Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և այլ ախտանշաններ, ու կոշտացումը մի քանի օր անց չի անհետանում, այլ հակված է մեծանալու՝ պետք է անպայման դիմել բժշկի և հետազոտվել:

Երբեմն կոշտացումներ լինում են քթի մեջ, ականջների բլթակներում կամ հետևամասում, անհրաժեշտ է քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն:

Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության դիմելու պատճառներ են.

  • փափուկ հյուսվածքներում, լորձաթաղանթներում չարորակացման փոփոխություններ (հաճախ բորբոքային գործընթացների ֆոնի վրա),
  • ավշային հանգույցների բորբոքում (կոշտացում ականջի հետևում և ընդհանուր ինտոքսիկացիայի նշաններ,
  • ականջների, քիթ-ըմպանի բորբոքային խնդիրներով ուղեկցվող քրոնիկ հիվանդություններ,
  • ճարպագեղձերի խցանում,
  • հորմոնալ խանգարումներ (վահանագեղձի և այլ խնդիրներ), որոնք հաճախ մաշկի տակ գոյացությունների առաջացման պատճառ են,
  • քթի խոռոչում ավշային հյուսվածքի ծավալային մեծացում` ադենոիդներ,
  • մեխանիկական վնասումներ, որոնք նպաստում են հյուսվածքի ներսում բորբոքային գործընթացների առաջացման,
  • դաջվածքների արդյունքում վարակի թափանցում,
  • ֆոլիկուլի զարգացման առաջին 3 փուլ,
  • բարորակ նորագոյացություններ և ուռուցքներ:


Տարբերում են քթի և ականջների շրջանում կոշտացումների մի քանի տեսակներ։

Աթերոմա. ճարպագեղձերի խցանման արդյունք է, ի հայտ է գալիս մարմնի ցանկացած հատվածում, բայց հիմնականում քթի թևերում և ականջի շրջանում:

Լիպոմա. ճարպային գոյացություն է, որը սեղմելիս կարող է առաջանալ ցավ: Դրանք չափերով մեծ են, համարվում են բարորակ, սակայն հազվադեպ կարող են փոխել բնույթը, այդ պատճառով ցանկալի է հեռացնել:

Պոլիպ. բարորակ գոյացություն է, հաճախ առաջանում է երեխաների մոտ` քթի խոռոչում: Ցավոտ չէ, տղամարդկանց մոտ 35 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ, ունի սիսեռի կամ սնկի ձև: Պոլիպի ախտանշաններն են` քթի փակվածությունը և շճային արտադրությունը, որի դեպքում սովորական քթի կաթիլները չեն օգնում:

Ֆիբրոմա. բարորակ գոյացություն է, հաճախ զարգանում է քթի ծոցերում: Սովորաբար, ժառանգական է, առաջանում է ֆիբրոզ և ոսկրային հյուսվածքներից, ունի պինդ կառուցվածք:

Լիմֆադենիտ. ավշային հանգույցների բորբոքում է, ձևավորվում էականջների հետևում, ցավոտ է, կարող են լինել նաև քոր, օրգանիզմի ինտոքսիկացիայի երևույթներ, ընդհանուր թուլություն, բարձր ջերմություն, գլխապտույտ: Սուր շրջանում նշանակվում են հակաբիոտիկներ, ուլտրաբարձրհաճախականության (УВЧ) թերապիա, վիտամինային կոմպլեքս:  Լիմֆադենիտի թարխակալման դեպքում պետք է իրականացնել վիրահատական միջամտություն:

Մաստոիդիտ. չբուժված օտիտի արդյունքում ականջի հետևում առաջանում է կոշտացում: Բորբոքային հեղուկն անցնում է ոսկրի ծակոտիներից ներս և առաջացնում աստիճանաբար մեծացող գոյացություն: Դիտվում է ընդհանուր թուլություն: Բուժումն իրականացվում է հակաբիոտիկներով և հակահիստամինային պատրաստուկներով: Սուր ընթացքի դեպքում անհրաժեշտ է վիրահատական միջամտություն:

Չարորակ գոյացություն. բնորոշ է արագ աճը, լինում է գորշ կամ դեղնավուն, ցավոտ է:   

Ֆուրունկուլ. իմունիտետի թուլացման, օրգանիզմում որոշ խանգարումների հետևանքով առաջանում է թարախակալում, զարգանում է մազարմատի և հարակից հյուսվածքի թարախային բորբոքում` ֆուրունկուլ, որի դեպքում հարկ է շտապ դիմել մասնագետի:

Կոշտացումներ` հարվածներից. առանց բուժման անցնում են 1-2 շաբաթվա ընթացքում:

Կոշտացում` տզի մաշկի տակ մտնելուց. եթե տիզը ճիշտ և ժամանակին չի հանվում, այն կարող է թարախակալվել:

Կոշտացումների ախտորոշման համար անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն, համապատասխան հետազոտություններ, ռինոսկոպիա, ավշային հանգույցների և կոշտացումների շրջանի ՀՏ, ՈՒՁՀ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ