Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում. nairimed.com

Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում. nairimed.com

Եթե բժշկության հետ կապ չունեցող սովորական մարդուն հարցնեն, թե նա ինչ գիտի անոթազարկի (պուլսի) մասին, ապա նրա պատասխանը աղքատիկ կլինի։ Շատերը վստահորեն ցույց կտան դաստակը և նույնիսկ կցուցադրեն, թե ինչպես չափել անոթազարկը։ Որոշները կհիշեն ընդունված նորմաները, որոնք յուրացրել են դպրոցում։ Սակայն ինչու՞ են իրականացվում այդ չափումները։ Ո՞րն է անոթազարկի նորման, և ինչի՞ մասին են վկայում շեղումները։

Անոթազարկ. ինչի՞ մասին են խոսում անոթային հարվածները


Անոթազարկը կարևորագույն ցուցանիշ է, որն առաջանում է սրտի կծկումների հետևանքով առաջացած անոթների ռիթմիկ տատանումների արդյունքում։ Այն, սովորաբար, համապատասխանում է սրտի կծկումների հաճախությանը (ՍԿՀ)։ Հետևաբար, անոթազարկով կարելի է դատել սրտի աշխատանքի մասին։

Ի՞նչ է անոթազարկը


Հիվանդի վիճակի ախտորոշման համար բժիշկներն ուշադրություն են դարձնում անոթազարկի հետևյալ բնութագրերին.

  • Ռիթմ։ Սա տատանումների հերթագայումն է որոշակի ժամանակում։ Առողջ մարդու մոտ անոթազարկը ռիթմիկ է։ Հարվածները կրկնվում են հավասար ժամանակահատվածում։ Եթե զարկերակային պատերի տատանումները տեղի են ունենում տարբեր տևողությամբ ընդմիջումներով, հիվանդի մոտ առիթմիա է ախտորոշվում։
  • Հաճախություն։ Հաշվում են մեկ րոպեում զարկերակների պատերի կծկումների (հարվածների) թիվը։ Առողջ օրգանիզմում անոթազարկը տատանվում է ընդունված նորմայի սահմաններում (ըստ տարիքի, սեռի)։ Եթե սրտի ախտաբանություն է զարգացել, ապա ՍԿՀ կարող է նորմայից մեծ կամ փոքր լինել։
  • Լեցունություն։ Այս ցուցանիշն արտացոլում է արյան ծավալը, որն արտամղվում է սրտի խոռոչներից դեպի անոթներ։ Նորմայում զարկերակային լուսանցքը լիովին լցվում է։ Այս դեպքում պատերի տատանումները շոշափելիս հստակ զգալի են։ Այս անոթազարկի մասին ասում են, որ այն «լեցուն» է։ Եթե հարվածները շոշափելիս հազիվ զգալի են, ապա անոթազարկը կոչվում է «դատարկ»։


ՍԿՀ-ն բազմաթիվ գործոններով է պայմանավորված, որոնց թվում` տարիքը, սեռը, ֆիզիկական պատրաստվածությունը։ Սպորտի կանոնավոր պարապմունքների մասին չմոռացող մարդկանց մոտ գրանցվում է դանդաղ անոթազարկ։ Ընդհանուր առմամբ, բոլոր ցուցանիշները պետք է գտնվեն նորմայի սահմաններում։

Եվ այսպես, աղյուսակում ներկայացված են անոթազարկի նորմաներն` ըստ տարիքի։

Տարիքային շրջան     ՍԿՀ նորման տղամարդկանց մոտ, զարկ/ րոպեում     ՍԿՀ նորման կանանց մոտ, զարկ/րոպեում
             
0-1    

 102-162

     102-162
1-2      94-155      94-155
4-8      78-126      78-126
8-12      60-108      60-108
12-18      55-95      55-95
18-25      56-81      56-81
25-35      54-81      59-82
35-45      56-83      59-84
45-55      57-83      60-83
55-65      56-81      59-83
65+      56-79      59-84


Պրոֆեսիոնալ մարզիկների մոտ անոթազարկն ավելի դանդաղ է։ Նրանց համար մշակվել են ՍԿՀ առանձին աղյուսակներ։

Ինչու՞ է անոթազարկը փոփոխվում. ֆիզիոլոգիական նորմաները


Անոթազարկը մշտական մեծություն չէ։ Այն հեշտությամբ արագանում կամ դանդաղում է։ Օրինակ, ուսանողների մոտ, քննություններից առաջ, երբ ապրումներն ուղղակի անտանելի են, սիրտն այնքան ուժեղ է խփում, որ կարծես «փորձում է դուրս թռչել կրծքավանդակից»։ Իսկ երբ մարդը շատ հետաքրքիր պատմություն է լսում, որը կլանում է նրա ամբողջ ուշադրությունը, այնքան է թուլանում, որ անոթազարկը դանդաղում է։

Անոթազարկի փոփոխություն կարող է դիտվել հետևյալ պայմաններում.

  • հանգիստ, թուլացում, քուն, պառկած դիրք (ՍԿՀ-ն նվազում է),
  • սննդի, ալկոհոլի, թեյի, սուրճի ընդունում (անոթազարկը հաճախանում է),
  • ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սպորտային պարապմունքներ,
  • որոշ դեղորայքի ընդունում (կարող է արագանալ կամ դանդաղել, տեղեկատվությունը կարելի է գտնել դեղորայքի հրահանգում),
  • հոգեհուզական ապրումներ, արտահայտված վախ, տագնապ և, նույնիսկ, ուրախություն,
  • հորմոնային փոփոխություններ կանանց մոտ, որոնց ժամանակ նվազում է էսթրոգենի խտությունը (բերում է անոթազարկի հաճախացման),
  • տենդ (ՍԿՀ արագանում է, քանի որ սիրտը ստիպված խիտ արյուն է մղում),
  • շինության մեջ տոթը կամ շոգը (անոթազարկը հաճախանում է)։


Անոթազարկի հաճախացումը կամ դանդաղումը, որին նախորդում են վերոնշյալ պատճառները, ախտաբանություն չեն համարվում։ Մարդու մոտ կարող է դիտվել ՍԿՀ կարճաժամկետ հաճախացում մինչև 100 զ/ր, իսկ երբեմն նույնիսկ մինչև 170 զ/ր։ Եթե այս ցուցանիշներն առաջացել են չափազանց ծանրաբեռնվածության կամ հուզական ցնցումների արդյունքում, ապա համարվում են ֆիզիոլոգիական նորմա։

Նորմայից շեղումներ. ինչի՞ մասին է վկայում անոթազարկը


Անոթազարկի չափումն ախտորոշիչ միջոցառում է, ինչպիսին ջերմաստիճանի չափումն է կամ` հիվանդի զննումը։ Այդ պատճառով չարժե մտածել, որ ՍԿՀ-ի որոշումը բավարար է ախտորոշման համար։ Այն սրտի աշխատանքի առաջնային ուսումնասիրումն է, որը հնարավորություն է տալիս սրտաբանին հասկանալ, թե ինչ ուղղությամբ պետք է մտածի։

Բարձր անոթազարկ


Եթե անոթազարկը զգալիորեն գերազանցում է աղյուսակում բերված նորմալ ցուցանիշները, ապա հիվանդի մոտ հաճախասրտություն է ախտորոշվում։ Այս ախտանիշը, եթե ֆիզիոլոգիական հաճախացում չէ, բնորոշ է բազմաթիվ հիվանդությունների։

Սովորաբար, ախտաբանական հաճախասրտությունն ուղեկցվում է լրացուցիչ նշաններով (սա ախտաբանական ախտանշի և ֆիզիոլոգիականի միջև հիմնական տարբերություններից է).

  • Ցավ` կրծքավանդակում,
  • հևոց,
  • գլխապտույտ,
  • քրտնարտադրություն,
  • նախաուշագնացային վիճակ և ուշագնացություն,
  • տեսողական խանգարումներ,
  • թուլություն,
  • վերջույթների դող։


Հաճախացած անոթազարկը կարող է վկայել հետևյալ ախտաբանությունների մասին.

  • կարդիոսկլերոզ,
  • զարկերակային գերճնշում,
  • միոկարդիտ,
  • բրոնխաթոքային ախտաբանություններ,
  • կարդիոմիոպաթիա,թունավորում,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում,
  • հորմոնային խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ,
  • նեյրոցիրկուլյատոր դիստոնիա,
  • հիպոկալեմիա,
  • հիպօքսիա,
  • վարակիչ-բորբոքային գործընթացներ։


Ի՞նչ անել, եթե անոթազարկը հաճախացել է։ ՍԿՀ առաջնային հաճախացման դեպքում կարելի է հանգստացնողներ խմել՝ ալոճ, կատվախոտ, կորվալոլ, առյուծագի, քաջվարդ։ Սակայն, եթե առանց պատճառի նոպան կրկնվում է, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի, ով կգտնի պատճառը և ճիշտ բուժում կնշանակի։

Ցածր անոթազարկ


ՍԿՀ-ի նորմայից նվազումը (եթե խոսքը ֆիզիոլոգիական նվազման մասին չէ, որն, օրինակ, բնորոշ է մարզիկներին ) նույնպես վկայում է որոշ հիվանդությունների զարգացման մասին։ Այն կոչվում է հազվասրտություն։

Անոթազարկի դանդաղումը կարող է վկայել հետևյալ ախտաբանությունների մասին.

  • էնդոկրին հիվանդություններ (վահանաձև գեղձի թերֆունկցիա),
  • թթվածնային քաղց, որի ժամանակ հիպօքսիան բացասաբար է անդրադառնում սինուսային հանգույցի վրա,
  • սրտամկանի ինֆարկտ,
  • հեպատիտ,
  • թունավարակներ,
  • մենինգիտ,
  • խոցային հիվանդություն,
  • գանգուղեղային վնասվածքներ,
  • որովայնային տիֆ,
  • սինուսային հանգույցի թուլության համախտանիշ,
  • ուղեղի ուռուցքներ,
  • սեպսիս,
  • ենթաոստայնային արյունազեղում,ուղեղի այտուց։


Ի՞նչ անել, եթե անոթազարկը ցածր է։ Շատ հաճախ հազվասրտությունն ազդարարում է օրգանիզմում ընթացող ծանր ախտաբանությունների մասին, որոնցից որոշների դեպքում անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական օգնություն։ Այդ պատճառով ՍԿՀ նվազման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և լիովին հետազոտվել։

Անոթազարկը և զարկերակային ճնշման (ԶՃ) տատանումները
Անոթազարկի ավելացումը կամ դանդաղումը միշտ չէ, որ ուղեկցվում է ճնշման համապատասխան ավելացմամբ կամ նվազմամբ։ Այնուամենայնիվ, որոշակի փոխկապակցվածություն այս չափանիշների միջև կա։

Բժիշկները պնդում են, որ ԶՃ և անոթազարկի ցուցանիշների համակցությամբ կարելի է կասկածել որոշակի ախտաբանությունների զարգացում.

  • Նորմալ ճնշում և բարձր անոթազարկ։ Սա բնորոշ է ինտոքսիկացիային, վեգետաանոթային դիստոնիային, տենդին։
  • ՍԿՀ հաճախացում և ցածր ճնշում։ Սա բավականին վտանգավոր համակցություն է, որը կարող է հուշել լուրջ խանգարումների մասին, ինչպիսիք են կարդիոգեն շոկը, հեմոռագիկ շոկը։ Այդ պատճառով նման ցուցանիշների դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել։
  • Անոթազարկի հաճախացում և բարձր ճնշում։ Հենց այս վիճակներն են դիտվում ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, ինչպես նաև ինտենսիվ մարզումներից հետո։ Բացի այդ, այս ցուցանիշները կարող են վկայել էնդոկրին խանգարումների, սիրտ-անոթային հիվանդությունների մասին։
  • Բարձր ճնշման ֆոնին` անոթազարկի նվազեցում։ Այս ախտանիշները, սովորաբար, արհեստական ճանապարհով են առաջանում։ Հաճախ նման կլինիկական պատկեր դիտվում է զարկերակային գերճնշումով տառապող հիվանդների մոտ, ովքեր սրտի վրա ազդող դեղեր են ընդունում (օրինակ, բետա-պաշարիչներ)։


Սեփական օրգանիզմն անոթազարկի կտրուկ տատանումներից պաշտպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր զբաղվել սպորտով, թողնել ծխելը, ալկոհոլի չարաշահումը և լիարժեք քնել։ Ճիշտ կենսակերպը թույլ կտա ո՛չ միայն նորմալացնել ՍԿՀ-ն, այլ նաև կանխել շատ հիվանդությունների զարգացումը։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ստենոկարդիան կանանց մոտ. armeniamedicalcenter.am
Ստենոկարդիան կանանց մոտ. armeniamedicalcenter.am

Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հիպերտոնիկների խնդիրները. ինչպես ապրել ցածր ճնշումով. armeniamedicalcenter.am
Հիպերտոնիկների խնդիրները. ինչպես ապրել ցածր ճնշումով. armeniamedicalcenter.am

Հիպերտոնիան զարկերակային բարձր ճնշումն է, վտանգավոր վիճակ, որի մասին անընդհատ հիշեցնում են բժիշկները: Իսկ հիպոտոնիային` ցածր ճնշմանը, ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Եվ դա հասկանալի է...

Ինչի՞ հետևանքով են առաջանում ուժեղ սրտխփոցի նոպաները. nairimed.com
Ինչի՞ հետևանքով են առաջանում ուժեղ սրտխփոցի նոպաները. nairimed.com

Առողջ մարդու սիրտն աշխատում է հստակ, հավասար, միևնույն հաճախությամբ՝ կատարելով րոպեում միջինը 60–80 զարկ։ Երբ սրտի աշխատանքն արագանում է մինչև 100 և ավելի, ըստ բժիշկների` խոսքը հաճախասրտության կամ, ինչպես մենք ենք կենցաղում ասում...

Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Առիթմիան սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է: Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ախտանիշ է: Առիթմիան կարող է առաջանալ սրտային...

«Վատ» և «լավ» խոլեսթերին. armeniamedicalcenter.am
«Վատ» և «լավ» խոլեսթերին. armeniamedicalcenter.am

Շատերն են լսել, որ խոլեսթերինը լինում է «վատ» և «լավ»: Դրանք տարբերակելու համար, նախ հասկանանք, թե ինչ է խոլեսթերինը...

Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com
Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com

Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման...

Թերապիա Շնչառական համակարգ
Տախիկարդիա. armeniamedicalcenter.am
Տախիկարդիա. armeniamedicalcenter.am

Տախիկարդիան առիթմիայի տեսակ է, որը բնութագրվում է սրտային կծկումների րոպեում 90-ից ավելի հաճախականությամբ:

Տախիկարդիան նորմայի տարբերակ է՝ հուզական կամ ֆիզիկական...

Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություն է գաստրոսկոպիան:

Գաստրոսկոպիան կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու կոճղեզի, ավելի խորը՝ դիստալ հատվածների...

Ինչո՞վ է վտանգավոր խոլեսթերինի բարձրացումն արյան մեջ. armeniamedicalcenter.am
Ինչո՞վ է վտանգավոր խոլեսթերինի բարձրացումն արյան մեջ. armeniamedicalcenter.am

Խոլեսթերինը ճարպանման նյութ է, առանց որի անհնարին է օրգանիզմի գործունեությունը: Այն բջջային թաղանթների կայունությունն ապահովվող  յուրահատուկ շինարարական հենք է, մտնում է նաև լեղու, սեռական հորմոնների և վիտամին D3-ի կազմի մեջ...

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...

Նյարդաբանություն Ցավ
Աորտայի շերտազատված անևրիզմա. armeniamedicalcenter.am
Աորտայի շերտազատված անևրիզմա. armeniamedicalcenter.am

Աորտայի կրծքային հատվածի շերտազատված անևրիզման հաճախ արտահայտվում է հետևյալ դեպքերում...

Կրծքավանդակի շրջանի ցավերի արտասրտային պատճառները՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա / ԹԶԹԷ/. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի շրջանի ցավերի արտասրտային պատճառները՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա / ԹԶԹԷ/. armeniamedicalcenter.am

ԹԶԹԷ ժամանակ կրծքավանդակի շրջանի ցավ դիտվում է 50-90 տոկոս դեպքերում, լինում է սուր, ինտենսիվությամբ և տեղակայմամբ /կրծոսկրի ետևում կամ պարաստերնալ/ կարող է հիշեցնել միոկարդի ինֆարկտի ցավային տեսակը...

Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը...

Բժշկի ընդունարանում
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները

Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ