Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Յոթ քայլ դեպի առողջ սիրտ

Յոթ քայլ դեպի առողջ սիրտ

Ամերիկյան Սրտաբանական ասոցիացիան սահմանել է յոթ «պարզ» գործոններ, որոնք  կարող եք օգտագործել  սեփական սրտի առողջության համար, սակայն սիրտ-անոթային համակարգի աշխատանքը լավացնելու համար պահանջվում է որոշակի աշխատանք:

 

Ինչպես հայտարարել են ասոցիացիայի աշխատակիցները, մեծահասակ մարդու սիրտ-անոթային համակարգի կատարյալ առողջական վիճակը որոշվում է հետևյալ նշաններով.

 

  1. Երբեք չեմ ծխել կամ թողել եմ ավելի քան մեկ տարի առաջ:

  2. Մարմնի զանգվածի  ինդեքսը, որը գնահատում է ճարպի քանակությունը, օգտագործելով աճի և քաշի ցուցանիշները:

  3. Ֆիզիկական ակտիվությունը. ինչքան շատ, այնքան լավ: Վերջին տվյալները ցույց են տվել, որ շաբաթական ամենաքիչը 150 րոպե չափավոր հաճախականությամբ վարժությունները, կամ էլ 75 րոպե ծանրաբեռված ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ են  կատարյալ առողջության համար:

  4. Զարկերակային արյան ճնշումը ցածր է 120/80 մմ.սնդ. սյ.-ից:

  5. Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 100 մգ/դցլ է: 

  6. Խոլեստերինի ընդհանուր ցուցանիշը կազմում է 200 մգ/դցլ-ից ոչ պակաս:

  7. Առողջ սննդակարգին հետևելը: Ստորև ներկայացվում է հինգ առողջարար բաղադրամասեր:

 

2000 կկալ պարունակող սննդակարգերն են.

  • օրական 4,5 բաժակից ոչ պակաս մրգեր և բանջարեղեն,

  • օրական 200 գրամից ոչ պակաս ձկնեղեն, նախընտրելի է` յուղոտ,

  • 100 գրամից ոչ պակաս բջջանյութով հարուստ հատիկավորներ,

  • սահմանափակել աղի օգտագործումը մինչև 1,500 միլիգրամ օրական,

  • շաբաթական խմել 1 լիտրից ոչ ավելի քաղցր հյութեր:

 

Ամերիկյան ասոցիացիան հույս ունի, որ այս 7 գործոնները մինչև 2020 թվականը կարող են լավացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը 20%-ով, նաև նվազեցնել այդ հիվանդությունների հետևանքով  մահերի թիվը  20 %-ով:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ