Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ: Նորմալ է քիթ-ըմպանում առաջացած քիչ քանակի լորձ կուլ տալը: Բայց եթե այն մածուցիկ է, քանակով շատ, և տևում է երկար, կարելի է բնութագրել որպես հետքթային հոսքի համախտանիշ: Այն անվանում են նաև վերին շնչուղիների հազի համախտանիշ:

Հետքթային հոսքի համախտանիշը տարածված խնդիր է:

Ախտանշանները

Այս համախտանիշը, սովորաբար, պահպանվում է մի քանի օր կամ շաբաթ՝ կախված պատճառից: Երբեմն ունենում է քրոնիկ ընթացք:

Դիտվում են հետևյալ ախտանշանները.

   

  • հաճախակի հազ,
  • կոկորդի հետին մասում այրոցի, քերծման զգացողություն կամ քոր,
  • կոկորդի հետին մասում գնդի զգացողություն,
  • լորձի մեծ քանակի զգացողություն կոկորդում՝ գիշերը,
  • ձայնի խռպոտություն,
  • տհաճ հոտ՝ բերանից։

Պետք է բժշկի դիմել, եթե դա տևում է մի քանի շաբաթից ավելի, դժվարանում է կլման ակտը, առկա են շնչառության հետ կապված խնդիրներ, բարձր ջերմություն, փսխում կամ ցավ՝ ականջներում:

Պատճառները
   

  • ՔԿԱ օրգանների քրոնիկ հիվանդություներ,
  • ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս,
  • սեզոնային ալերգիա,
  • ալերգիա՝ փոշուց, կենդանիների մազից և այլ,
  • անատոմիական շեղումներ (քթի միջնապատի թեքվածություն, քթի խեցիների մեծացում),
  • Որոշ դեղերի կիրառություն (երբեմն հակաբեղմնավորիչներ, հորմոններ, հիպոտենզիվներ),
  • անոթասեղմիչ ցողացիրների, կաթիլների չափից ավելի օգտագործում,
  • վարակներ (սինուսիտ, գրիպ, ցիտոմեգալովիրուս, ադենովիրուս, ստրեպտոկոկային անգինա),
  • հղիությամբ պայմանավորված ռինիտ,
  • վազոմոտոր ռինիտ,
  • նյարդաբանական հիվանդություններ
  • քթում և խեցիներում՝ օտար մարմին։

Կոկորդում մածուցիկ լորձի առաջացմանը կարող են նպաստել.

  • կծու սնունդը,
  • կաթնամթերքը,
  • ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը,
  • քթում օտար մարմինը։

Ախտորոշումը

  • քիթ-ըմպանի զննում, անամնեզ,
  • ռինոսկոպիա,
  • գործիքային հետազոտություն (էնդոսկոպիկ ռինոսկոպիա, նազոֆարինգոսկոպիա, լարինգոսկոպիա, 24 ժամյա рН զոնդ՝ թթվային ռեֆլյուքսի հայտնաբերման համար, էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա),
  • քթի և հարքթային խոռոչների ՀՏ, գլխի ՄՌՏ
  • լաբորատոր թեստեր,
  • ալերգիայի հայտնաբերման թեստ։

Բուժումը

Ճիշտ բուժման համար կարևոր է առաջնորդվել խնդիրն առաջացնող պատճառն ուսումնասիրելուց:

Վիճակը հնարավոր է թեթևացնել հետևյալ միջոցներով.

  • շատ ջուր խմել, որպեսզի լորձը ջրիկանա,
  • քնելիս սենյակի օդը խոնավացնել,
  • լվանալ քթի խոռոչները թույլ աղային լուծույթով,
  • օգտագործել խորխը ջրիկացնող խորխաբեր միջոցներ,
  • հակահիստամինային միջոցներ՝ ալերգիայի դեպքում,
  • ինհալացիաներ։

Դեղորայքային բուժումը ներառում է հակաալերգիկ պատրաստուկներ, ստերոիդ հակաբորբոքիչներ, ըստ ցուցման՝հակաբիոտիկներ, հակասնկային միջոցներ:

Բուժման կոնսերվատիվ միջոցների անարդյունավետության կամ անատոմիական խնդիրների դեպքում (միջնապատի թեքվածություն և այլ) հնարավոր է վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ