Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Խոլեսթերին

Խոլեսթերին

Ինչպե՞ս նվազեցնել խոլեսթերինի մակարդակն արյան մեջ ժողովրդական միջոցներով: Այս խնդիրն առաջնահերթ է շատ-շատերի համար: Սակայն պետք է նախ իմանալ, թե ինչի համար է  խոլեսթերինն օրգանիզմում: Հասկանալի է, որ ոչ ինքնանպատակ ու անիմաստ, կնշանակի` ինչ-որ բանի համար:

Ուրեմն ի՞նչ է խոլեսթերինն ու ինչի համար է

Խոլեսթերինն ու խոլեստերոլը հոմանիշներ են: խոլեսթերինը հարկավոր է օրգանիզմին D վիտամինի մշակման, ավելի ճիշտ` կորտիզոլի, կորտիզոնի, էստրոգեն ու պրոգեստերոն կանացի և արական տեստոստերոն հորմոնների մշակման համար, ինչպես նաև մասնակցում է  նյարդային բջիջիների աշխատանքին:

Ֆինլանդիայում 90-ականներին ակտիվորեն քարոզում էին խոլեսթերինը նվազեցնող մթերքները: Խանութներում հայտնվեց 0% յուղայնությամբ կաթնամթերք: Դրանից հետո Ալցհեյմերի հիվանդության աճ նկատվեց: Ուստի սահմանափակումներում ծայրահեղություններ  պետք չեն:

Հայտնի է, որ խոլեստերոլը լինում է բարձր ու ցածր : Առաջինն անհրաժեշտ է վերը թվարկված բոլոր օգտակար գործերի համար, իսկ երկրորդի դեպքում գոյանում են խոլեսթերինային թերթիկները: Դրա համար էլ արյան  վերլուծության ժամանակ հաշվի է առնվում նաև այդ 2 տեսակների հարաբերակցությունը` աթերոգեն գործակիցը:

Ինչպե՞ս է զարգանում աթերոսկլերոզը: Սկզբում զարկերակի պատին միկրոբորբոքում է առաջանում  ազատ ռադիկալների կամ էլ վարակների պատճառած վնասվածքներից: Իսկ հետո օրգանիզմը բջջային պատերն ամրացնում է խոլեսթերինային շերտավորմամբ, որոնք արյունից հավաքում են ավելի ու ավելի շատ նյութեր այնքան, մինչև դառնում են թերթիկներ: Իսկ այն անոթը, որի վրա շատ են նմանատիպ թերթիկները,  կորցնում է առաձգականությունը, ու բնականաբար նեղանում է արյան հոսքի լուսանցքը: Աթերոսկլերոզի հետևանքով օրգանիզմի ընդհանուր ծերացում է առաջանում, քանի որ օրգանիզմը թերսնվում է:

Սակայն ավելի բարդ են սուր հետևանքները, ստենոկարդիան, արյան բարձր ճնշման հիվանդությունները, միոկարդի ինֆարկտը, առկայծող առիթմիան, կաթվածը: Իսկ շաքարային դիաբետի ու խոլեսթերինի միահյուսման հետևանքով հիվանդի մոտ առաջանում է կուրություն, լրջորեն վնասվում են ոտքերի զարկերակները, ինչը ի վերջո հանգեցնում է  անդամահատման անխուսափելիության:

Խոլեսթերինային հավասարակշռության ավելի մեղմ խախտում է  լեղաքարային հիվանդությունը: Թանձր լեղու դեպքումառաջանում են քարեր, որոնք, ի դեպ, հիվանդության սկզբում դեռևս հնարավոր է լուծել ու դուրս բերել օրգանիզմից:

Ինչպե՞ս կարելի է  արյան մեջ նվազեցնել խոլեսթերինը ժողովրդական միջոցներով:

Նախ` հարկ է նշել, որ ոչ բնական միջոցներից արյան մեջ խոլեսթերինի մակարդակը նվազեցնում է ստատինը: Սա քիմիական միջոց է, որն արդյունավետ է լուծում այդ խնդիրը, ու , ի դեպ, աշխարհում վաճառքի իմաստով ամենագնայուն դեղորայքներից է: Սակայն կա մի խնդիր. այն, ինչը արագ է ազդում, որպես կանոն, ունենում է նաև հետևանքներ: Ստատինի դեպքում ստացվում է հետևյալ գծապատկերը. խմում ենք ստատին, նվազեցնում ենք արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, սակայն, մեծանում է սրտանոթային անբավարարության հիվանդությունների ռիսկը: Ավելին, նման բուժումից հետո մեծանում է թրոմբի, միոկարդի, ինսուլտի հավանականությունը, սակայն  խոսքը դեղատնային, սինթեզված ստատինի մասին է:

Մինչդեռ ստատին գոյություն ունի նաև բնության մեջ: Օրինակ` լրիվ անվտանգ է համարվում  ֆիտոստատինը` կարմիր ֆերմենտացված բրնձի մեջ: Հաջորդ մթերքը վուշի ձեթն է: Սակայն այս դեպքում հարկավոր է ուշադիր լինել, քանի որ այն կարելի է կիրառել միայն որպես լրացում  կենդանական ծագման օմեգա 3 թթուներին: Ուստի այն ևս լավ միջոց է  խոլեսթերինը կարգավորելու գործում, սակայն` չափավոր:

Ձկան յուղ. սա թերևս ամենապարզ ու մատչելի տարբերակն է, խոլեսթերինի նվազեցման լավագույն միջոցը: Այն վաղուց է արտադրվում պատիճներով, և հեշտ է կուլ տալը:

Խոլեսթերինի 20%-ն այնուամենայնիվ օրգանիզմ է մտնում սննդի հետ: Յուղալի սննդակարգ` գումարած ձու, և աթերոսկլերոզը երաշխավորված է: Իսկ օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը նվազեցնող սնունդը հիմնականում բջջանք պարունակող  բանջարեղենն է: Եվ պետք է հիշել, որ ֆիզիկական մեծ ակտիվության հետ ավելի շատ խոլեստերոլ է ծախսվում հորմոնների սինթեզի  ու նյութափոխանակության համար: Ուրեմն, համապատասխանաբար էլ  ճարպոտ սնունդ կարելի է օգտագործել, իսկ սակավաշարժության դեպքում օրական 100 գ ճարպը չափից շատ է:

Ո՞ր տարիքից է հարկավոր հսկել խոլեսթերինի մակարդակը

Ցավոք, աթերոսկլերոզը (խոլեսթերինային նստվածքն արյունատար անոթներում) սկսվում է երիտասարդ տարիքից: Առաջին ուսումնասիրությունները կատարել են ամերիկացիները` հերձելով  Կորեայում զոհված երիտասարդ զինվորներին:

Եթե խախտում եք սննդակարգը, սակավաշարժ եք, ապա արյան բարձր ճնշման հիվանդություններ կարող են առաջանալ 40-ում  կամ էլ 50-ում` ստենոկարդիա: Այսօր սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը երիտասարդացել են: Շատերը արդեն 40 տարեկանում  ստիպված են օրական մի քանի դեղ խմել ճնշումն իջեցնելու համար, իսկ դրա փոխարեն ավելի դյուրին է լյարդի մաքրումը, որտեղ էլ, ի դեպ, ծնվում է ճիշտ և սխալ խոլեսթերինը:

Իսկ խոլեսթերինի բարձր մակարդակն ու աթերոսկլերոզն անուշադրության մատնել ոչ մի կերպ չի կարելի: Այն, ի վերջո, անպայման կհանգեցնի լուրջ հետևանքների:

Խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու մի քանի միջոց

Եթե ասում են, որ ձեր արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բարձր է, ապա դա նշանակում է, որ արյան մեջ փափուկ, դեղնավուն գոյացությունները շատ են: Իսկ եթե այդ գոյացությունները կուտակվում են զարկերակների պատերին, ապա  հնարավոր է, որ դրանք խցանեն անոթները` հանգեցնելով արյան հոսքի կրճատման, ինչը հղի է  սրտի նոպայով, ինֆարկտով կամ էլ ստենոկարդիայով:

Բանն այն է, որ օրգանիզմն ինքն է խոլեսթերին արտադրում բնական կերպով, սակայն, խնդիր է ծագում այն ժամանակ, երբ ավելցուկ է առաջանում:

Իսկ լավ կամ վատ խոլեսթերինը տարբերակելու համար հարակավոր է իմանալ, որ  սննդային խոլեսթերինն այն է, որը սնունդն է պարունակում (հիմնականում` կենդանական ծագում ունեցող). օրինակ` 1 ձվի մեջ 275 մգ խոլեսթերին կա, իսկ խնձորի մեջ` ամենևին: Ամերիկացի մասնագետներն ասում են, որ հարկավոր է խոլեսթերինի ընդունվող քանակը հասցնել  օրական 300 մգ-ի կամ, ավելի լավ է`200 մգ-ի:

Հարկավոր է հետևել քաշին. որքան «լիքն եք», այնքան շատ խոլեսթերին է ձեր օրգանիզմն արտադրում: Քաշի ավելացումն ուղիղ համեմատական է օրգանիզմում խոլեսթերինի ավելացմանը: Յուրաքանչյուր 0,5 կգ քաշը խոլեսթերինի մակարդակը 2 նիշով ավելացնում է:

Կրճատեք ճարպերի քանակը, այլ կերպ` միսը, կարագը, պանիրը: Հնարավորության դեպքում դրանք փոխարինեք  ձկնեղենով, թռչնամսով,  ցածր յուղայնությամբ մթերքներով ու եգիպտացորենի, արևածաղկի կամ էլ սոյայի ձեթով:

Եթե հնարավորություն ունեք, անցեք զեյթունի ձեթին:

Ձու շատ ուտել չի կարելի, սակայն դա չի նշանակում, որ այն լրիվ պետք է սննդակարգից հանել:

Ճիշտ կլինի  լոբազգիներ օգտագործել. այս  սննդարար ու ոչ այնքան թանկ սննդատեսակը պարունակում է պեկտին անունով ջրում լուծելի բջիջներ, որոնք պատում են խոլեսթերինն ու օրգանիզմից դուրս բերում  ավելի շուտ , քան այն կհասցնի վնասել: Ի դեպ, խոլեսթերինը նվազեցնող հատկություն ունեն բոլոր լոբազգիները:

Մրգերը նույնպես պեկտինի պարունակության շնորհիվ նվազեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը: Վարսակի թեփը նույնպես լոբազգիների  նման ազդեցություն ունի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զարկերակային բարձր ճնշում. erebunimed.com
Զարկերակային բարձր ճնշում. erebunimed.com

Ի՞նչն է համարվում զարկերակային բարձր ճնշում. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրողի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Առանձին տարիքային խմբերի համար զարկերակային ճնշման առանձին...

Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:

Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է պետք սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց բարդացումները կանխելու համար. «Արամյանց» ԲԿ
Ի՞նչ է պետք սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց բարդացումները կանխելու համար. «Արամյանց» ԲԿ

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...

Բժշկի ընդունարանում
Տախիկարդիա. ե՞րբ և ինչո՞ւ են հաճախանում սրտի զարկերը. nairimed.com
Տախիկարդիա. ե՞րբ և ինչո՞ւ են հաճախանում սրտի զարկերը. nairimed.com

Հիմնականում հաճախացած սրտխփոցը (տախիկարդիա) մարդկանց մոտ տհաճ զգացողություններ է առաջացնում (զգացողություն, որ սիրտը կա)։ Այդ զգացողությունները միշտ չէ, որ հիվանդության նշան է։ Սրտխփոց կարող են...

ԷՍԳ հոլթեր մոնիթորինգ. nairimed.com
ԷՍԳ հոլթեր մոնիթորինգ. nairimed.com

Հոլթեր մոնիթորինգը սրտի հետազոտման ժամանակակից տեղեկատվական մեթոդներից է։ Հոլթեր մոնիթորինգի արդյունքները պայմանավորված են կլինիկական իրավիճակով։ Այն տեղեկատվական է միայն այն ժամանակ...

Ախտորոշում
Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am

Հիպոտոնիան կամ զարկերակային ցածր ճնշումը նույնպես կարող է վտանգավոր լինել, ինչպես գերճնշումը: Նման վիճակը կարգավորելու համար պարտադիր չէ դիմել դեղորայքի, որովհետև կան կարգավորման նաև այլ միջոցներ...

Ոտքերում ծանրության զգացում. ի՞նչ անել. nairimed.com
Ոտքերում ծանրության զգացում. ի՞նչ անել. nairimed.com

Կա մարդկանց մի ամբողջ խումբ, որոնց մոտ դեռ մինչև վարիկոզ հիվանդության (երակների լայնացում) ախտանիշների տեսանելի դրսևորումներն առաջանում են դյուրհոգնելիություն, ոտքերում ծանրության զգացում և ցավ՝ հատկապես...

Ինչ վտանգների մասին է խոսում ոտքերի այտուցը. nairimed.com
Ինչ վտանգների մասին է խոսում ոտքերի այտուցը. nairimed.com

Ոտքերի այտուցը բավականին հաճախ զարգանում է երակների վարիկոզ լայնացման ժամանակ։ Ոտքերի այտուցը հղիության ժամանակ նույնպես հազվադեպ երևույթ չէ, որը կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներով...

Թերապիա
Խոլեսթերինն ու տղամարդու առողջությունը. urolog.am
Խոլեսթերինն ու տղամարդու առողջությունը. urolog.am

Բարձր խոլեսթերինը կամ հիպերխոլեսթերոլեմիան, համարվում է տղամարդկանց մի շարք հիվանդությունների ռիսկային գործոն։ Բարձր խոլեսթերինը հատկապես կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ...

Առողջ տղամարդ
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից մշտապես հսկվում են ամենատարբեր սրտաբանական խնդիրներ ունեցող պացիենտներ (առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Խորանիստ երակների թրոմբոզ. armeniamedicalcenter.am
Խորանիստ երակների թրոմբոզ. armeniamedicalcenter.am

Զարկերակները սրտից դեպի մարմնի հյուսվածքներ են տանում թթվածնով հարուստ արյունը, իսկ երակները սիրտ են վերադարձնում թթվածնից աղքատ արյունը: Երակները լինում են մակերեսային...

Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է. nairimed.com
Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է. nairimed.com

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սիրտ-անոթային ախտաբանությունների ամենատարածված պատճառներն են գերճնշումը, ծխելը և բարձր խոլեսթերինը...

Թերապիա
Ինչ է Ձեզ սպասվում «Նաիրի» ԲԿ-ում սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Ինչ է Ձեզ սպասվում «Նաիրի» ԲԿ-ում սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Սիրտը գանձ է։ Այն միանգամից վատնելու դեպքում կդառնաք չքավոր»:

Օնորե դե Բալզակ...

Սրտի անևրիզմա. nairimed.com
Սրտի անևրիզմա. nairimed.com

Սրտի անևրիզման բնորոշվում են սրտամկանի բարակած պատի սահմանափակ փքվածությամբ և սրտամկանի այդ հատվածում կծկման ունակության բացակայությամբ...

Վարիկոզ հիվանդություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Վարիկոզ հիվանդություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է վարիկոզ հիվանդությունը:

Վարիկոզ հիվանդությունը մակերեսային երակների լայնացումն է: Այն առավել արտահայտված է ստորին...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ