրոնիկ ախտաբանություն,
  • գանգրենայի առաջին ախտանշաններ,
  • թրոմբոֆլեբիտ, թրոմբոզ,
  • դեղորայքի բուժական արդյունքի բացակայություն։

 

Հակացուցումներ

  • Որոշակի օրգանների գործունեության խանգարում,
  • երբ կարելի է իրականացնել անգիոպլաստիկա,
  • եթե բուժառուն կաթվածահար է։

 

Նախապատրաստում

  • Արյան հետազոտություն,
  • ՈՒՁՀ, էլեկտրասրտագրություն,
  • սրտի և անոթների կոմպլեքս հետազոտություն, քանի որ հնարավոր են անոթային նեղացումներ նաև մարմնի այլ շրջաններում,
  • պետք է բժշկին հայտնել ընդունվող դեղորայքի մասին։

Շունտավորման ընթացքը

Վիրաբույժը մաշկային երկու կտրվածք է անում ախտահարված շրջանի վերևում և ներքևում:  Երակի երկու մասում սեղմիչներ են դրվում: Երակը կտրվում է նախ՝ մի մասում, դրվում է շունտը, այն տարվում է ջլերի և մկանների միջով, հասցվում մյուս կտրվածքին և ամրացվում: Հանվում են սեղմիչները և գնահատվում է արյան հոսքը: Եթե ամեն ինչ նորմալ է, միացվում են մյուս կտրված հյուսվածքները:

Վիրահատությունը տևում է 1-3 ժամ, այն կարելի է իրականացնել և՛ ընդհանուր, և՛ տեղային անզգայացմամբ:

Արհեստական անոթը ծառայում է մոտավորապես 10 տարի, եթե պահպանվում են բժշկի խորհուրդները:

Վերականգնման շրջան

Վիրահատությունից հետո առաջին օրն անհրաժեշտ է սառը խոնավ վիրակապ դնել՝ այտուցը կանխելու համար, օգտագործել սեղմող ներքնազգեստ:

Երկու օր անց խորհուրդ է տրվում.
 

  • ամեն օր քայլել,
  • քնելիս ստորին վերջույթներին ապահովել գլխից բարձր դիրք,
  • հետևել, որ վիրահատված շրջանը չոր լինի,
  • հետևել առողջ սննդակարգի և ճիշտ ապրելակերպի,
  • կատարել բժշկի նշանակումները։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ