Սրտանոթաբանություն
«Վատ» և «լավ» խոլեսթերին. armeniamedicalcenter.am

Շատերն են լսել, որ խոլեսթերինը լինում է «վատ» և «լավ»: Դրանք տարբերակելու համար, նախ հասկանանք, թե ինչ է խոլեսթերինը:
ԽՈԼԵՍԹԵՐԻՆԸ ԵՎ ԼԻՊՈՊՐՈՏԵԻՆՆԵՐԸ
Խոլեսթերինը (խոլեսթերոլ) օրգանական նյութ է, որը պատկանում է ճարպային սպիրտներին: Այն մասնակիորեն արտադրվում է օրգանիզմում, առաջին հերթին, լյարդում, նաև աղիներում և մաշկում, իսկ մնացած մասը ներմուծվում է սննդի հետ:
Խոլեսթերինն օրգանիզմին խիստ անհրաժեշտ է, նա մասնակցում է շատ կենսաքիմիական գործընթացներում, ինչպիսիք են լեղաթթուների, հորմոնների, վիտամին D-ի արտադրությունը, ծառայում է բջջաթաղանթի համար որպես շինարարական հումք: Խոլեսթերինն անհրաժեշտ է նաև գլխուղեղի գործունեության համար:
Արյան մեջ խոլեսթերինը պարունակում է միացությունների ձևով, որոնք ներառում են նաև սպիտակուցներ և այլ նյութեր:
Խոլեսթերինի պարունակությունից կախված` լիպոպրոտեինները լինում են.
- ցածր խտության լիպոպրոտեիդներ (ՑԽԼՊ),
- բարձր խտության լիպոպրոտեիդներ (ԲԽԼՊ),
- շատ ցածր խտության լիպոպրոտեիդներ (ՇՑԽԼՊ):
Որքան շատ է լիպոպրոտեինում խոլեսթերինը, այնքան ցածր է նրա խտությունը:
«ՎԱՏ» ԵՎ «ԼԱՎ» ԽՈԼԵՍԹԵՐԻՆ
«Վատ» պայմանականորեն անվանում են ցածր և շատ ցածր խտության լիպոպրոտեինները, քանի որ նրանք ամենաշատն են պարունակում խոլեսթերին: Հենց այդ համակցությունների մակարդակի բարձրացումը` միաժամանակ բարձր խտության լիլպոպրոտեինների նվազ մակարդակի հետ, նպաստում է անոթների պատերին` խոլեսթերինի նստվածքին:
Անոթի պատին առաջանում է նստվածք, որը հետո վերածվում է թիթեղիկի: Անոթը դառնում է ամուր, ոչ առաձգական, նեղանում է, և կարող է լիովին փակվել: Արդյունքում, արյան միջոցով թթվածինը օրգաններին հասնում է անբավարար քանակով, հյուսվածքը համապատասխան սնուցում չի ստանում և վատանում է նրա գործունեությունը: Այդ վիճակն անվանում են աթերոսկլերոզ:
«Լավ» խոլեսթերինը բարձր խտության լիպոպրոտեինն է: Երբ այն բավարար է, հակադրվում է խոլեսթերինային թիթեղիկների առաջացմանը և, անգամ, նպաստում է նրանց ներծծմանը:
Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընդհանուր խոլեսթերինի (խոլեսթերոլ) հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան բարձր և ցածր խտության լիպոպրոտեիններ կան արյան պլազմայում (ՇՑԽԼՊ պարունակվում է խիստ փոքր քանակով և մեծ դեր չի խաղում): Ընդհանուր խոլեսթերինի նորման կախված է սեռից և տարիքից (տարիքի հետ նորմայի սահմանը բարձրանում է), բայց նորմա է համարվում միջինը 5,2-6,2 մմոլ/լ-ից ոչ ավելին: Ընդ որում, ՑԽԼՊ պետք է ավելի լինի ԲԽԼՊ-ից: Օրինակ, 50-55 տարեկան կանանց համար նորմալ ցուցանիշներն են` ընդհանուր խոլեսթերին` 4,2- 7,38, ՑԽԼՊ` 2,28 – 5,2, ԲԽԼՊ` 0,96 – 2,38 մմոլ/լ:
Արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացումը աթերոսկլերոզի ռիսի գործոն է, և, ուրեմն, սրտի իշեմիկ հիվանդության ու անոթների այլ հիվանդությունների, որոնք կապված են արյան շրջանառության խանգարման հետ:
Բայց և ցածր խոլեսթերինը վնասակար է օրգանիզմի համար: Օրգանիզմին պետք է և «լավ» և «վատ» խոլեսթերին: «Վատը» կարևոր է իմուն համակարգի համար, պաշտպանում է ուռուցքից` ճնշելով տոքսինները և ոչնչացնելով միկրոբներին: Դա պետք է հիշել, երբ լիովին հրաժարվում են ճարպերի օգտագործումից: Առողջ սնունդը բալանսավորված սնունդն է, որի մեջ մտնում են օրգանիզմին անհրաժետ բոլոր նյութերը:


Կարդացեք նաև

«Խոլեսթերին» հասկացության հետ ծանոթ է գրեթե յուրաքանչյուրը։ Խիստ բժշկական համարվող այս տերմինը վերջերս սկսել է ամենուրեք կիրառվել։ Արտադրողները, գովազդելով իրենց մթերքը, հավատացնում են գնորդին...



Սրտի շրջանում ցավերի դեպքում բժիշկն անպայման հիվանդին ուղարկում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ)։ Այս հետազոտությունը ամենապարզերից է, սակայն` շատ տեղեկատվական։ Որպեսզի այն չխեղաթյուրի...



Իշեմիկ ինսուլտից մահացությունը զարգացած երկրներում կազմում է ընդհանուր մահացության 12-20%ը` զիջելով միայն սրտային ախտաբանություններից և բոլոր տեղակայման նորագոյացություններից` մահացությանը...



Կորոնարոգրաֆիան ախտորոշիչ միջոցառում է, որի օգնությամբ որոշվում է պացիենտի սրտի պսակաձև (կորոնար) զարկերակների անցանելիությունը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ...



Սրտի փականների հիմնական արատները, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում, ծանր աորտալ սթենոզն է (աորտալ փականի նեղացում) և ծանր միտրալ անբավարարությունը: Սրտի այդ արատների ախտորոշումը իրականացվում է...



Զարկերակային ճնշում են անվանում այն ճնշումը, որով արյունն ազդում է զարկերակների պատերի վրա` սրտի զարկերի ժամանակ: Այն արտահայտում են երկու թվով, օրինակ` 110/70: Առաջին թիվը ցույց է տալիս սիստոլիկ ճնշումը, որն առաջանում է...



Ի՞նչ է ներառում անգիոգրաֆիկ ծառայությունը:
Անգիոգրաֆիկ ծառայությունը լայն հասկացություն է: Անգիոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների...



Թրոմբի առաջացումը հաճախ ասոցացվում է վտանգ ներկայացնող իրավիճակի հետ։ Մինչև XIX դարն այս ախտաբանությունը բժիշկների համար իսկական հանելուկ էր։ Եվ միայն գերմանացի ախտաբանաանատոմ Ռուդոլֆ Վիրխովի շնորհիվ աշխարհն իմացավ...



Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին...



Եթե բժշկության հետ կապ չունեցող սովորական մարդուն հարցնեն, թե նա ինչ գիտի անոթազարկի (պուլսի) մասին, ապա նրա պատասխանը աղքատիկ կլինի։ Շատերը վստահորեն ցույց կտան դաստակը և նույնիսկ կցուցադրեն...



Հիպերտոնիան զարկերակային բարձր ճնշումն է, վտանգավոր վիճակ, որի մասին անընդհատ հիշեցնում են բժիշկները: Իսկ հիպոտոնիային` ցածր ճնշմանը, ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Եվ դա հասկանալի է...



Առողջ մարդու սիրտն աշխատում է հստակ, հավասար, միևնույն հաճախությամբ՝ կատարելով րոպեում միջինը 60–80 զարկ։ Երբ սրտի աշխատանքն արագանում է մինչև 100 և ավելի, ըստ բժիշկների` խոսքը հաճախասրտության կամ, ինչպես մենք ենք կենցաղում ասում...



Առիթմիան սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է: Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ախտանիշ է: Առիթմիան կարող է առաջանալ սրտային...



Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ