Սրտանոթաբանություն
Հիպերտոնիկների խնդիրները. ինչպես ապրել ցածր ճնշումով. armeniamedicalcenter.am
Հիպերտոնիան զարկերակային բարձր ճնշումն է, վտանգավոր վիճակ, որի մասին անընդհատ հիշեցնում են բժիշկները: Իսկ հիպոտոնիային` ցածր ճնշմանը, ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Եվ դա հասկանալի է, քանի որ հիպոտոնիան չի առաջացնում լուրջ բարդություններ և կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, այն նկատելի կարող է ազդել կյանքի որակի, աշխատանքի, ուսման, հանգստի վրա: Ավելին, հիպոտոնիան կարող է լուրջ հիվանդության ախտանիշ լինել, և այդ դեպքում անուշադրության մատնելը սխալ կլինի:
Ի՞ՆՉՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀԻՊՈՏՈՆԻԱ
Եթե մշտապես 140/90-ից բարձր ճնշումը խոսում է հիպերտոնիկ հիվանդության մասին, ապա հիպոտոնիայի դեպքում ամեն բան այդքան պարզ չէ: Բժիշկները մինչ այժմ դեռ չեն որոշել, թե զարկերակային ճնշման (ԶՃ) ինչպիսի ցուցանիշն է սահմանային: Գրականության մեջ այդ առումով հանդիպում են տարբեր թվեր. 90/60, 100/60, 95/60` կանանց և 100/60` տղամարդկանց համար: Բայց բժիշկների մեծամասնությունը հիպոտոնիա է համարում 100/60-ից ցածր ճնշումը:
Հիպոտոնիան կարող է լինել առաջնային, կապված չլինել այլ ախտաբանությունների հետ և առաջանալ անոթների ցածր տոնուսի արդյունքում: Բայց կարող է լինել նաև որևէ հիվանդության հետևանք, որի դեպքում գործ ունենք երկրորդային հիպոտոնիայի հետ:
Որպես կանոն, առաջնային հիպոտոնիան լինում է երեխաների և դեռահասների, նիհար կազմվածքով կանանց, պրոֆեսիոնալ սպորտսմենների, կրկեսի և բալետի արտիստների մոտ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ՀԻՊՈՏՈՆԻԱՆ
Հիպոտոնիան ոչ միշտ է համարվում հիվանդություն: Շատերը, ունենալով մշտական ցածր ճնշում, իրենց հիանալի են զգում և դա համարվում է նրանց ԶՃ նորման: Մյուսները մշտապես տառապում են ցածր ճնշման պատճառով:
Հիպոտոնիայի ախտանիշներն են.
- հոգնածության զգացողությունը,
- գլխացավը,
- գլխապտույտը ,ուշաթափությունը
- զգայունություն տոթ տարածքների նկատմամբ,
- բարձր մեթեոկախվածությունը (եղանակային զգայունություն),
- ուժեղ քրտնարտադրությունը,
- անքնությունը.
- բարձր նյարդային գրգռողականությունը:
Հետաքրքիր է, որ հիպոտոնիկների ինքնազգացողության համար մեծ նշանակություն ունի օրվա ժամը: Այսպես, նրանք արթնանում են քնի պակասի զգացողությամբ, ջարդված, քրտնած, և միայն 1-2 ժամից վիճակը կարգավորվում է: Օրվա ընթացքում աշխատունակությունը կրկին վատանում է, իսկ երեկոյան կրկին ակտիվ են ու առույգ:
Հիպոտոնիկները սիրում են սառը եղանակը, քանի որ ցուրտը շոգից ավելի լավ են տանում: Նրանց համար դժվար է լինել հասարակական տրանսպորտում, ամբոխի մեջ. տոթի պատճառով նրանց մոտ սկսում է գլխացավ և գլխապտույտ, անգամ կարող է ուշաթափություն լինել:
Ուշաթափությունը կարող է առաջանալ նաև պառկած տեղից արագ բարձրանալիս, հատկապես առավոտյան` քնից հետո:
Հիպոտոնիկների ինքնազգացողությունը կարող է վատանել նաև խնջույքների առատ սննդից հետո և ուժեղ հուզական ապրումներից:
Այսպիսով, հիպոտոնիան կարող է բավականին բարդացնել կյանքը, բայց հնարավոր է խնդիրները նվազագույնի հասցնել:
ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ՀԻՊՈՏՈՆԻԱՅՈՎ
Եթե հիպոտոնիան այլ հիվանդությհան հետևանք է, բնական է, պետք է բուժումն սկսել հենց դրանից: Դա արդեն բժշկի խնդիրն է:
Առաջնային հիպոտոնիային դեղերը չեն օգնում, նախ պետք է վերանայել ապրելակերպը:
Եթե հնարավոր է, ռեժիմը պետք է հարմարեցնել ինքնազգացողությանը` առավոտյան քնել ավելի երկար, հնարավոր է քուն նաև օրվա ընթացքում` 1-2 ժամ: Ցավոք, ոչ բոլորը կարող են իրենց դա թույլ տալ:
Իսկ ահա, անոթների մարզում կարող է կատարել յուրաքանչյուր ոք, քանի որ անոթների թույլ տոնուսն է ցածր ճնշման պատճառը: Այն բարձրացնելու համար լավ է սառը ցնցուղը` ջրի ջերմաստիճանի աստիճանական նվազմամբ, լավ է նաև կոնտրաստ ցնցուղը, բայց անցումը տաքից` սառը չպետք է կտրուկ լինի: Ոմանք խորհուրդ են տալիս հաճախել շոգեբաղնիս, բայց բժիշկները դա համարում են վտանգից ոչ զերծ: Բոլոր դեպքերում, եթե հաճախում եք շոգեբաղնիս, ապա պետք է այն կարճատև լինի, իսկ ջերմաստիճանը` խնայող:
Համարվում է, որ սուրճը տոնուսավորում է: Եթե այն օգնում է առույգանալ, կարելի է օգտագործել, սակայն առանձնապես տարվել դրանով պետք չէ, բավական է օրը 2-3 գավաթը: Կարելի է փորձել անոթների տոնուսը բարձրացնել կանաչ թեյով, բայց որակյալ թեյով:
Քանի որ հիպոտոնիկներին առատ սնվելը ցանկալի չէ, պետք է ուտել հաճախ, փոքր բաժիններով:
Հիպոտոնիկների առաջին ընկերը թարմ օդն է: Հաճախ սովորական զբոսանքն անցկացնում է գլխացավը: Հաճախ պետք է զբոսնել, քայլել, քնել բաց պատուհանով, կամ լավ օդափոխել սենյակը քնից առաջ:
Եվ, իհարկե, ֆիզիկական ծանրաբեռնվածություն. ցածր ճնշում ունեցողների համար այն կենսական անհրաժեշտություն է: Դա կարող է լինել մարզանքի կոմպլեքս (առանց գլխի կտրուկ շարժումների), հեծանվասպորտ, լող: Սակայն ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր:
Այս ամենը կարող են նկատելիորեն հարմարավետ դարձնել հիպոտոնիկի կյանքը:
30.07.2020 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ