Սրտանոթաբանություն
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին խոռոչների շողացման ախտանիշ է։ Շողացման ժամանակ նախասրտերի աշխատանքը համաձայնեցված չէ երկու ստորին խոռոչների՝ փորոքների աշխատանքի հետ։ Նախասրտերի առիթմիան կոչվում է նաև նախասրտերի թրթռում։ Այս տերմինը հաճախ փոխկապակցվում է շողացման հետ և կիրառվում է շողացման ժամանակ` սրտի ընդհանուր վիճակը նկարագրելու նպատակով։ Այս վիճակի համար բնորոշ է հաճախացած սրտխփոցը, հևոցը և թուլությունը։
Շողացող առիթմիայի դրվագները կարող են առաջանալ և անհետանալ, կամ լինել կայուն ախտանիշ, որն անհետաձգելի բուժում է պահանջում։
Չնայած նախասրտերի շողացումը կյանքի համար վտանգավոր չէ, սակայն նրա առկայությունը վկայում է սրտի անոմալ վիճակի մասին և բժշկական օգնություն է պահանջում։
Շողացող առիթմիայի զարգացման մեխանիզմը, նախասրտերի շողացման պատճառները
Նախասրտերի շողացում արձանագրվում է, երբ սրտի երկու վերին խոռոչներն ուղարկում են քաոսային էլեկտրական ազդակներ, այլ կերպ ասած` սրտի էլեկտրական ակտիվությունը դառնում է անորոշ, քաոսային։
Սիրտը բաղկացած է չորս խոռոչից՝ երկու նախասրտից և երկու փորոքից։ Սրտի աջ վերին խոռոչում, այսինքն` աջ նախասրտում, կան մի խումբ բջիջներ, որոնք կազմում են սինուսային հանգույցը։ Այս բջիջները մարդկային սրտի բնական ռիթմավարն է։ Սինուսային հանգույցն իմպուլս է արտադրում, որը սրտի յուրաքանչյուր հարվածի համար շարժիչ ուժ է։ Իմպուլսը սկզբում անցնում է նախասրտերով, ապա սրտի վերին և ստորին խոռոչների միջև գտնվող շարակցական խողովակով։ Այդ խողովակը կոչվում է փորոքային հանգույց։ Քանի որ իմպուլսը սինուսային հանգույցից անցնում է նախասրտերով, արյունը նախասրտերից մղվում է դեպի փորոքներ, իսկ փորոքներն իրենց հերթին են արյունը մղում։
Շողացող առիթմիայի ժամանակ նախասրտերի վերին մասը քաոսային էլեկտրական ազդակներ է տալիս և նրանք տառացիորեն սկսում են դողալ, իսկ փորոքային հանգույցը ենթարկվում է իմպուլսների ազդեցությանը, որոնք ձգտում են թափանցել փորոքներ։
Փորոքները նույնպես սկսում են դողալ, սակայն ոչ այնքան ինտենսիվ, որքան նախասրտերը, քանի որ ոչ բոլոր իմպուլսներն են որսում։
Այս երևույթների արդյունքը արագ և անկանոն սրտային ռիթմն է։ Սրտի կծկումների հաճախությունը նախասրտերի շողացման ժամանակ կարող է տատանվել րոպեում 100-ից մինչև 175 զարկ։ Մարդու սրտի ռիթմի նորմալ միջակայքը կազմում է 60-100 զարկ/րոպեում։
Նախասրտերի շողացման հիմնական պատճառներն են՝
- սրտի անոմալիաները կամ վնասումները,
- արյան բարձր ճնշումը,
- սրտի իշեմիկ հիվանդությունը,
- ինֆարկտը,
- փականների անոմալիաները,
- սրտի բնածին արատները,
- վահանաձև գեղձի գերակտիվությունը կամ այլ նյութափոխանակային խանգարումները,
- խթանիչների ազդեցությունը, ինչպիսիք են դեղորայքը, կոֆեինը, նիկոտինը կամ ալկոհոլը,
- թոքերի հիվանդությունները,
- սրտի կրած վիրահատությունները,
- վիրուսային վարակները,
- սթրեսը` թոքաբորբի կամ այլ հիվանդությունների պատճառով,
- քնի ապնոէն։
Այնուամենայնիվ, նախասրտերի շողացումը և թրթռումը կարող են դրսևորվել առանց նախորդող գործոնների, այսինքն, լինել իդիոպաթիկ։
Թրթռումն իր հատկություններով որոշ չափով նման է նախասրտերի շողացմանը, սակայն այս դեպքում նախասրտերի ռիթմն ավելի կազմակերպված և քիչ քաոսային է։ Թրթռումը կարող է լինել շողացման հետևանք և հակառակը։
Շողացող առիթմիայի ախտանիշները
Նախասրտերի շողացման և թրթռման հիմնական ախտանիշներն են՝
- հաճախացած սրտխփոցը,
- «Գալոպի» ռիթմով սրտխփոցի զգացողությունը,
- հոգնածությունը,
- գլխապտույտը,
- հևոցը,
- ցավը` կրծքավանդակում;
Ախտանիշները կարող են լինել դրվագային և մշտական։ Մշտական ախտանիշների դեպքում ախտորոշվում է նախասրտերի շողացման պարոքսիզմ կամ կայուն շողացում։ Հիվանդության այս ձևի ժամանակ անհրաժեշտ է բուժում էլեկտրական հոսանքով կամ դեղերով։
Բազմամյա կայուն նախասրտերի շողացում ախտորոշվում է 12 ամիս և ավելի տևողությամբ ախտանիշների առկայության դեպքում։
Մշտական շողացումը բուժման չի ենթարկվում, հիվանդները մշտական դեղորայքի կարիք ունեն՝ սրտի կծկումների հաճախության վերահսկման նպատակով։
Նախասրտերի շողացման բուժումը
Նախասրտերի շողացման բուժման հիմնական նպատակներն են՝
- ռիթմի նվազեցում կամ սրտխփոցի արագության վերահսկում։
- թրոմբների առաջացման կանխարգելում։
Սրտի ռիթմի նվազեցում: Բուժման այս եղանակի դեպքում սրտի կծկումների հաճախությունը և սրտի ռիթմը նվազեցվում են մինչև նորմալ ցուցանիշներ։ Սինուսային ռիթմը վերականգնվում է կարդիովերսիայի օգնությամբ։ Այս միջոցառումը կարող է լինել էլեկտրական կամ դեղորայքային։ Էլեկտրական կարդիովերսիան ենթադրում է սրտի վրա էլեկտրական հոսանքի կարճատև ազդեցություն` կրծքավանդակին տեղադրված դիոդների կամ սպեղանիների օգնությամբ։ Հոսանքի ազդեցությամբ վերականգնվում է սրտի էլեկտրական ակտիվությունը։
Դեղերի կիրառմամբ կարդիովերսիան ենթադրում է սինուսային ռիթմի վերականգնում` դեղորայքի օգնությամբ։ Կարդիովերսիայի իրականացման ժամանակ հիվանդները ստանում են հակաառիթմիկ, արյունը նոսրացնող դեղեր։ Եթե նախասրտերի շողացումը 48 ժամից քիչ է տևում, այն պետք է ընդունել կարդիովերսիայից հետո չորս շաբաթվա ընթացքում՝ թրոմբների կանխարգելման նպատակով։
Սրտի նորմալ ռիթմի պահպանում: Էլեկտրական կարդիովերսիայից հետո անհրաժեշտ է հակաառիթմիկ դեղերի ընդունում:
Սրտի կծկումների հաճախության վերահսկման նպատակով խորհուրդ է տրվում բետա-պաշարիչներ, կալցիումի անտագոնիստներ։
Կաթետր և վիրաբուժական միջոցառումներ: Սրանք կիրառվում են, երբ դեղերը կամ կարդիովերսիան չեն օգնում։ Վիրաբուժությունը թույլ է տալիս ոչնչացնել սրտային հյուսվածքի այն մակերեսը, որն անկայուն էլեկտրական ազդակների աղբյուր է։ Տարածված վիրաբուժական միջոցառումներից է կաթետրային աբլյացիան, ինչը նախասրտերում սպիական հյուսվածքի ստեղծման վիրաբուժական միջամտություն է։
16.09.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ