Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Ինչպես իջեցնել արյան ճնշումն առանց դեղերի. ժողովրդական միջոցներ. magaghat.am

Ինչպես իջեցնել արյան ճնշումն առանց դեղերի. ժողովրդական միջոցներ. magaghat.am

Զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան քրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ, որոնք ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։

 

Ընդունված է տարբերակել երկու տեսակի զարկերակային գերճնշում՝ առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90-95%-ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց ակնհայտ առողջական խնդրի։ Մնացած դեպքերի 5-10%-ը (երկրորդային գերճնշում) երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք է։

 

Արյան ճնշման կարգավորիչ

 

Կիտրոն

Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել կես կիտրոն՝ կեղևով, կարելի է կիտրոնը խառնել մեղրի հետ:

 

Բազուկ  (լատ.՝ 'Beta')

Հում բազուկից հյութ քամել, դնել սառնարանում 1-1,5 ժամ, այնուհետև ընդունել 1\3 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելոց առաջ: Բուժման կուրսը 2-3 շաբաթ է, որից հետո՝ 10 օր ընդմիջում: Անհրաժեշտության դեպքում՝ կրկնել:

 

Դարչին (ռուս.՝ Корица, լատ.՝ Cinnamomum aromaticum)

Արյան ճնշումն իջեցնելու համար օրական 1 թեյի գդալ դարչին օգտագործել:  1թ/գ դարչինը բաժանել 4 մասի եւ ուտել օրվա ընթացքում 4 անգամ: Դարչինը նաեւ ցուցված է օգտագործել կեֆիրով, յոգուրտով, անյուղ մսի հետ, մածունով: Հետևողական գործածության դեպքում ճնշումը կկարգավորվի

Սկզբնաղբյուր. magaghat.am
Լուսանկարը. blogoduma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.06.2015

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Ձեր նկարագրածն ավելի նման են նյարդային կծկումից առաջացած նոպայի, զարկերակային ճնշումն այնքան շատ չի բարձրանում Ձեզ մոտ, և նման կլինիկա այնքան էլ բնորոշ չէ: Հնարավոր է, որ ճնշումը բարձրանում է հենց սպազմի հետևանքով: Ցանկալի է նախ դիմել նյարդաբանի խորհրդատվության, հարկ եղած դեպքում նաև սրտաբանի: 

Anahit

02.06.2015

Hargeli bjishk xndrum em patasxaneq harcis,es 47 tarekan em,normal chnahums 120-80 e,indz mot arajanum e anbacatreli zgacoxutyun,stamoqsic menchev kokord arajanum e xexdox,sur zgacoxutyun,cavic talis akanjneris u glxis,chnshums barcranum e 140-100 ,nuynisk ktrvum e shunchs.Cavic ogtagorcum em spazmalgon u kum-kum sar@ jur xmum,ujex spazm taluc heto 15 rope anc qich qich dadarum e ayd [email protected] aseq inchic karox e arajanal ev inchpes kanxem da.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ