Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Վարիկոզ լայնացումը մեր քաղաքակրթության հիվանդությունն է

Վարիկոզ լայնացումը մեր քաղաքակրթության հիվանդությունն է

Վարիկոզի բուժում` կա լուծում. լազերային կոագուլյացիա վարիկոզ լայնացման ժամանակ:

Վիճակագրական տվյալների համաձայն ստորին վերջույթների վարիկոզ լայնացումով տառապում են 40-անց կանանց գրեթե կեսը և տղամարդկանց 25%-ը: Այս հիվանդությանն առավելապես ենթարկվում են այն ոլորտների մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության պատճառով ժամանակի մեծ մասը ստիպված են ոտքի վրա անցկացնել, ինչպես, օրինակ, ուսուցիչները, վարսահարդարները, վիրաբույժները, խոհարարները և այլն:


Անհրաժեշտ է հիշել, որ վարիկոզը ոտքերի վրա ո՛չ միայն տգեղ աստղիկներն ու հանգույցներն են, որոնք էսթետիկ տեսանկյունից այդքան վշտացնում են կանանց: Հիվանդության առաջացումը աստիճանաբար է տեղի ունենում, ընդ որում, մինչև արտաքինից տեսանելի նշանների հայտնվելը՝ հանգույցների ձևով, և դրան նպաստում են երակների համար մի շարք անբարենպաստ պայմաններ:


Ֆլեբէկտոմիան կամ ստորին վերջույթների ախտահարված երակների վիրաբուժական ճանապարհով հեռացումը նախկինում միակ ելքն էր և արտահայտված կոսմետիկ թերություններ ու աշխատունակության երկարաժամկետ կորուստ էր առաջացնում:


Այսօր վարիկոզի բուժման առավել հեռանկարային և արդյունավետ մեթոդն էնդովազալ լազերային կոագուլյացիան է համարվում:
Էնդովազալ լազերային կոագուլյացիան հիմնված է լազերային ճառագայթման ազդեցությամբ երակի լուսանցքի ամբողջական փակման սկզբունքի վրա: Այս նպատակով մեկ պունկցիայի ճանապարհով (առանց կտրվածքի) և տեղային անզգայացման պայմաններում երակային խոռոչ են ներմուծում ճկուն լուսադիոդ:

 

Մեթոդի առավելություններն ակնհայտ են.

 

  • բարձր արդյունավետություն,
  • չնչին վնասվածքայնություն. պացիենտը շարունակում է իր սովորական ապրելակերպը,
  • մոտավորապես 100%-անոց կոսմետիկ արդյունք. սպիներն ու կապտուկները գրեթե ամբողջովին բացակայում են,
  • վերականգնման կարճ շրջան. վիրահատություն և դուրսգրում մեկ օրվա ընթացքում,
  • ընդհանուր անզգայացման անբարենպաստ հետևանքների բացառում. իրականացվում է տեղային անզգայացում, այցելուի գիտակցությունն ամբողջությամբ պահպանվում է, և, ըստ այդմ, տհաճ զգացողություններն ու անհարմարությունները բացակայում են,
  • ֆինանսապես հասանելի մեթոդ է. նույն արժեքն ունի, ինչ ավանդական վիրահատությունը:


Վարիկոզ լայնացման վրաբերյալ բժշկական տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև լազերային կոագուլյացիայի իրականացման համար կարող եք թեժ գծի օգնությամբ կապ հաստատել բժիշկ Ռաֆայել Լևոնի Մանվելյանի հետ (095 58 89 19):


Բժիշկ Ռաֆայել Լևոնի Մանվելյանը երակների լազերային կոագուլյացիայի անցկացման վերաբերյալ դասընթաց է անցել Լոնդոնում:

Լուսանկարը. yadi.sk/d/L3R7to2kSTSG5
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ