Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Գտնել և վնասազերծել. ի՞նչ նշաններով կարելի է ախտորոշել թրոմբը. nairimed.com

Գտնել և վնասազերծել. ի՞նչ նշաններով կարելի է ախտորոշել թրոմբը. nairimed.com

Թրոմբի առաջացումը հաճախ ասոցացվում է վտանգ ներկայացնող իրավիճակի հետ։ Մինչև XIX  դարն այս ախտաբանությունը բժիշկների համար իսկական հանելուկ էր։ Եվ միայն գերմանացի ախտաբանաանատոմ Ռուդոլֆ Վիրխովի շնորհիվ աշխարհն իմացավ թրոմբի պատճառների և ախտանիշների մասին, ինչն էլ օգնեց գտնել հիվանդության բուժման ճիշտ մեթոդները։

Ի՞նչ է թրոմբը

Անոթների մեջ ձևավորված արյան մակարդուկները բժշկության մեջ ընդունված է թրոմբ անվանել։ Ինչու՞ են դրանք առաջանում։ Մարդու օրգանիզմում գործում են տարբեր կենսաբանական համակարգեր։ Դրանցից մեկը հեմոստազի համակարգն է։ Այն միանգամից մի քանի կարևոր խնդիր է իրականացնում.

  • ապահովում է արյան հեղուկ վիճակը,
  • վնասման կամ վիրավորման դեպքում ձևավորում է թրոմբներ,
  • լուծում է թրոմբները։


Օրգանիզմում տեղի ունեցած ցանկացած արյունահոսության դեպքում (վիրավորումներ, կտրվածքներ) սկսվում է թրոմբագոյացման գործընթացը։ Վերքի շուրջը հավաքվում են թրոմբոցիտները (արյան բջիջները) և սոսնձվում միմյանց։ Իսկ որպեսզի առաջացած այդ համակարգն ամուր լինի, թրոմբոցիտային միացությունները պատվում են ֆիբրինով  (հատուկ սպիտակուցային թելերով)։ Ձևավորված արյան մակարդուկը լիովին փակում է վերքը։ Այս պատասխան ռեակցիան մարդուն պաշտպանում է զանգվածային արյան կորստից։ Առողջ օրգանիզմում ավելորդ թրոմբները պարզապես լուծվում են։

Սակայն երբեմն, որոշ գործոնների ազդեցության տակ, արյան մակարդուկներ կարող են առաջանալ անոթների մեջ։ Այդ դեպքում դրանք սպառնում են ինֆարկտի, կաթվածի, օրգանների իշեմիկ վնասման, վերջույթների գանգրենայի զարգացմամբ։

Թրոմբների առաջացման պատճառները

Մարդու օրգանիզմում թրոմբների առաջացման գլխավոր փուլերը հայտնաբերվել են Վիրխովի կողմից։ Դրանք երեքն են և առայսօր արդիական են։

Թրոմբի առաջացման պատճառներն են.

  • անոթների պատի ախտաբանական վիճակը, որը  կարող է տարած վնասվածքների, վարակների կամ վիրահատական միջամտությունների հետևանք լինել,
  • արյունամատակարարման դանդաղում. մակարդուկները հաճախ առաջանում են այն շրջաններում, որտեղ կա արյան կանգ, ինչը բնորոշ է քիչ շարժուն մարդկանց,
  • Արյան բաղադրության խանգարում. մածուցիկության բարձրացման դեպքում առաջանում է թրոմբների ձևավորման ռիսկ, որը կարող է առաջանալ գենետիկ խանգարումների կամ աուտոիմուն հիվանդությունների պատճառով։


Ըստ տեղակայման, թրոմբները լինում են երակային և զարկերակային։ Առաջինները հաճախ առաջանում են վիրահատություններից, քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո։ Սովորաբար,  զարկերակային  թրոմբների պատճառը` անոթներում խոլեսթերինային վահանիկների առկայությունն է։

Նպաստող գործոնները

Օրգանիզմում թրոմբագոյացման գործընթացի համար պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ։ Մակարդուկների առաջացման գործոնները բազմաթիվ են։ Դրանք են` տարիքը, քրոնիկական հիվանդությունները և, նույնիսկ, սխալ կենսակերպը։ Եվ այսպես, ինչու՞ են առաջանում թրոմբները։

Արյան մակարդուկների առաջացման ռիսկն աճում է հետևյալ պատճառների ֆոնին.

  • ճարպակալում,
  • վերջույթների վնասվածքներ (ստորին), որոնք բերում են շարժունակության սահմանափակման,
  • թերշարժունություն,
  • տարիք (40-ն անց),
  • հղիություն,
  • անկողնային ռեժիմ՝ պայմանավորված վնասվածքներով, ծանր հիվանդություններով ( 3 օրից ավելի),
  • տարած վիրահատություններ,
  • երկար ճանապարհորդություններ, որոնք ուղեկցվում են անշարժությամբ (թռիչք` ինքնաթիռով, ուղևորություն` մեքենայով, ավտոբուսով),
  • հորմոնային  պատրաստուկների և հակաբեղմնավորիչների ընդունում,
  • աուտոիմուն հիվանդություններ,
  • ծխելը,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • վարիկոզ,
  • թոքերի ծանր ախտահարումներ,
  • սրտային անբավարարություն,
  • անամնեզում` իշեմիկ կաթված,
  • խիստ սննդակարգեր,
  • քրոնիկական կամ սուր վարակներ,
  • գենետիկ նախատրամադրվածություն,
  • աթերոսկլերոզ,
  • սթրեսներ, դեպրեսիա։


Ինչո՞վ են վտանգավոր թրոմբները

Եթե արյան մակարդուկները փակում են վերքերը, ապա այդ գործընթացները կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմի համար։ Սակայն, երբեմն հնարավոր են խանգարումներ, որոնց ժամանակ թրոմբոցիտները սկսում են կպչել միմյանց՝ առանց որևէ միջամտության կամ արյունահոսության։ Այս դեպքում թրոմբների առաջացումը լուրջ վտանգ է ներկայացնում:

  • Եթե մակարդուկն անցնում է ուղեղի անոթներ, կարող է առաջացնել իշեմիկ կաթված:
  • Սրտի մեջ թրոմբի ներթափանցման դեպքում այն սպառնում է սրտամկանի ինֆարկտով:
  • Թոքային անոթի խցանումը  բերում է էմբոլիայի առաջացման:
  • Վերջույթների անոթները խցանող թրոմբները կարող են բերել փտախտի զարգացման։


Մարդուն փրկելու համար անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել։ Բժիշկներն օրգանիզմ ներմուծում են պատրաստուկներ, որոնք կարող են լուծել թրոմբը։ Կաթվածի զարգացման դեպքում վերականգնման համար որոշիչ դեր են կատարում հետագա 3,5 ժամը։

Ինչպե՞ս պարզել թրոմբի առկայությունը

Անոթի մեջ թրոմբի առաջացումը կրում է թրոմբոզ անվանումը։ Հիմնականում թրոմբներ առաջանում են վերին և ստորին վերջույթների երակներում, որտեղից արյան հոսքով տարածվում են դեպի օրգանիզմի տարբեր հատվածներ։ Երակային թրոմբոզը կարող է ընդգրկել խորանիստ կամ մակերեսային երակները։ Առավել վտանգավոր է համարվում խորանիստ երակների թրոմբոզը։ Այս ախտաբանությունը կարող է ընթանալ բացարձակ անախտանիշ։ Հիվանդին ոչինչ չի անհանգստացնում։

Տհաճ հետևանքներից խուսափելու համար պետք է հասկանալ, թե ինչ նշաններով է օրգանիզմը ազդարարում թրոմբի ձևավորման մասին։

Ախտաբանության նշանները

Օրգանիզմում թրոմբների առկայության մասին կարող են վկայել հետևյալ ախտանիշները.

  • Քրոնիկական հոգնածություն։ Այս ախտանիշը հաճախ ազդարարում է օրգանիզմում առկա խանգարումների մասին։ Եթե հոգնածությունը  երկարատև է պահպանվում, ապա կա թրոմբոզի հավանականություն։
  • Վերջույթի այտուց, կարմրություն։ Վերին կամ ստորին վերջույթում թրոմբի առկայության դեպքում,  վերջույթն այդ հատվածում կարող է այտուցվել՝ արյունամատակարարման վատացման հետևանքով։ Այտուցված մասը կարող է կարմրել կամ ձեռք բերել կապտամանուշակագույն երանգ։ Երբեմն, այն շոշափելիս տաք է և քոր է գալիս։ Սրանք վտանգավոր ախտանիշներ են, որոնք կարող են վկայել թրոմբի պոկվելու մասին։
  • Ցավ վերջույթներում։ Եթե ձեռքերի կամ ոտքերի ցավը կապված չէ վնասվածքի հետ, ապա պետք է ուշադիր լինել սեփական վերջույթների նկատմամբ։ Պետք է քայլել, մի քանի անգամ ծալել ոտքերը (ձեռքերը), սեղմել ախտահարված հատվածները։ Եթե այդ գործողությունները ուժեղացնում են ցավերը, ապա, ամենայն հավանականությամբ, առկա է խորանիստ երակների թրոմբոզ։
  • Դժվարացած շնչառություն։ Օդի պակասի զգացումը բավականին տհաճ նշան է։ Դժվարացած շնչառությունը կարող է վկայել թոքերում թրոմբի առկայության մասին, իսկ զուգակցված հազը՝ զարկերակի խցանման մասին (բժիշկներն այս ախտաբանությունը կոչում են թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա), որը շատ վտանգավոր վիճակ է։ Այդ պատճառով ախտաբանության առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել։
  • Հաճախացած սրտխփոց։ Այս ախտանիշը հաճախ ուղեկցվում է դժվարացած շնչառությամբ։ Սա ևս օրգանիզմի կողմից ազդակ է, որը վկայում է թոքերում թրոմբի մասին։
  • Ցավ կրծքավանդակում։ Եթե այն զուգակցվում է դժվարացած շնչառության հետ, կարող է վկայել թոքային էմբոլիայի մասին։ Սակայն, երբեմն կրծքավանդակի ցավերը վկայում են սրտում թրոմբի առկայության մասին, որը կարող է բերել ինֆարկտի։
  • Արտահայտված քրտնարտադրություն, տենդ։ Այս նշանները վկայում են երիկամային անոթների թրոմբոզի մասին։ Արյան մակարդուկները խանգարում են երիկամներից դուրս բերել կենսագործունեության արգասիքները, ինչը ուժեղացված քրտնարտադրության, տենդի առաջացման պատճառ է դառնում ։ Բարձիթողի դեպքերում զարգանում է կայուն գերճնշում։ Հետագայում հնարավոր է երիկամային անբավարարության զարգացում։
  • Արտահայտված գլխացավ։ Ուղեղում թրոմբի առկայության դեպքում առաջանում է ուժեղ գլխացավ, որը կարող է ուղեկցվել գլխապտույտով, հնարավոր է ուշագնացություն: Այդ ցավի ժամանակ հնարավոր չէ կենտրոնանալ և սովորական դեղերով չի անցնում։ Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, քանի որ կարող է կաթված զարգանալ։


Թրոմբոզի ախտորոշումը

Եթե թրոմբի առաջացման կասկած կա, ապա անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա, հիվանդանոց, անոթային վիրաբուժության մասնագիտացված կենտրոն, ֆլեբոլոգի կամ ընտանեկան բժշկի։ Մասնագետները կնշանակեն համալիր հետազոտություն։

Թրոմբների ախտորոշման ոսկե ստանդարտ ընդունված է համարել ուլտրաձայնային դուպլեքս սքանավորումը։ Այն հնարավորություն է տալիս որոշել մակարդուկների տեղակայումը, չափերը, բնույթը և երկարությունը։ Այս հետազոտությունը հայտնաբերում է նույնիսկ անախտանիշ թրոմբոզները։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կորոնարոգրաֆիա. armeniamedicalcenter.am
Կորոնարոգրաֆիա. armeniamedicalcenter.am

Կորոնարոգրաֆիան  ախտորոշիչ միջոցառում է, որի օգնությամբ որոշվում է պացիենտի սրտի պսակաձև (կորոնար) զարկերակների անցանելիությունը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ...

Ախտորոշում
Վիրահատություններ սրտի փականների վրա. armeniamedicalcenter.am
Վիրահատություններ սրտի փականների վրա. armeniamedicalcenter.am

Սրտի փականների հիմնական արատները, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում, ծանր աորտալ սթենոզն է (աորտալ փականի նեղացում) և ծանր միտրալ անբավարարությունը: Սրտի այդ արատների ախտորոշումը իրականացվում է...

Ախտանշանները` զարկերակային բարձր և ցածր ճնշումների ժամանակ. nairimed.com
Ախտանշանները` զարկերակային բարձր և ցածր ճնշումների ժամանակ. nairimed.com

Զարկերակային ճնշում են անվանում այն ճնշումը, որով արյունն ազդում է զարկերակների պատերի վրա` սրտի զարկերի ժամանակ: Այն արտահայտում են երկու թվով, օրինակ` 110/70: Առաջին թիվը ցույց է տալիս սիստոլիկ ճնշումը, որն առաջանում է...

Անգիոգրաֆիա և ստենտավորում. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Անգիոգրաֆիա և ստենտավորում. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում անգիոգրաֆիկ ծառայությունը:


Անգիոգրաֆիկ ծառայությունը լայն հասկացություն է: Անգիոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների...

Ստենոկարդիան կանանց մոտ. armeniamedicalcenter.am
Ստենոկարդիան կանանց մոտ. armeniamedicalcenter.am

Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին...

ԿԻՆ: Հիվանդություններ
Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում. nairimed.com
Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում. nairimed.com

Եթե բժշկության հետ կապ չունեցող սովորական մարդուն հարցնեն, թե նա ինչ գիտի անոթազարկի (պուլսի) մասին, ապա նրա պատասխանը աղքատիկ կլինի։ Շատերը վստահորեն ցույց կտան դաստակը և նույնիսկ կցուցադրեն...

Թերապիա
Հիպերտոնիկների խնդիրները. ինչպես ապրել ցածր ճնշումով. armeniamedicalcenter.am
Հիպերտոնիկների խնդիրները. ինչպես ապրել ցածր ճնշումով. armeniamedicalcenter.am

Հիպերտոնիան զարկերակային բարձր ճնշումն է, վտանգավոր վիճակ, որի մասին անընդհատ հիշեցնում են բժիշկները: Իսկ հիպոտոնիային` ցածր ճնշմանը, ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Եվ դա հասկանալի է...

Ինչի՞ հետևանքով են առաջանում ուժեղ սրտխփոցի նոպաները. nairimed.com
Ինչի՞ հետևանքով են առաջանում ուժեղ սրտխփոցի նոպաները. nairimed.com

Առողջ մարդու սիրտն աշխատում է հստակ, հավասար, միևնույն հաճախությամբ՝ կատարելով րոպեում միջինը 60–80 զարկ։ Երբ սրտի աշխատանքն արագանում է մինչև 100 և ավելի, ըստ բժիշկների` խոսքը հաճախասրտության կամ, ինչպես մենք ենք կենցաղում ասում...

Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Առիթմիան սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է: Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ախտանիշ է: Առիթմիան կարող է առաջանալ սրտային...

«Վատ» և «լավ» խոլեսթերին. armeniamedicalcenter.am
«Վատ» և «լավ» խոլեսթերին. armeniamedicalcenter.am

Շատերն են լսել, որ խոլեսթերինը լինում է «վատ» և «լավ»: Դրանք տարբերակելու համար, նախ հասկանանք, թե ինչ է խոլեսթերինը...

Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com
Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com

Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման...

Թերապիա Շնչառական համակարգ
Տախիկարդիա. armeniamedicalcenter.am
Տախիկարդիա. armeniamedicalcenter.am

Տախիկարդիան առիթմիայի տեսակ է, որը բնութագրվում է սրտային կծկումների րոպեում 90-ից ավելի հաճախականությամբ:

Տախիկարդիան նորմայի տարբերակ է՝ հուզական կամ ֆիզիկական...

Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություն է գաստրոսկոպիան:

Գաստրոսկոպիան կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու կոճղեզի, ավելի խորը՝ դիստալ հատվածների...

Ինչո՞վ է վտանգավոր խոլեսթերինի բարձրացումն արյան մեջ. armeniamedicalcenter.am
Ինչո՞վ է վտանգավոր խոլեսթերինի բարձրացումն արյան մեջ. armeniamedicalcenter.am

Խոլեսթերինը ճարպանման նյութ է, առանց որի անհնարին է օրգանիզմի գործունեությունը: Այն բջջային թաղանթների կայունությունն ապահովվող  յուրահատուկ շինարարական հենք է, մտնում է նաև լեղու, սեռական հորմոնների և վիտամին D3-ի կազմի մեջ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ