Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները։
Քթի միջնապատի թեքությունը/ (Deviatio septi nasi) միջնապատի ոսկրային կամ աճառային կառուցվածքների մշտական շեղումն է: Այն տարածված ախտաբանություն է քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում:
Առաջացման պատճառները կարող են լինել հետվնասվածքային (54%), ֆիզիոլոգիական՝ պայմանավորված միջնապատը կազմող աճառային և ոսկրային հատվածների վերջնական զարգացման ժամկետների տարբերությամբ (32%), ախտաբանական, որը պայմանավորված է խթի խոռոչի պոլիպների, հիպերտրոֆիկ խեցիների, քթի խոռոչի տարբեր գոյացությունների առկայությամբ (8%):
Քթի միջնապատի առավել հաճախ ո՞ր հատվածում է դիտվում միջնապատի թեքումը։
Քթի միջնապատի թեքվածությունը կարող է լինել միջնապատի տարբեր հատվածներում, և առաջացնել տարբեր աստիճանի քթային դժվարաշնչություն։ Հաճախ քթի միջնապատի թեքվածությունը համակցվում է ոսկրային փշերի հետ, որոնք հիմնականում տեղակայված են լինում միջնապատի աճառային և ոսկրային հյուսվածքների միացման տեղում։
Ինչպիսի՞ն է քթի միջնապատի թեքվածության կլինիկան։
Քթի միջնապատի դեֆորմացիայի պատճառով նեղանում են քթային անցուղիները և դժվարանում է օդի հոսքը քթով։ Քթի միջնապատի թեքվածության ժամանակ բուժառուները հիմնականում գանգատվում են քթային դժվարաշնչությունից, քթի փակվածությունից, երբեմն քթից լորձային կամ լորձաթարախային արտադրությունից։
Որոշ դեպքերում լինում են պարբերական գլխացավեր, ըմպանի չորություն, ականջներում փակվածության և աղմուկի զգացում, հոտառության վատացում:
Հարքթային խոռոչների աերացիայի խանգարման հետևանքով այդ խոռոչներում կարող են առաջանալ բորբոքային խնդիրներ։
Քթի միջնապատի թեքումների ժամանակ ինչո՞ւ են գլխացավեր առաջանում։
Քթի միջնապատի դեֆորմացիաների պատճառով գլխացավերի առաջացումը բացատրվում է նրանով, որ միջնապատի թեք հատվածը շփվում է քթի կողմնային (լատերալ) պատի լորձաթաղանթի հետ, ճնշում է գործադրում դրա վրա՝ գրգռելով լորձաթաղանթը, որն առաջացնում է ռեֆլեկտոր գլխացավ։
Քթի միջնապատի դեֆորմացիան կարող է ուղեկցվել նաև վազոմոտոր ռինիտով, գործընթացի անցումով դեպի եվստախյան փող և միջին ականջ։
Ինչպե՞ս են ախտորոշվում քթի միջնապատի դեֆորմացիաները։
Ախտորոշումն իրականացվում է բուժառուի գանգատների, հիվանդության անամնեզի և ռինոսկոպիկ պատկերի հիման վրա: Քթի խոռոչի հետին և միջին հատվածի ոչ բավարար տեսանելիության դեպքում կատարվում է քթի խոռոչի լորձաթաղանթի անեմնիզացիա՝ անոթասեղմիչներով։
Ախտորոշման համար օգտագործվում են նաև էնդոսկոպիկ սարքեր, ռինոմոնոմետրիա, համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)։
Ինչպե՞ս բուժել։
Բուժումը, սովորաբար, վիրահատական է: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ։ Կոպիտ միջամտությունների, ոչ համապատասխան ցավազրկման դեպքում և հետվիրահատական ընթացքից կախված՝ կարող են զարգանալ հետվիրահատական կպումներ, դեֆորմացիաներ։
08.02.2024 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ