Սրտանոթաբանություն
Շողացող առիթմիան` առողջապահական համակարգի համար լուրջ խնդիր. erebouni.am
«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական բաժանմունքի միջամտական սրտաբան-առիթմոլոգ, Հունգարիայի Դեբրեցենի Համալսարանի ասպիրանտ Միհրան Մարտիրոսյանը, որ վերջերս է վերադարձել ՀՀ և միացել «Էրեբունի» ԲԿ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի թիմին, մեզ հետ զրույցում խոսեց շողացող առիթմիայից և ներկայացրեց դրա վերաբերյալ Cardiology Journal-ում տպագրված հոդվածը:
− Նախասրտերի շողացումը (շողացող առիթմիա)` վերփորոքային առիթմիա, որը բնութագրվում է նախասրտերի քաոտիկ կծկումներով, կլինիկական պրակտիկայում առավել տարածված սրտի ռիթմի խանգարումն է, ինչը բարձրացնում է մահացության ռիսկը՝ պայմանավորված զարգացող սրտային անբավարարությամբ և հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդություններով:
2010 թ. ամբողջ աշխարհում գրանցվել է մոտավորապես 33.5 միլիոն հիվանդ, տարեկան հիվանդացությունը կազմում է մոտ 5 միլիոն: Նախասրտերի շողացման հիվանդացությունը տարեցտարի աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում, այդպիսով հանդիսանալով լրջագույն խնդիր առողջապահական համակարգի համար:
Վերջին տասնամյակներին, «դասական» կոնսերվատիվ դեղորայքային թերապիային զուգահեռ, ի հայտ եկավ և լայն տարածում ստացավ նախասրտերի շողացման բուժման միջամտական մեթոդը՝ կաթետերային աբլյացիան:
Նշված մեթոդի էությունը թոքային երակների «էլեկտրական սահմանազատումն» է ձախ նախասրտից, ինչի արդյունքում զգալի նվազում և վերանում են նախասրտերի շողացման էպիզոդները: Այդ նպատակով ստեղծվել և կլինիկական պրակտիկա են ներմուծվել տարատեսակ կաթետերներ և մեթոդներ, որոնք, որոշակիորեն տարբերվելով միմյանցից, ունեն նմանատիպ արդյունավետություն:

Տե՛ս տպագրված հոդվածը Cardiology Journal-ում ամբողջությամբ:
08.05.2015 Armen
27.01.2016
Մեդ-Պրակտիկ
06.07.2015
Հարգելի Armine, բարև Ձեզ: Սրտխփոցի զգացողություն առաջանում է սրտի զարկերի հաճախացման դեպքում, այլ կերպ ասած տախիկարդիայի դեպքում: Տախիկարդիան կարող է լինել ֆիզիոլոգիական և պաթոլոգիկ: Ֆիզիոլոգիական տախիկարդիա կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածության, սթրեսային և հոգեուզական լարվածության դեպքում: Պաթոլոգիկ տախիկարդիա նկատվում է սիրտ-անոթային համակարգի և այլ օրգան համակարգերի հիվանդությունների ժամանակ:
armine
13.06.2015
Մեդ-Պրակտիկ
19.05.2015
Հարգելի Naira, բարև Ձեզ: Ձեզ մոտ առկա է սրտի ռիթմի խանգարում, մասնավորապես հաճախասրտության տեսքով: Դրա հիմնական պատճառը սրտի ավտոմատիզմի խանգարումն է, հատկապես, երբ խախտվում է սրտում գտնվող սինուսային հանգույցի աշխատանքը, երբեմն հաճախասրտության պատճառ կարող են լինել արտասրտային այլ հիվանդություններ, հատկապես նյարդային ծագման: Հարկավոր է դիմել սրտաբանի, նման դեպքում հարկավոր է մանրամասն հետազոտվել և պարզել պատճառ: Սինուսային տախիկարդիայի դեպքում, եթե դեղորայքային բուժումն անարդյունավետ է, կատարվում է վիրաբուժական միջամտություն: Կատարվում է սինուսային հանգույցի աբլացիա`այրում, նորմալ ռիթմը վերականգնելու նպատակով:
Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի Alvard, բարև Ձեզ: Եթե Հոլտեր-ով պաթոլոգիա չի հայտնաբերվել, ապա սրտի օրգանական ախտահարում չկա: Ձեր հաճախասրտությունն ունի ավելի շատ նյարդային ծագում: Հարկավոր է դիմել նյարդաբանի, հանգստացնող միջոցների ընդունումը վիճակը կթեթևացնի:
Narine
13.05.2015
Alvard
12.05.2015
alvard
12.05.2015
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ