Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Անոթային վիրաբույժի հետաքրքրությունների շրջանակն է երակների, զարկերակների և ավշային ուղիների հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը:
 
Կանանց մոտ հատկապես տարածված է ստորին վերջույթների քրոնիկակական երակային անբավարարությունը, որն, ըստ վիճակագրական տվյալների, հղիություն տարած կանանց շրջանում հասնում է մինչև 70-80 տոկոս: Այն դրսևորվում է ենթամաշկային երակների վարիկոզ և խորանիստ երակների հետթրոմբային ախտահարմամբ: Նշված երկու ախտաբանությունը կարող է բարդանալ թրոմբների առաջացումով, որն իր հերթին վտանգավոր է արյան մակարդուկի միգրացիայով դեպի սիրտ և թոքային զարկերակ, ինչը հղի է ծանր հետևանքներով: Ներկայում երակային հիվանդությունների ախտորոշման ամենարագ, անցավ և մատչելի մեթոդը համարվում է դուպլեքս հետազոտությունը, որը նույնպես հասանելի է մեր բաժանմունքում:
 
Հաշվի առնելով հղիության ընթացքում երակային համակարգի ախտահարման չափազանց մեծ հավանականությունը՝ զարգացած երկրներում ՊԱՐՏԱԴԻՐ հետազոտությունների ցանկը ներառում է ԲՈԼՈՐ հղիների մոտ ստորին վերջույթների դուպլեքս սկանավորումը և, անհրաժեշտության դեպքում, անոթաբանի խորհրդատվությունը: Մեր բուժհիմնարկում, անոթային ծառայության ներդրման շնորհիվ, հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո զարգացող թրոմբային բարդությունների թիվը կտրուկ նվազել է:Հհամապատասխան հետազոտւթյուններ և կանխարգելիչ բուժում ստացած հղիների/ծննդկանների մոտ այն կազմում է 0 տոկոս:
Անհրաժեշտության դեպքում, մեր բաժանմունքում կարող են հետազոտվել և ստանալ խորհրդատվություն նաև զարկերակային հիվանդությունների դեպքում (աթերոսկլերոզ և/կամ շաքարային դիաբետի հետևանքով անոթների նեղացման պատճառով առաջացած վերջույթների կամ գլխուղեղի սնուցման խանգարումներ):
 
Շատ կարևոր է հիշել, որ անոթները ցավային ընկալիչներ չունեն: Ուստի, սպասել, թե անոթների ախտահարման դեպքում երբ է առաջանալու ցավ, անհարմարավետություն կամ այլ ախտաբանական նշաններ, նշանակում է դիմել ուշացած փուլում, երբ բուժումն արդեն ավելի տևական կամ ավելի ծավալուն կլինի:
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ աշխատանքային օրերին՝ 9:30-15:30, +374 99 20 92 92 հեռախոսահամարով:

Սկզբնաղբյուր. armobgyn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ