Սրտանոթաբանություն
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ժամանակ է օգտագործվում էլեկտրասրտագրությունը և նոր մեթոդների շարքում արդյոք չի՞ նվազել նրա դերը:
Շուրջ 100 տարի է, ինչ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) մուտք է գործել կլինիկա, սակայն այն չի կորցրել իր առաջատար դերը սրտի գործունեությունը ուսումնասիրող ժամանակակից մեթոդների շարքում` մնալով ամենակիրառելի և մատչելի մեթոդը:
Ի՞նչ է բացահայտում Էլեկտրասրտագրությունը:
Սրտի գործունեությունը պայմանավորված է իր հիմնական ֆունկցիաներով` ավտոմատիզմի, հաղորդականության, դրդման: ԷՍԳ-ն, լինելով սրտամկանի բիոէլեկտրական պոտենցիալներն ուսումնասիրող մեթոդ, հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու հիմնական ֆունկցիաների, մասամբ էլ՝ կծկողական ֆունկցիայի մասին, ինչպես նաև, այնպիսի կարևոր էլեկտրաֆիզիոլոգիական պրոցեսների մասին, ինչպիսինն են ռեֆրակտերությունը և աբերանտությունը:
Որո՞նք են ԷՍԳ ցուցումները:
Իհարկե, ցանկալի է, որ 30-անց տարիքի բոլոր անձիք անցնեն էլեկտրասրտագրություն: Մեթոդը ցուցված է սրտի շրջանի ցավերի ժամանակ. ավելի բնորոշ են սեղմող բնույթի, ճառագայթող, երբեմն կարճատև ցավերը: Ցուցված 1 հաճախասրտության, հազվասրտության, ռիթմի խանգարումների` առիթմիաների ժամանակ:
Էլեկրասրտագրությունն ունի՞ արդյոք վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա:
ԷՍԳ մեթոդի առավելություններից է նրա միանգամայն անվնաս և անցավ լինելը, ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունը կրկնել անհրաժեշտ թվով և հաճախականությամբ:
Ինչո՞ւ է երբեմն էլեկտրասրտագրությունը կատարվում այս կամ այն դեղորայքի օգտագործմամբ:
Կատարվում է նաև ԷՍԳ դեղորայքով` նիտրոգլիցերինով, ատրոպինով, ճշտելու թաքնված արյան շրջանառության առկայությունը, դիֆֆերենցելու ավտոմատիզմի և հաղորդականության խանգարումները:
Ո՞ր դեպքում է հարկ լինում ԷՍԳ-ից հետո դիմել սրտի հետազոտման այլ մեթոդների:
Սրտաբանի, թերապևտի ցուցումով, իսկ վերը նշված փոփոխությունների ախտորոշման դեպքում, անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները:
Կա՞ն նոր զարգացումներ ԷՍԳ մեթոդի մեջ:
Այս տարիների ընթացքում առաջարկվել են հետազոտության ավելի խորացված մեթոդներ. արտածումներ` առաջարկված տարբեր հեղինակների կողմից, կերակրափողային արտածումներ, 35 կրծքային արտածումներով ԷՍԳ՝ այսպես կոչված հարկրծքային քարտեզավորում: Փոփոխության են ենթարկվել նաև սարքավորումները, կիրառության մեջ են մտել համակարգչային վերլուծությամբ սրտագրության սարքավորումներ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում սրտագրության Հոլթեր մեթոդը:
Բաժանմունքում կատարվում է նաև ԷՍԳ երկարատև դիտարկում: Մեթոդն առաջարկվել է Նորման Հոլթերի կողմից դեռևս 1961թ.-ին և կրում է հեղինակի անունը` Հոլթեր մոնիտորինգ:
Մեթոդը հնարավորութուն է տալիս գրանցելու Էլեկտրասրտագրության ինչպես կայուն, այնպես էլ անցողիկ փոփոխությունները, ախտորոշելու սրտային տարբեր ախտահարումներ, նաև գնահատելու բուժման ընթացքում կիրառվող դեղորայքի անհատական էֆեկտիվությունը և, որ շատ էական է, գրանցումը կատարվում է հետազոտվողի ազատ ակտիվության պայմաններում:
Ինչո՞վ են տարբերվում Հոլտերի և ԷՍԳ-ի տեխնիկաները միմյանցից:
ԷՍԳ-ը կատարվում է ԷՍԳ-ն կաբինետում, որտեղ հետազոտվողի ձեռքերին և ոտքերին միացնում են էլեկտրոդները, կրծքավանդակի համապատասխան կետերում դրվում են կրծքային էլեկտրոդները և գրանցվում է էլեկտրասրտագիրը:
«Հոլտեր» մոնիտորինգ հետազոտության ժամանակ հատուկ սարքի էլեկտրոդները փակցվում են հետազոտվողի կրծքավանդակին, միացվում է ապարատը և հետազոտվողը գնում է տուն: Հաջորդ օրը հետազոտվողից հանվում է սարքը և վերծանվում:
Նարինե Պետրոսի Պետրոսյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ԷՍԳ, Հոլթեր»մոնիթորինգ բաժնի վարիչ՝
02.04.2019 Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
01.02.2024
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
31.01.2024
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
26.01.2024
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
30.11.2023
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
26.10.2023
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
11.10.2023
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
11.10.2023
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
08.06.2023
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
05.04.2023
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
28.11.2022
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
01.11.2022
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
27.10.2022
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
17.10.2022
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
19.09.2022
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
16.09.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6bIxv6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ