Սրտանոթաբանություն
Վարիկոզ հիվանդություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է վարիկոզ հիվանդությունը:
Վարիկոզ հիվանդությունը մակերեսային երակների լայնացումն է: Այն առավել արտահայտված է ստորին վերջույթների մակերեսային երակներում: Դա պայմանավորված է մարդու վերտիկալ դիրքով, որի պարագայում մարմնի հիմնական ծանրությունն ընկնում է ստորին վերջույթների վրա:
Արյան 90 տոկոսն անցնում է խորանիստ երակներով և միայն 10 տոկոսն է հոսում մակերեսային երակներով: Խորանիստ երակների լայնացումը վարիկոզ հիվանդություն չի համարվում, այն պարզապես անվանում են խորանիստ երակների լայնացում:
Որո՞նք են նպաստող գործոնները և պատճառները:
Նպաստող գործոններն են՝ ժառանգական նախատրամադրվածությունը, հորմոնալ շեղումները, կանանց մոտ` հղիությունները և ծննդաբերությունները: Պատճառներից է նաև երկար ժամանակ կանգնած մնալը. ժամանակի ընթացքում առաջանում է երակների փականային անբավարարություն, որի պատճառով էլ զարգանում է վարիկոզ հիվանդություն:
Ինչպե՞ս է զարգանում վարիկոզ հիվանդությունը և ի՞նչ է փականային անբավարարությունը:
Եթե զարկերակներով արյունը սրտից հոսում է դեպի վերջույթներ, երակների դեպքում հակառակ գործընթացն է իրականանում՝ վերջույթներից արյունը մղվում է դեպի սիրտ: Երակներում կան հատուկ փականներ, և երբ արյունն առաջ է մղվում, փականը փակվում է, որպեսզի այն նորից հետ չհոսի: Իսկ եթե առկա է փականային անբավարարություն, առաջանում է հետհոսք, և արյան մի մասն է միայն հոսում դեպի սիրտ, մյուս մասը հետ է գնում վերջույթներ` առաջացնելով երակային կանգ: Երկար ժամանակ ոտքի վրա մնալու կամ այլ պատճառների (հղիություն, ավելորդ քաշ և այլն) արդյունքում այդ կանգն ավելի է արտահայտվում:
Մակերեսային և խորանիստ երակներն ունեն կապող անոթներ, որոնք կոչվում են կոմունիկանտ կամ պերֆորանտ անոթներ: Եթե կա փականային անբավարարություն, ուրեմն կա նաև անբավարարություն պերֆորանտ անոթներում, որի պատճառով խորանիստ երակներից նույնպես լրացուցիչ արյուն է հոսում դեպի մակերեսային երակներ: Բայց անոթն ունի որոշակի տրամագիծ և տարողություն, և միայն սահմանափակ քանակի արյուն կարող է տեղավորել իր մեջ, ուստի արյան քանակի ավելցուկը մեխանիկորեն լայնացնում է անոթը ՝ այդքան արյունն իր մեջ տեղավորելու համար: Այդպես առաջանում է մակերեսային երակների վարիկոզ լայնացում:
Վարիկոզ հիվանդությունն ի՞նչ հաճախականությամբ է արտահայտվում կանանց և տղամարդկանց մոտ:
Կանանց մոտ վարիկոզն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ, որովհետև կանանց մոտ փականներն ավելի թույլ են, գենետիկորեն նախատրամադրող և նպաստող գործոններն` ավելի շատ (հղիությունները, ծննդաբերությունները, դաշտանային ցիկլերի ժամանակ կոնքի խոռոչի անոթներում` կանգը, որն ընդհանուր երակային համակարգի կանգ է առաջացնում):
Որո՞նք են վարիկոզ հիվանդության ախտանշաններն ու բարդությունները:
Վարիկոզ հիվանդության ժամանակ երևում են լայնացած երակները, հիվանդը գանգատվում է ծանրության զգացումից` հատկապես երեկոյան ժամերին, շուտ հոգնածությունից, ցավերից, երբեմն մկանների ջղաձիգ կծկումներից՝ հիմնականում ձկնամկանի շրջանում, կարող են առաջանալ նաև այտուցներ, մաշկի տեղային փոփոխություններ՝ պիգմենտացիա, էկզեմայի երևույթներ, քոր: Հետագայում կարող են լայնացած երակները բորբոքվել` առաջացնելով թրոմբոֆլեբիտ, ի հայտ գալ տրոֆիկ խոցեր` հիմնականում այն հատվածներում, որտեղ կան պերֆորանտ երակներ (ավելի հաճախ` միջային կոճերի շրջանում):
Ի՞նչ բուժում է առաջարկվում:
Բուժումը կոնսերվատիվ է և վիրաբուժական:
Կոնսերվատիվ բուժման ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում հագնել էլաստիկ սեղմող գուլպաներ, իսկ դեղորայքային բուժման շրջանակում նշանակվում են հակամակարդիչներ, վենոտոնիկ դեղեր: Եթե հիվանդությունը խիստ արտահայտված է, շատ են գանգատները և առկա է բարդությունների վտանգ, կամ արդեն առաջացել են բարդություններ, առաջարկվում է վիրահատական միջամտություն:
Եթե երակների տրամագիծը շատ լայնացած չէ, կատարվում է սկլերոթերապիա, այսինքն, ներերակային ներարկումով փակվում են ախտահարված երակները:
Կիրառվում են վիրահատական տարբեր մեթոդներ՝ բաց վիրահատություն (վենէկտոմիա, ֆլեբէկտոմիա), փակ վիրահատություն (երակների էնդովենոզ լազերային կոագուլացիա, ռադիոալիքային աբլացիաներ, հատուկ սոսինձներով սոսնձային աբլացիաներ և այլն):
Որքանո՞վ է հավանական հիվանդության կրկնությունը:
Կրկնության հավանականություն, իհարկե, կա, բայց դա կախված է հետագայում հիվանդի կյանքի պայմաններից: Եթե նպաստող գործոնները չեն վերանում, հիվանդը չի փոխում իր կյանքի պայմանները, շարունակում է երկար ժամանակ կանգնած մնալ, պահպանել բարձր քաշը, ապա որոշ տոկոսով հիվանդությունը կարող է կրկնվել: Բացի այդ, այն պատճառները, որոնք հիվանդից կախված չեն, ևս կարող են նպաստել կրկնությանը, որովհետև գենետիկ նախատրամադրության գործոնը պահպանվում է, այն չի կարող վերանալ:
Վիրահատությունը լուծում է հիմնական խնդիրները, հանում է վերտիկալ և հորիզոնական ռեֆլյուքսները, կանխում է վարիկոզի հետ կապված հետագա բարդությունները (էկզեմաներ, տրոֆիկ խոցեր), լավացնում է հիվանդի կյանքի որակը, և հիվանդության կրկնությունն այնքան էլ վտանգավոր չէ:
07.05.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ