Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Կրծքավանդակի շրջանի ցավերի արտասրտային պատճառները՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա / ԹԶԹԷ/. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի շրջանի ցավերի արտասրտային պատճառները՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա / ԹԶԹԷ/. armeniamedicalcenter.am

ԹԶԹԷ ժամանակ կրծքավանդակի շրջանի ցավ դիտվում է 50-90 տոկոս դեպքերում, լինում է սուր, ինտենսիվությամբ և տեղակայմամբ /կրծոսկրի ետևում կամ պարաստերնալ/ կարող է հիշեցնել միոկարդի ինֆարկտի ցավային տեսակը: Շատ հաճախակի ախտանիշ է նաև հանկարծակի առաջացող հևոցը: Բնորոշ են կտրուկ թուլությունը, ԹԶԹԷ ծանր դեպքերում կարող է գիտակցության կորուստ լինել: Հիվանդների մի մասի մոտ լինում է արյունային խորխարտադրություն: Օբյեկտիվ հետազոտման ժամանակ դիտվում են գունատություն, ցիանոզ, տախիպնոէ, թույլ կամ թելանման պուլս, ճնշման անկում, երկրորդ տոնի ակցենտ և սիստոլիկ աղմուկ թոքային զարկերակի վրա: Հնարավոր են շնչառության թուլացում, թաց խզզոցներ և պլևրայի շփման աղմուկ:

ԹԶԹԷ ընթացքը կախված է թրոմբի մեծությունից և թոքային զարկերակի ախտահարման աստիճանից: Հիմնական բնի ախտահարման ժամանակ լինում են հանկարծակի ի հայտ եկող հևոց և ցիանոզ, կրծոսկրի հետևում` ուժեղ ցավ, գիտակցության անկում: Հնարավոր է լետալ ելք մի քանի րոպեների ընթացքում:

Խոշոր ճյուղերի ԹԶԹԷ բնորոշ են.

  • կրծքում ինտենսիվ ցավ,
  • հանկարծակի ի հայտ կտրուկ հևոց,
  • մարմնի վերին մասի ինտենսիվ ցիանոզ,
  • ռիթմի խանգարում` վերփորոքային տախիկարդիայի տիպի,
  • զարկերակային ճնշման ռեֆլեկտոր իջեցում:


Թոքային զարկերակի մանր ճյուղերի ախտահարման ժամանակ առաջանում կամ ավելանում են` հևոցը, թեթև ցիանոզը, թեթև ցավ կրծքում` կապված շնչառության, հազի հետ, որը կարող է ուղեկցվել արյունային խորխարտադրությամբ, կարող են լինել թաց խզզոցներ և աուսկուլտացիայի ժամանակ պլևրայի շփման աղմուկ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ