Սրտանոթաբանություն
Անգիոգրաֆիա և ստենտավորում. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ներառում անգիոգրաֆիկ ծառայությունը:
Անգիոգրաֆիկ ծառայությունը լայն հասկացություն է: Անգիոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների խցանումների ժամանակ:
Ընդհանրապես, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն աշխարհում մահացության թիվ մեկ պատճառն են: Եթե ԱՄՆ-ում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահերը կազմում են բոլոր մահերի մոտ 34%-ը , ապա Հայաստանում՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 50%-ն է:
Սրտի իշեմիկ հիվանդությունը սրտանոթային համակարգի առավել տարածված հիվանդությունն է, որի հիմքում սրտամկանի արյան վատ մատակարարումն է` սրտի կորոնար պսակաձև զարկերակների աթերոսկլերոզով պայմանավորված:
Սրտամկանի ինֆարկտի ժամանակ անոթի ներքին պատից՝ ինտիմայից, խոլեսթերինային կուտակումը պատռվում է և գոյանում է թրոմբ, որը խցանում է անոթը` լրիվ կամ մասնակի: Անոթը ամբողջական խցանումը բերում է սրտամկանի սուր ինֆարկտի: Եթե խցանումը ամբողջական չէ, զարգանում է սուր կորոնար համախտանիշ, որը ներառում է անկայուն ստենոկարդիան և ոչ նանէստերևացիան:
Ստենոկարդիայի տիպերն են՝ կայուն և անկայուն, լարվածության և սրտամկանի ինֆարկտը: Սրտամկանի ինֆարկտը երկու տեսակի է՝ ST-սեգմենտի էլևացիայով և NonST-սեգմենտի էլեվացիայով:
Կորոնարոգրաֆիան սիրտը սնուցող անոթների (զարկերակների) հետազոտման ամենաառաջավոր և ճշգրիտ եղանակն է: Այն թույլ է տալիս գնահատել կոլատերալ արյունամատակարարման և զարկերակների նեղացման աստիճանը: Միջամտության ժամանակ, եթե անհրաժեշտ է, կատարվում է նաև անոթի բացում՝ ստենտի տեղադրում:
Մեթոդն ի՞նչ պատմություն ունի:
Ինտերվենցիոն սրտաբանության պատմության մեջ առկա են չորս կարևորագույն և շրջադարձային ժամանակահատվածներ կամ հեղափոխություններ: Առաջին, հիմնական հեղափոխությունը բալոնային անգիոպլաստիկան էր, որն իրականացվեց 16.09.1977 թ. գերմանացի սրտաբան Անդրեաս Գրունցիգի կողմից: Երկրորդ հեղափոխությունը ստենտի կիռարումն էր 1988-ին, այսպես կոչված՝ ոչ դեղապատ ստենտներ` Bare metal stents (BMS): Երրորդ հեղափոխությունը դեղապատ ստենտների մուտքն էր 2001-ին` Drug eluting stents (DES): Ներկայում արդեն առկա է չորրորդ հեղափոխությունը՝ ինքնալույծ ստենտներ Bioresorbable vascular scaffolds (BVS):
Որքա՞ն է միջամտության ախտորոշիչ ճշգրտությունը, արդյունավետությունը և որո՞նք են ռիսկի գործոնները:
Ճշգրտությունը 95-100 տոկոս է, որովհետև բժիշկը տեսնում է բոլոր անոթները, անոթային ճյուղերը, նեղացումները՝ կենտրոնական և էքսցենտրիկ, դրանց տեսակը, թրոմբները, խոլեսթերինի կուտակումները:
Ռիսկի գործոններն են՝ հիպերտոնիկ հիվանդությունը, ծխելը, տարիքային ֆոնը՝ 40 տարեկանից բարձր, շաքարային դիաբետը:
Այս միջամտության արդյունքում, խցանված անոթը բացելով, կարգավորվում է արյան շրջանառությունը, մատակարարումը և փրկվում է հիվանդի կյանքը:
Ի՞նչ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվում:
Եթե հիվանդը հիպերտոնիկ է, կամ ունի դիաբետ, իր դեղերն է ընդունում, նաև` հակամակարդիչ դեղեր, կատարվում է ապաուրինով թեթև սեդացիա, որը հանգստացնում է հիվանդին:
Նախապես իրականացվում են բոլոր հետազոտությունները. էլեկտրասրտագրություն, էխոկարդիոգրաֆիա, թոքերի ռենտգենոգրաֆիա, ստուգվում են լյարդը, երիկամները:
Ինչպե՞ս է իրականացվում անգիոգրաֆիան:
Անգիոգրաֆիան կատարվում է տեղային անզգայացմամբ: Այն անվնաս և անցավ միջամտություն է: Որպես մուտք օգտագործվում է կամ ոտքը (աճուկային շրջանում` ազդրային (ֆեմորալ) զարկերակը), կամ ձեռքը (ճաճանչային (ռադիալ) զարկերակը): Զարկերակից հատուկ կաթետերով հասնում են սիրտը սնուցող զարկերակներին, կոնտրաստ նյութ է ներարկվում և ռենտգեն հսկողության տակ գնահատվում զարկերակների վիճակը:
Ներկայում միջամտությունների մեծ մասը կատարվում է տրանսռադիալ մուտքով ՝ ճաճանչային զարկերակից, ինչը նվազեցնում է արյունահոսության, միջամտությունների բարդությունների տոկոսը, կրճատվում է հոսպիտալացման ժամկետը և առավել հարմարավետ է հիվանդների համար. հիվանդն անմիջապես կարող է ոտքի կանգնել: Ստենտը ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է անոթի նեղացման շրջան, բալոնը՝ մեծ ճնշմամբ փչելու ժամանակ (մինչև 18 մթն.) աթերոսկլերոտիկ թիթեղիկը հավասարաչափ տեղաբաշխվում է անոթի պատով, և երբ անոթն ընդունում է անհրաժեշտ տրամագիծը, բալոնն իջեցվում է ու հեռացվում: Ստենտը մնում է անոթի մեջ՝ պահպանելով անոթի լուսանցքը` լրիվ բացված վիճակում:
Այս հետազոտության հիման վրա որոշվում է բուժման հետագա ռազմավարությունը: Հնարավոր է երեք տարբերակ.
- զարկերակների նեղացումները թեթև կամ միջին աստիճանի են և կարիք չունեն ստենտավորման, այլ դեղորայքային բուժման,
- ստենտավորման կարիք ունեն,
- անհրաժեշտ է կատարել սրտի բաց վիրահատություն (աորտա-կորոնար շունտավորում ):
Միջամտությունը կոչվում է ախտորոշիչ կորոնարոգրաֆիա, զոնդավորում, հնարավոր է նաև, միաժամանակ, ստենտի տեղադրում: Եթե կրիտիկական նեղացում է՝ 50-70 և ավելի տոկոս, պետք անմիջապես կատարվի ստենտավորում: Եթե ավելի ցածր է և ցավեր չկան, վիճակը կայուն է, կարելի է պատրաստել, նոր միջամտությունը կատարել: Սա չի համարվում վիրահատություն:
Ի՞նչ հակացուցումներ, վտանգներ, բարդություններ կարող են լինել:
Եթե հիվանդն ընդունվել սուր ինֆարկտ ախտորոշմամբ, անգիոգրաֆիան կյանքի ցուցումով է կատարվում՝ առանց հետաձգելու, այլևս չենք սպասում հետազոտությունների, ամեն րոպեն թանկ է, և եթե ժամանակին անոթը չբացվի, բարդություններ կլինեն՝ ընդհուպ մինչև սրտամկանի պատռվածք, ռիթմի խանգարումներ, սրտային անբավարարություն, թոքի այտուց և այլն:
Հակացուցումներ չկան, միակ հակացուցումը կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիան է:
Շաքարային դիաբետով հիվանդների հետ պետք է զգույշ լինել, որովհետև անոթները փխրուն են: Երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ, երբ կրիատինինի ցուցանիշներն արյան մեջ բարձր են, վտանգավոր է կոնտրաստ նյութի ներարկումը, քանի որ կարող է վատթարացնել երիկամների գործառույթները: Երիկամային անբավարարության դեպքում հարկ է խորհրդակցել մասնագետի հետ:
Ռիսկի գործոններ են նաև հիպերտոնիկ հիվանդության առկայությունը, ծխելը, տարիքային ֆոնը (40 տարեկան և ավելի):
Կարդիոմիոպաթիայի դեպքում, եթե երկար տարիների հիվանդ է, դա համարվում է բարձր ռիսկ:
Բաժանմուքում առկա են բոլոր սարքերը և համապատասխան դեղորայքը` բոլոր դեպքերում կատարելու անգիոգրաֆիա:
25.11.2020 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ