Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ:

Մեր հարցերին պատասխանում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանը:


–   Ո՞ր հիվանդություններն են ասոցացվում հիպերտոնիայի հետ:


–   Համարվում է, որ զարկերակային գերճնշման 2 «քույրերն» են շաքարային դիաբետը և մետաբոլիկ համախտանիշը:

 

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում»
–   Ինչպե՞ս պարզել` կա՞ հիպերտոնիա և ե՞րբ դիմել բժշկի:


–   Մարդիկ կարող են ունենալ գանգատներ՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, աղմուկ ականջներում, քթային արյունահոսություն: Բայց կան դեպքեր, երբ որևէ գանգատ չեն նշվում, կամ վերը նշված գանգատները զարկերակային գերճնշման ազդանշան չեն:


Դա կարելի է պարզել՝ չափելով զարկերակային ճնշումը (ԶՃ) հանգիստ վիճակում օրը 2 անգամ, 7 օր անընդմեջ:


Եթե կա կայուն մշտական ԶՃ բարձրացում, այսինքն 130/80-ից բարձր, կարելի է ենթադրել, որ առկա է զարկերակային գերճնշում: Այդ դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժիշկի:


–   Ի՞նչ տարիքային առանձնահատկություններ կան:


–   Զարկերակային գերճնշման զարգացումն անմիջական կապ ունի տարիքի հետ, քանի որ անոթների փոխված առաձգականությունը և առաջացող աթերոսկլերոզը փոխում են ԶՃ ցուցանիշները:

 

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում»
–   Ինչո՞ւ է արյան գերժնշումը վտանգավոր:


–   Եթե ժամանակին չկարգավորվի ԶՃ-ը, ապա այն կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ՝ հիպերտոնիկ կրիզ, ուղեղի արյան շրջանառության խանգարում, երիկամային անբավարարություն, տեսողության խանգարում: Ծանրագույն բարդություններն են ուղեղի կամ սրտամկանի կաթվածը:


–   Միանգամյա ճնշման բարձրացումը հիպերտոնիա՞ է:


–   Ոչ:


–   Կարո՞ղ է ճնշման բարձրացումը մնալ աննկատ:


–   Այո:


–   Ժառանգականությունը ռիսկի հիմնակա՞ն գործոն է:


–   Այո


-  Հիպերտոնիան տարեցների՞ հիվանդություն է:


–   Պարտադիր չէ:


–   Հիպերտոնիան և սեզոնայնությունը:


«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում»
–   Կայուն զարկերակային գերճնշումը կապված չէ սեզոնայնության հետ, պարզապես հնարավոր են ճնշման տատանումներ: Ընդհանրապես, ցանկացած քրոնիկ հիվանդություն գարնանը և աշնանը կարող են սրանալ:


–   Հնարավո՞ր է կանխարգելել զարկերակային գերճնշման զարգացումը:


–   Ավելի ճիշտ կլինի ասել, որ հնարավոր է հսկել ճնշման բարձրացումը և կանխանրգելել բարդությունները:


Զարկերակային գերճնշման առաջացումը կանխարգելելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ և հետևել առողջ սննդակարգի, չչարաշահել ալկոհոլը, նիկոտինը, ճարպային սնունդը, քայլել ամեն օր նվազագույնը 30-40 րոպե:

 

«Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում»

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ