Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում։


Վիճակագրական տվյալները փաստում են, որ այս հիվանդությունն առավել տարածում ունի կանանց շրջանում, քան տղամարդկանց։ Կարևոր է ուշադիր լինել, հետևել նախանշաններին, դիմել համապատասխան մասնագետի հետագա բարդություններից խուսափելու համար։


Երակային ու զարկերակային համակարգին վերաբերող պրակտիկապես բոլոր վիրահատությունները կատարվում են Վլ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնում։


Այստեղ բարձրակարգ մասնագետի, ժամանակակից մեթոդների շնորհիվ ցանկացած առողջական խնդիր պրոֆեսիոնալ լուծում է ստանում։


Զրուցել ենք Վլ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային ու լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ։

 

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ինչ անե՞լ


-Պարոն Քամալյան, ինչպե՞ս  տարբերել վարիկոզ հիվանդության ախտանշանները։


- Հաճախակի նկատվող հոգնածություն, ոտքերի ծանրություն, ծակծկոցներ, այտուցվածություն, երակների ակնառու լայնացվածություն, անոթային աստղիկներ, ցավեր հատկապես օրվա երկրորդ կեսին, մաշկի գունափոխում, չլավացող վերքեր, երբեմն դիտարկվող գիշերային մկանային ջղաձգումներ, վարիկոզի հիմնական ախտանշանները սրանք են։ Եթե կան թվարկված ախտանշանները անոթաբանին դիմելը պարտադիր է և հրատապ։


-Վարիկոզի առաջացման հիմնական պատճառները որո՞նք են ու ինչի կարող է հանգեցնել բժշկին ուշացումով դիմելը:


- Վարիկոզ հիվանդությունը ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որի զարգացման համար պետք է լինեն նպաստող գործոններ կյանքի ընթացքում։ Այդ գործոնները տարբեր են՝ հորմոնալ խախտումներ, հղիություն, քաշի ավելացում,  ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, սխալ նստելու դիրքեր, որոշակի դեղորայքներ, անգամ անհարմար հագուստ։


- Վարիկոզ հիվանդությանն ունի զարգացման 6 կլինիկական փուլ՝ սկսած զրոյականից, երբ հիվանդը մշտական հոգնածություն է զգում, սական չկան տեսանելի փոփոխություններ: Ըստ փուլերի՝ ի հայտ են գալիս մազանոթային ցանցեր, այտուցներ եւ ֆիզիոլոգիական խանգարումներ, երակներն են դուրս ցցվում: Վարիկոզի բարդացումներից են վերջույթներում արյան սնուցման խանգարումները՝ տրոֆիկ փոփոխությունները:  Սնուցման խանգարումները սկսվում են երրորդ փուլի վերջից, երբ արյան շրջանառությանը խոչընդոտող այտուցներ են ի հայտ գալիս:  Չորրոդ փուլում մաշկի գույնը փոխվում է՝ բաց շագանակագույնից մինչև մեծ տարածության վրա սևացած մաշկ: Մաշկն ու ենթամաշկային ճարպային շերտը սկսում են քայքայվել, ատրոֆիայի ենթարկվել, բարակել, ու մի օր ծակվում է, դառնում տրոֆիկ խոց, տրոֆիկ խոցը վեցերորդ փուլն է: Վարիկոզի զարգացման չորրորդ փուլն արդեն համարվում է անվերադարձ փոփոխությունների փուլ, երբ մաշկի փոփոխված գույնն այլևս չի վերականգնվի, անկախ արված բուժումից:


Այս բոլոր բարդությունից խուսափելու համար անոթային վիրաբույժի պետք է դիմել հնարավորինս վաղ, այդ դեպքում միայն կկարողանանք վարիկոզը բուժել պակաս տրավմատիկ մեթոդներով ու հիմնավոր:


Ի դեպ, եթե արյան մակարդելիությունը բարձր է և կա երակների վարիկոզ, ապա մեծ է երակում նաև թրոմբ առաջանալու հավանականությունը:                                                                                                

Թրոմբը կամ թրոմբոֆլեբիտը վարիկոզ հիվանդության բարդություններից է, երբ արյան բարձր մակարդելիության պատճառով ենթամաշկային երակներում առաջանում են արյան մակարդուկներ և խցանում անոթի լուսանցքը: Երակների լայնացած հանգույցները սկսում են կարմրել, կոշտանալ, ցավել, մակարդուկները կարող են նաև տարածվել վերևի, ներքևի, աջ կամ ձախ ճյուղերի մեջ, և վտանգ կա, որ արյան մակարդուկները արյան հոսքի հետ կարող են պոկվել ու հասնել թոքային զարկերակ: Թոքի զարկերակի  հիմնական ցողունի խցանումը կարող է բերել մահվան, իսկ ճյուղերի խցանման կլինիկական պատկերը նման է թոքաբորբին այն տարբերությամբ, որ գրեթե միշտ լինում է արյունախխում: Բուժումը նույնպես նման է թոքաբորբի բուժմանը, միայն թե պացիենտը նաև հակամակարդիչ դեղորայք է ընդունում:

 

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ինչ անե՞լ


-Ի՞նչ մեթոդներ եք Դուք առաջարկում վարիկոզը հաղթահարելու համար։


- Վլ.Ավագյանի անվ. բժշկական կենտրոնում՝ վարիկոզ հիվանդության ժամանակ, բարձր արդյունավետությամբ կատարվում է ներերակային լազերային կոագուլյացիա դեռ 2006 թվականից: Անոթի ներսի պատի և արյան վրա լազերային ազդեցության ներքո, լուսային էներգիան կլանվում և տարածվում է հեմոգլոբինով, որի արդյունքում անոթի պատերը ենթարկվում են ջերմային ախտահարման, կպչում են իրար և այն դադարում է գործել: Լազերային միջամտության ժամանակ այլ հյուսվածքներին վնաս չի հասցվում ու ազատվում ենք  միայն հիվանդ երակներից: Այսինքն լազերային կոագուլյացիայի դեպքում պացիենտն ավելի արագ է վերականգնվում, իսկ հիմնական երակային ցողունները չեն հեռացվում:


Վարիկոզի բուժման քիչ ինվազիվ մեթոդ է սկլերոթերապիան, որը մենք կիրառում ենք հիվանդության սկզբնական փուլերում։ Այն ոչ վիրահատական պրոցեդուրա է, որի ժամանակ լայնացած երակում ներարկվում է սկլերոզանտ՝ հատուկ դեղորայք, որը վնասում է երակի պատի ներքին շերտը, ինչի արդյունքում առաջանում են կպումներ, անոթի լուսանցքը խցանվում է, այդ անոթը աստիճանաբար վերածվում է շարակցական հյուսվածքի և քայքայվում օրգանզիմի կողմից։ Սկլերոթերապիան ամբուլատոր բուժման եղանակ է, օգտագործվում է մազանոթներ, մազանոթային ցանցեր, աստղիկներ վերացնելու համար, իրականացվում է վիրակապարանի պայմաններում առանց պառկելու, առանց ստացիոնարի, առանց ռեժիմի սահմանափակման:


Սկլերոթերապիան երբեմն օգտագործվում է նաև որպես վիրահատության մի փուլ,  երբ խոշոր երակների վիրահատության ժամանակ հանդիպում են մեկ- երկու փոքր ու միջին ճյուղեր, որոնց համար չարժե կտրվածքներ անել: Տիրապետելով այս մեթոդին՝ մենք վիրահատությունները կարողանում ենք կազմակերպել այնպես, որ բաց կտրվածքները հնարավորինս քիչ լինեն, և մեր պացիենտները հնարավորինս շուտ ապաքինվեն:


Վիրահատական հիմնական եղանակները կիրառվում են ենթամաշկային երակների խնդիրների պարագայում: Վլ.Ավագյանի անվ. բժշկական կենտրոնը սկսել է կիրառել նոր մեթոդ՝ պակաս ինվազիվ, առավել նուրբ՝ բիոսոսինձը:


Սա անոթային խնդրի լուծման անփոխարինելի ու ժամանակակից միջոց է: Չկա  ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, ու լցվում է այս նյութը: Այսպիսով չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ այլ ռիսկեր:

Մենք կիրառում ենք նաև ռադիոալիքային աբլացիայի մեթոդը, որը ևս քիչ ինվանզիվ վիրահատական մեթոդ է, որն իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողությամբ ու թույլ է տալիս պացիենտին ժամեր անց վերադառնալ իր առօրյա կյանքին:

 

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ինչ անե՞լ

-Ում մոտ է հատկապես առավել հաճախ հանդիպում վարիկոզը ու ի՞նչ խորհուրդներ կտաք  վարիկոզի կանխարգելման համար


Ռիսկի խմբում են բոլոր նրանք,  ովքեր աշխատանքի բերումով ստիպված ժամերով շարունակ գտնվում են  անշարժ նստած կամ կանգնած վիճակում: Դրանք գրասենյակային աշխատողներ են, վարսավիրները, խոհարարները, վաճառողները, վիրաբույժները, գործարանային աշխատողները։ Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, ովքեր աշխատում են տաք միջավայրում՝ խոհանոց, փուռ, սաունաներ, գործարաններ, որտեղ վառարաններ կան:


Եթե խոսենք խորհուրդներից, ապա դրանք շատ են

 

  • եթե ստիպված եք երկար ժամանակ անշարժ նստած աշխատել, ապա նստած տեղում կրունկները բարձրացրեք ու իջեցրեք, առանց թաթերը գետնից պոկելու,կամ հակառակը թաթերը բարձրացրեք առանց կրունկները գետնից պոկելու,
  • սեղանի տակ մի քիչ բարձր աթոռակ տեղավորեք, ոտքերը վրան դնելու համար,
  • տանը նստելիս կամ պառկելիս  ոտքերի տակ բարձ դրեք
  • խուսափեք սեղմող հագուստ, գուլպաներ կրելուց,
  • խուսափեք ոտքը ոտքին գցելուց, ոտքերը տակը ծալած նստելուց,
  • քաշն ու խոլեստերինը պահպանեք նորմայի սահմաններում,
  • խուսափեք շատ տաք ջրով լողանալուց և տաք վաննաներից,
  • վարեք հնարավորինս ավելի ակտիվ առողջ ապրելակերպ:
 
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ինչ անե՞լ


-Խոսենք պացիենտի հետ աշխատելու նրբությունների մասին։


- Պացիենտին առողջական լուրջ խնդիրների մասին հաղորդելը ենթադրում է նախ հոգեբանական նուրբ մոտեցում: Ամեն հիվանդի առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերես՝ երբեմն պարզ ու ուղիղ տեղեկացնելով, երբեմն՝ հեռվից գալով խնդրին։ Վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին «ծանր» տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը այն է, երբ փորձում ենք պատճառը բացատրել: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:


Համբերատար բացատրում եմ, սխեմաներով նկարագրում, նշում շտկելու տարբերակները: Անգամ գանգրենայի ժամանակ ներկայացնում ենք վիճակն ու մեր առաջ ծառացած խնդիրները: Մենք փորձում ենք անդամահատման վիրահատության ժամանակ փրկել ամեն սանտիմետրը, փորձում ենք հասկանալ՝ մինչեւ վերջույթի ո՞ր մասն է սնուցումը խանգարված: Ու հիվանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ արվում է իր համար ու արվում է առավելագույնս լավ:


Ամենակարեւորը՝ հիվանդին որեւէ հարցում չխաբելն է: Հարկավոր է նրան հնարավորինս բացատրել խնդիրը: Անպայման պետք է  գտնել համապատասխան բառեր: Եթե հիվանդը քեզ վստահեց ու հավատաց՝ դա արդեն գործի կեսն է:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զարկերակային բարձր ճնշում. erebunimed.com
Զարկերակային բարձր ճնշում. erebunimed.com

Ի՞նչն է համարվում զարկերակային բարձր ճնշում. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրողի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Առանձին տարիքային խմբերի համար զարկերակային ճնշման առանձին...

Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:

Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է պետք սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց բարդացումները կանխելու համար. «Արամյանց» ԲԿ
Ի՞նչ է պետք սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց բարդացումները կանխելու համար. «Արամյանց» ԲԿ

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...

Բժշկի ընդունարանում
Տախիկարդիա. ե՞րբ և ինչո՞ւ են հաճախանում սրտի զարկերը. nairimed.com
Տախիկարդիա. ե՞րբ և ինչո՞ւ են հաճախանում սրտի զարկերը. nairimed.com

Հիմնականում հաճախացած սրտխփոցը (տախիկարդիա) մարդկանց մոտ տհաճ զգացողություններ է առաջացնում (զգացողություն, որ սիրտը կա)։ Այդ զգացողությունները միշտ չէ, որ հիվանդության նշան է։ Սրտխփոց կարող են...

ԷՍԳ հոլթեր մոնիթորինգ. nairimed.com
ԷՍԳ հոլթեր մոնիթորինգ. nairimed.com

Հոլթեր մոնիթորինգը սրտի հետազոտման ժամանակակից տեղեկատվական մեթոդներից է։ Հոլթեր մոնիթորինգի արդյունքները պայմանավորված են կլինիկական իրավիճակով։ Այն տեղեկատվական է միայն այն ժամանակ...

Ախտորոշում
Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am

Հիպոտոնիան կամ զարկերակային ցածր ճնշումը նույնպես կարող է վտանգավոր լինել, ինչպես գերճնշումը: Նման վիճակը կարգավորելու համար պարտադիր չէ դիմել դեղորայքի, որովհետև կան կարգավորման նաև այլ միջոցներ...

Ոտքերում ծանրության զգացում. ի՞նչ անել. nairimed.com
Ոտքերում ծանրության զգացում. ի՞նչ անել. nairimed.com

Կա մարդկանց մի ամբողջ խումբ, որոնց մոտ դեռ մինչև վարիկոզ հիվանդության (երակների լայնացում) ախտանիշների տեսանելի դրսևորումներն առաջանում են դյուրհոգնելիություն, ոտքերում ծանրության զգացում և ցավ՝ հատկապես...

Ինչ վտանգների մասին է խոսում ոտքերի այտուցը. nairimed.com
Ինչ վտանգների մասին է խոսում ոտքերի այտուցը. nairimed.com

Ոտքերի այտուցը բավականին հաճախ զարգանում է երակների վարիկոզ լայնացման ժամանակ։ Ոտքերի այտուցը հղիության ժամանակ նույնպես հազվադեպ երևույթ չէ, որը կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներով...

Թերապիա
Խոլեսթերինն ու տղամարդու առողջությունը. urolog.am
Խոլեսթերինն ու տղամարդու առողջությունը. urolog.am

Բարձր խոլեսթերինը կամ հիպերխոլեսթերոլեմիան, համարվում է տղամարդկանց մի շարք հիվանդությունների ռիսկային գործոն։ Բարձր խոլեսթերինը հատկապես կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ...

Առողջ տղամարդ
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից մշտապես հսկվում են ամենատարբեր սրտաբանական խնդիրներ ունեցող պացիենտներ (առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Խորանիստ երակների թրոմբոզ. armeniamedicalcenter.am
Խորանիստ երակների թրոմբոզ. armeniamedicalcenter.am

Զարկերակները սրտից դեպի մարմնի հյուսվածքներ են տանում թթվածնով հարուստ արյունը, իսկ երակները սիրտ են վերադարձնում թթվածնից աղքատ արյունը: Երակները լինում են մակերեսային...

Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է. nairimed.com
Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է. nairimed.com

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սիրտ-անոթային ախտաբանությունների ամենատարածված պատճառներն են գերճնշումը, ծխելը և բարձր խոլեսթերինը...

Թերապիա
Ինչ է Ձեզ սպասվում «Նաիրի» ԲԿ-ում սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Ինչ է Ձեզ սպասվում «Նաիրի» ԲԿ-ում սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Սիրտը գանձ է։ Այն միանգամից վատնելու դեպքում կդառնաք չքավոր»:

Օնորե դե Բալզակ...

Սրտի անևրիզմա. nairimed.com
Սրտի անևրիզմա. nairimed.com

Սրտի անևրիզման բնորոշվում են սրտամկանի բարակած պատի սահմանափակ փքվածությամբ և սրտամկանի այդ հատվածում կծկման ունակության բացակայությամբ...

Վարիկոզ հիվանդություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Վարիկոզ հիվանդություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է վարիկոզ հիվանդությունը:

Վարիկոզ հիվանդությունը մակերեսային երակների լայնացումն է: Այն առավել արտահայտված է ստորին...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ