Սրտանոթաբանություն
Թրոմբոզ. մարտյան խնդիր

Անոթների ու երակների մասին խոսելիս ավելորդ չէ հիշել մի լուրջ հիվանդության մասին, որն աննկատ է առաջանում ու առանց ախտանշանների զարգանում: Սակայն, եթե չկարողանանք ժամանակին ճանաչել այն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել, ապա հետևանքները կարող են տխուր լինել, ընդհուպ մինչև մահվան ելքը: Այդ հիվանդությունը թրոմբոզն է:
Թրոմբոզի դեպքում արյան անոթների մակերեսին գոյանում են արյան մակարդուկներ (թրոմբներ), որոնք խանգարում են արյան նորմալ հոսքին ու ժամանակի ընթացքում կարող են լրիվ խցանել անոթը կամ տեղից պոկվել ու անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Արյան շրջանառության խանգարման հետևանքով երբեմն կատարվում է թրոմբի գտնվելու հատվածի հյուսվածքների մեռուկացում: Եթե թրոմբը ինչ-ինչ պատճառներով պոկվում է զարկերակից ու արյան հոսքի հետ հայտնվում սրտում, ապա սրտից էլ այն կարող է արյան հոսքով ընկնել թոքեր ու հանգեցնել լուրջ բարդության, ինչպիսին է թոքերի զարկերակի թրոմբոէմբոլիան է, որը լավագույն դեպքում կարող է թոքի մի հատվածի մեռուկացում առաջացնել, իսկ վատագույն դեպքում վայրկենական մահվան պատճառ դառնալ: Մեծ վտանգ է ներկայացնում նաև պոկված թրոմբի` գլխուղեղի անոթում հայտնվելու փաստը, որը հղի է կաթվածի վտանգով, լրիվ կամ մասնակի անդամալուծությամբ ու, որ ամենավատն է, կարող է ակնթարթային մահվան պատճառ դառնալ:
Մարդու զարկերակային համակարգը լրիվ ընդգրկում է մարմինը, այդ է պատճառը, որ թրոմբոզի նախանշանները տարբերելը խիստ դժվարանում է: Ամենատարածվածը ներքին վերջույթների խորադիր անոթների թրոմբոզն է, որի հատվածում կարող է փոխվել մաշկի գույնը: Սա շատ վտանգավոր է, քանի որ հիվանդությունն աննկատ է զարգանում, առանց հատուկ ախտանշանների:
Բոլորը չէ, որ ուշադրություն են դարձնում ձկնանման մկանների ցավին: Նման անտարբերությունը երբեմն տխուր ավարտ է ունենում:
Թրոմբոզի առաջացման գլխավոր պատճառը խորադիր անոթների արյան բարձր մակարդելիությունն է: Բժշկական հետազոտությունների համաձայն` թրոմբոզի զարգացման հավանականությունը տարիքի հետ, հղիությունից հետո (հատկապես կեսարյան հատումից), բարդ վնասվածքների, հոդերի վիրահատությունների, ավելորդ քաշի առկայության, երկարատև ինքնաթիռով թռիչքների կամ էլ հակառակը` նստակյաց վիճակի, ծխելու ու որոշ դեղամիջոցների կիրառման պարագայում էականորեն մեծանում է:
Եթե բժիշկն ախտորոշել է խորանիստ անոթների թրոմբ, ապա բուժումը հետաձգել չի կարելի: Այն սկսվում է հստակ ախտորոշումից` հիվանդության զարգացման մակարդակը պարզելուց, թրոմբի չափսն ու տեղադրությունը, անոթի պատին ամրակայման աստիճանը (շատ կարևոր է պարզել թրոմբը պոկվելու հավանականության աստիճանը) որոշելուց: Բժիշկների կարծիքով` այսօր լավագույն ախտորոշումը կատարվում է ֆլոբոգրաֆով (զարկերակագրով): Այդ գործողության ժամանակ հիվանդի անոթի մեջ է մտցվում հատուկ գունանյութ, որի միջոցով մասնագետը հայտնաբերում է խնդրահարույց հատվածն ու թրոմբը:
Հիմնականում հիվանդության բուժման նպատակով կիրառվում է դեղորայքային թերապիան, թրոմբոլիզը, վիրաբուժական միջամտությունը կամ էլ զտիչի տեղադրումը:
Դեղորայքային թերապիան ենթադրում է արյան մակարդելիությունը նվազեցնող որոշակի դեղորայքի կիրառում (դեղորայքը չի նշվում` տվյալ հիվանդության պարագայում սխալ ինքնաբուժման ծանր հետևանքներ չունենալու համար):
Հաջորդ եղանակի` թրոմբոլիզի ժամանակ զարկերակի մեջ է ներարկվում մի նյութ, որը լուծում է թրոմբը: Ցավոք, այս եղանակը կարող է արյունահոսության պատճառ դառնալ, ուստի այն նշանակվում է ծայրահեղ դեպքերում, երբ հյուսվածքների մեռուկացման վտանգ է առաջանում:
Զտիչներն էլ տեղադրվում են մեծացող, կուտակվող մակարդուկների տեղում, որոնք մի կողմից են կպած զարկերակի պատին ու ցանկացած պահի կարող են պոկվել ու լուրջ բարդություններ առաջացնել:
Արդեն ասվեց, որ խորադիր անոթների թրոմբոզը լուրջ ու վտանգավոր հիվանդություն է: Մարտ ամսին ակտիվորեն ողջ աշխարհում խոսում են այս հիվանդության մասին:
2003-ին Իրաքի ռազմական գործողությունները լուսաբանող NBC-ի լրագրող Դևիդ Բլյումը ոչ թե մարտի թեժ կետերում սպանվեց, այլ մահացավ ինքնաթիռում, տուն վերադառնալիս: Մահվան պատճառը խորադիր զարկերակից պոկված թրոմբն էր: Նրա կինը որոշեց իր կյանքը նվիրել հասարակայնության ուշադրությունն այդ խնդրին սևեռելով: Նրա ջանքերի շնորհիվ մարտ ամիսը համարվում է թրոմբոզի առաջացման խնդրի նկատմամբ հատուկ ուշադրության շրջան: Այս օրերին ողջ աշխարհում մի շարք միջոցառումներ են անցկացվում մարդկանց պատասխանատվությունը սեփական առողջության հանդեպ բարձրացնելու նպատակով:
Մասնագետների կարծիքով` թրոմբոզից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապես հոգ տանել, որ ռիսկի խմբում չհայտնվենք: Ծխելը, շատակերությունը, ֆիզիկական նվազ ակտիվությունը (ոչ պարբերական բնույթը), մեծացնում են հիվանդության առաջացման հավանականությունը: Հորմոնալ դեղամիջոցները ևս հարկավոր է ընդունել միայն բժշկի ցուցմամբ: Սուրճը (կոֆեին) և ալկոհոլը հարկավոր է նվազեցնել: Ոտքերում ցավի, շնչարգելության դեպքում էլ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
Կանխարգելման համար հարկավոր է շատ հեղուկ խմել հատկապես նստած դիրքով երկարատև ուղևորությունների ժամանակ: Հոլանդացի գիտնականների ուսումնասիրության համաձայն` թրոմբի առաջացմանը նպաստում է 4 ժամից ավելի տևողությամբ ուղևորությունը: Ուստի, նման ճամփորդության ժամանակ ձեզ հետ թեյ կամ հանքային ջուր վերցրեք: Իսկ սուրճ խմելուց խուսափեք, քանի որ այն նպաստում է անոթների սեղմմանը, հետևաբար` նպաստում թրոմբի առաջացմանը:
Երակների վարիկոզ լայնացումից տառապող կանանց մոտ արյան շրջանառությունը կանոնավոր չէ, ուստի նրանց առաջարկվում է խմել ացետիլսալիցինաթթու պարունակող դեղամիջոցներ:
Ծխողները պետք է հիշեն, որ ծխելու և աթերոսկլերոզի միջև անմիջական կապ գոյություն ունի: Նիկոտինը սեղմում է անոթները, ինչն էլ թրոմբառաջացման պատճառ է դառնում: Ուստի, եթե չեք ծխում, մի էլ սկսեք, իսկ եթե ծխում եք, ապա թողեք:
Տագնապալի մարդիկ. նրանք, ովքեր միշտ չարացած են, վիրավորված ինչ-որ մեկից, էմոցիոնալ սթրեսների հակում և ընդհանրապես բացասական վերաբերմունք ունեն շրջապատի նկատմամբ, նրանց մոտ ադրենալինի մեծ քանակությամբ արտանետում է կատարվում անոթներում, ինչի հետևանքով դրանք նեղանում են: Փորձեք կյանքին լավատեսորեն նայել ու սիրով վերաբերվել շրջապատողներին: Սթրեսային վիճակները կարող են հանգեցնել ինֆարկտի, կաթվածի ու ճնշման բարձրացման` ենթադրվող հետևանքներով:
Ուռուցքային, բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև հորմոնալ դեղամիջոցները հանգեցնում են արյան մակարդելիության բարձրացման, հետևաբար հիմնական դեղորայքին զուգահեռ հարկավոր է ընդունել արյունը ջրիկացնող դեղամիջոց:
Եվ, վերջապես, հետաքրքիր փաստ են հայտնաբերել հոլանդացի գիտնականները. պարզվում է` թրոմբոզով ավելի հաճախ հիվանդանում են այն մարդիկ, որոնց հասակը գերազանցում է 1,90 սմ-ը, կամ նրանք, որոնց բոյը հասնում է մինչև 1,60 սմ-ի:


ԱՐՓԻՆԵ
09.02.2016




Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի Կարինե, բարև Ձեզ: Թրոմբոզի դեպքում բուժման եղանակը կախված է դրա աստիճանից: Թեթև դեպքերում դեղորայքային բուժումը բավական է: Բարդացած դեպքերում հիմնականում վիրահատական բուժման կարիք է լինում: Բուժման մեթոդն ընտրում է բժիշկ-անոթաբանը, ելնելով ընթացքից:




կարինե
17.01.2016




Մեդ-Պրակտիկ
25.12.2015
Հարգելի GOHAR, բարև Ձեզ: Կոճերի առաջացման հիմնական պատճառը, անհարմար կոշիկներն են, դրանց պատճառով ոտնաթաթը դեֆորմացվում է, որի հետևանքով առաջանում են կոճեր, որոն էլ հենց ոտնաթաթերի ցավերի պատճառ է դառնում: Կարող եք ձեռք բերել հատուկ սիլիկոնե միջադիրներ, նախատեսված հատուկ կոճերի համար, դրանք ամրանում են բթամատին և որոշ ժամանակ օգտագործելիուց հետո վերականգնում են ոտնաթաթի նորմալ անատոմիան: Կարող եք ձեռք բերել դեղատներից:




Մեդ-Պրակտիկ
25.12.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Վարիկոզի ժամանակ ցավերը հիմնականում լինում են սրունքների շրջանում: Ծնկների հատվածում ցավերը ավելի շատ կապված են հոդերի հետ:




Մեդ-Պրակտիկ
25.12.2015
Հարգելի LAURA, բարև Ձեզ: Ցավերը կարող են կապված լինել անոթների, նյարդեր, մկանների հետ, բացի այդ հնարավոր է որևէ համակարգային հիվանդության նշան լինեն: Կարևոր է ցավերի կոնկրետ տեղակայումը, բնույթը, օրվա որ ժամերին են առաջանում: Կողմնորոշվել խնդրի մասին միայն ոտքերի ցավերով, դժվար է: Ինչ վերաբերում է գլացավերին, դրանց պատճառն այլ է: Եթե գլխացավերը մշտական են, ուղեկվցում են այլ կլինիկական ախտանիշներով կամ ցավազրկող միջոցնեից չեն անցնում, հարկավոր է դիմել նյարդաբանի:




GOHAR
21.12.2015




Lilit
19.12.2015




LAURA
01.12.2015




Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:




Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի HASMIK, բարև Ձեզ: Ոտքերի այտուցվածության պատճառները տարբեր են, հարկավոր է նախ պարզել պատճառը: Խնդրում եմ նշեք, բացի այտուցից ունեք այլ գանգատներ թե, ոչ. օրինակ զարկերակային ճնշման բարձրացում, գանգատներ սրտի կողմից և այլն: Հաճախ այտուցի պատճառը երակների վարիկոզ լայնացումն է: Վիճակը մի փոքր կարող են մեղմացնել հեպարին կամ տրոքսեռուտին պարունակող քսուքները, սակայն դրանք ընդամենը սիմպտոմատիկ միջոցներ են: Հարկավոր է հետազոտվել և պատճառը, լիարժեք բուժում ստանալու համար:




HASMIK
07.07.2015




Մեդ-Պրակտիկ
19.03.2015
Հարգելի Հարություն, բարև Ձեզ: Մի փոքր դժվար է ախտորոշել թե ինչ խնդիր է, քանի որ Ձեր նկարագրածը ավելի շատ սուբյեկտիվ զգացողություն է, քան կլինիկական ախտանիշ: Նկարագրվածը ավելի շատ նման է նյարդային կամ անոթային բնույթի ցավերի, սակայն միանշանակ ասել դժվար է: Ցանկալի է դիմել անոթաբանի և նյարդաբանի խորհրդատվության:




Հարություն
17.03.2015




Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Gayane, Ձեր տարիքում ոտքերի ցավ կարող է առաջանալ տարբեր պատճառներից: Հարկավոր է ճշտել`ցավի բնույթը, կա՞ արդյոք ցավի կոնկրետ տեղակայում, ճառագայթում է այն: Կա՞ արդյոք որևէ այլ ախտանիշ, որը կօգնի ավելի ճիշտ ախտորոշել ցավի առաջացման պատճառը: Ցավ կարող է լինել անոթային խդիրների դեպքում, հոդերի, ոսկրերի ախտահարումների դեպքում, կարող է լինել նաև այլ հիվանդության երկրորդային ախտանիշ: Ժամանակավոր Ձեր ցավերը մեղմելու համար կարող եք օգտագործել տեղային ցավազրկող, հակաբորբոքային քսուկներ: Օրինակ` դիկլոֆենակ կամ իբուպրոֆեն պարունակող քսուկներ:




Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Qnarik, Ձեր մայրիկի մոտ սկսվել է, ամենայն հավանականությամբ, թրոմբոֆլեբիտ: ճիշտ կլինի ոտքը փաթաթել էլաստիկ բինտով՝ չափավոր սեղմվածության աստիճանի և դիմել անոթաբանի: Հարկավոր է արյան անալիզ հանձնել՝ կոագուլոգրամման ստուգելու համար և անցնել անոթների դուպլեքս սքանավորում:




Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի Eranik, նախ փորձենք հասկանալ գլխավոր երակ ասելով ինչ ինկատի ունեք: Մեր օրգանիզմում բոլոր երակներն ու զարկերակները գլխավոր և կարևոր են: Եթե խոսքը մեծ ենթամաշկային երակին է վերաբերում, ապա այստեղ խնդիրը, միանշանակ, պետք է լուծել վիրահատական եղանակով: Սա էլ երկու տարբերակ ունի՝ կամ լազերային կոագուլյացիա տվյալ անոթի, կամ՝ ամբողջական անոթի հեռացում: Ինչ վերաբերում է քայլելուն, առանձնապես քայլելու սահմանափակումներ հետվիրահատական շրջանում չեն լինի:




Gayane
01.11.2014




Qnarik
25.10.2014




Eranik
13.10.2014




Eranik
25.09.2014




Մեդ-Պրակտիկ
22.07.2014
Հարգելի Mari, Ձեր խնդիրը պայմանավորված է ստորին վերջույթներում զարգացած երակային կանգով, առավել ևս եթե դուք ունեք երակների լայնացում: Ճիշտ կլինի անցնեք ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտություն և ստանաք մասնագիտացված բուժօգնություն անոթային վիրաբույժների կողմից:




Mari
18.07.2014




Մեդ-Պրակտիկ
25.06.2014
Հարգելի Sona, բարև Ձեզ, անպայման պետք է հսկվել բժշկի կողմից, հետազոտվել, ստանալ համապատասխան բուժում: Եթե հնարավոր եղավ թրոմբոզի սուր երևույթները կասեցնել, կարելի կլինի մտածել բնական ծննդաբերության մասին, հակառակ դեպքում ապահով տարերակը մնում է կեսարյան հատումը:




Sona
12.06.2014




Կարդացեք նաև

Ի՞նչն է համարվում զարկերակային բարձր ճնշում. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրողի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Առանձին տարիքային խմբերի համար զարկերակային ճնշման առանձին...



Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:
Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...



«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...



Հիմնականում հաճախացած սրտխփոցը (տախիկարդիա) մարդկանց մոտ տհաճ զգացողություններ է առաջացնում (զգացողություն, որ սիրտը կա)։ Այդ զգացողությունները միշտ չէ, որ հիվանդության նշան է։ Սրտխփոց կարող են...



Հոլթեր մոնիթորինգը սրտի հետազոտման ժամանակակից տեղեկատվական մեթոդներից է։ Հոլթեր մոնիթորինգի արդյունքները պայմանավորված են կլինիկական իրավիճակով։ Այն տեղեկատվական է միայն այն ժամանակ...



Հիպոտոնիան կամ զարկերակային ցածր ճնշումը նույնպես կարող է վտանգավոր լինել, ինչպես գերճնշումը: Նման վիճակը կարգավորելու համար պարտադիր չէ դիմել դեղորայքի, որովհետև կան կարգավորման նաև այլ միջոցներ...



Կա մարդկանց մի ամբողջ խումբ, որոնց մոտ դեռ մինչև վարիկոզ հիվանդության (երակների լայնացում) ախտանիշների տեսանելի դրսևորումներն առաջանում են դյուրհոգնելիություն, ոտքերում ծանրության զգացում և ցավ՝ հատկապես...



Ոտքերի այտուցը բավականին հաճախ զարգանում է երակների վարիկոզ լայնացման ժամանակ։ Ոտքերի այտուցը հղիության ժամանակ նույնպես հազվադեպ երևույթ չէ, որը կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներով...



Բարձր խոլեսթերինը կամ հիպերխոլեսթերոլեմիան, համարվում է տղամարդկանց մի շարք հիվանդությունների ռիսկային գործոն։ Բարձր խոլեսթերինը հատկապես կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ...



«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից մշտապես հսկվում են ամենատարբեր սրտաբանական խնդիրներ ունեցող պացիենտներ (առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված...



Զարկերակները սրտից դեպի մարմնի հյուսվածքներ են տանում թթվածնով հարուստ արյունը, իսկ երակները սիրտ են վերադարձնում թթվածնից աղքատ արյունը: Երակները լինում են մակերեսային...



Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սիրտ-անոթային ախտաբանությունների ամենատարածված պատճառներն են գերճնշումը, ծխելը և բարձր խոլեսթերինը...





Սրտի անևրիզման բնորոշվում են սրտամկանի բարակած պատի սահմանափակ փքվածությամբ և սրտամկանի այդ հատվածում կծկման ունակության բացակայությամբ...



Ի՞նչ է վարիկոզ հիվանդությունը:
Վարիկոզ հիվանդությունը մակերեսային երակների լայնացումն է: Այն առավել արտահայտված է ստորին...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն