Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություն է գաստրոսկոպիան:

Գաստրոսկոպիան կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու կոճղեզի, ավելի խորը՝ դիստալ հատվածների, հետազոտություն է, որի ժամանակ, անհրաժեշտության դեպքում վերցվում է նաև բիոստատ և իրականացվում է հելիկոբակտերի առկայության հետազոտություն:

Ի՞նչ գործիքով է իրականացվում գաստրոսկոպիան:

Այն իրականացվում է գաստրոսկոպի օգնությամբ, որն ունի երկար խողովակի վրա ամրացված տեսախցիկ՝ խոռոչային օրգան հետազոտելու համար: Այն օրգանիզմ է ներմուծվում բերանով, կերակրափողով, ապա՝ ստամոքս և աղիների դիստալ հատվածներ` այնքան, որքան հնարավոր է տեսնել:

Ի՞նչ է հնարավոր բացահայտել այս հետազոտությամբ:

Գաստրոսկոպիկ հետազոտությամբ գնահատվում է լորձաթաղանթի վիճակը, ախտաբանական փոփոխությունների առկայությունը, անոթային ցանցը, ընդհանուր առմամբ, ցանկացած փոփոխություն` ստամոքսում: Այն ամենը, ինչ հնարավոր է տեսնել, նկարահանվում է նաև տեսախցիկով:

Ինչպե՞ս է վերցվում հետազոտման նմուշը:

Գաստրոսկոպի վրա առկա է հատուկ մասնագիտական, գործիքային խողովակ, որի օգնությամբ ստամոքսի լորձաթաղանթից հետազոտման համար վերցվում է անհրաժեշտ նմուշը, ինչն ուսումնասիրվում ստրիպ հատուկ թեստերով. դա հելիկոբակտերի թեստն է: Այս հետազոտության արդյունքում պարզում են ստամոքսում Հելիկոբակտեր պիլորի մանրէի առկայությունը ստամոքսում, ինչը գաստրիտների, ստամոքսի խոցի խնդիրների առաջացման հիմնական պատճառն է:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:

Այս հետազոտությանը նախապատրաստվելու, առանձնապես, կարիք չկա, պարզապես պացիենտը պետք է ներկայանա դատարկ ստամոքսով:

Հետազոտությունն ունի՞ դժվարություններ:

Տհաճ հետազոտություն է, երեխաներին, սովորաբար, չենք նշանակում:

Ծանր, անհանգիստ հիվանդներին, պացիոնտներին, որոնք վախենում են կամ ունեն սիրտ-անոթային խնդիրներ, սակայն չունեն հակացուցում` հետազոտությունն իրականացնելու, կատարվում է «ընդհանուր քուն» կոչվող անեսթեզիայի օգնությամբ:

Վարյա Սուրենի Մոսոյան,
«Արմենիա» ԲՀԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ