Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ, որը կարող է քթի խոռոչում անշարժանալ կամ վնասել քթային անցուղիները: Դուք կարող եք չիմանալ կամ գլխի չընկնել, որ ձեր երեխայի քթի խոռոչում առկա է օտար մարմին:
Եթե կարծում եք, որ երեխայի քթի մեջ օտար մարմին է հայտնվել, առանց հետաձգելու անհրաժեշտ է այցելել բժշկի: Եթե օտար մարմինը պարունակում է որևէ քիմիական միացություն (օրինակ՝ փոքրիկ «կոճակ» մարտկոցներ) կամ լոբի, ոլոռ, սիսեռ (որը կարող է խոնավությունից ուռչել), ապա անհապաղ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության ծառայություն:
Երեխայի քթային անցուղիներում հաճախ ֆիքսվում (անշարժանում) են հետևյալ առարկաները՝ հուլունքներ, կոնֆետներ, փոքր խաղալիքներ կամ խաղալիքի մասեր, սննդամթերքի մասեր:
Ինչպե՞ս է ախտորոշվում քթի մեջ օտար մարմնի առկայությունը:
Բժիշկը կարող է զննել քթի խոռոչը հատուկ սարքի՝ ազատ ծայրին լույսի աղբյուր ունեցող ռինոսկոպի միջոցով:
Որոշ դեպքերում արտաքինից լավ չերևացող առարկաների ձևը, չափերն ու տեղակայումը ճշտելու համար կարող է նշանակվել համակարգչային տոմոգրաֆիա:
Ե՞րբ է պետք դիմել բժշկի
Եթե երեխայի քթի խոռոչում առկա է օտար մարմին, չի կարելի ինքնուրույն հեռացնել այն, քանի որ կարող է իրավիճակն ավելի բարդանալ, օրինակ՝ վնասվել երեխայի քթային անցուղիները կամ ավելի խորը տեղակայվել: Հարկ է անմիջապես դիմել մոտակա բժշկական կենտրոն:
Եթե քթի անցուղիներում հայտնված օտար մարմինը փոքրիկ մարտկոց է (որը կարող է այրել կամ քայքայել քթի լորձաթաղանթը) կամ ոլոռազգի սերմ է (որը խոնավ միջավայրում կարող է ուռչել-մեծանալ), ապա բուժօգնությունն անհետաձգելի է:
Ինչպե՞ս հեռացնել օտար մարմինը:
Եթե կարծում եք, որ քթի խոռոչում առկա է անշարժացած օտար մարմին, ապա կարող եք մատով փակել մյուս քթանցքը և փորձել տվյալ քթով կտրուկ արտաշնչել ու «դուրս փչել» այն: Եթե այս կերպ օտար մարմինը դուրս չի հրվում, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Քիթ-կոկորդ-ականջաբանը կարող է քթուղիներից օտար մարմինը հեռացնել հատուկ գործիքի միջոցով:
Երեխաների դեպքում, գուցե, հանգստացնող որևէ միջոցի անհրաժեշտություն լինի:
Պետք է խուսափել քթով շնչելուց, հատկապես՝ խորը ներշնչումից, նվազեցնելու օտար մարմնի ավելի խորը տեղակայվելու հավանականությունը: Անհանգստացնող ցավերի դեպքում կարելի է բժշկի խորհրդով ընդունել որևէ ցավազրկող հաբ:
Կարո՞ղ է ըմպանից և քթից օտար մարմինն անցնի շնչափող:
Կուլ տված օտար մարմինը կարող է «խցանվել» ըմպանում և բերել վտանգավոր հետևանքների, անգամ՝ մահացու ելքով շնչահեղձության:
Օտար մարմինները կարող են բերանից կամ քթից անցնել շնչափող կամ` բերանից անցնել կերակրափող:
Սննդի ընդունման և կլման ժամանակ մակկոկորդը փակում է շնչուղիների մուտքը և կանխում սննդի անցումը դեպի շնչուղիներ, իսկ շնչառության ժամանակ այն բարձրանում ու բացում է շնչուղիները, և օդն անցնում է թոքեր։ Երբ այդ պաշտպանական մեխանիզմը խանգարվում է, օրինակ՝ երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, շնչուղիները կարող են խցանվել օտար մարմիններով (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն)։ Ուտելիքի մեծ պատառ կուլ տալիս, երբ այն խցանում է կերակրափողը և ճնշելով փակում նաև շնչափողը, կարող է ի առաջանալ շնչուղիների խցանում:
18.04.2023 Կարդացեք նաև
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...
25.03.2025
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
14.03.2024
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
13.03.2024
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
27.02.2024
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
13.02.2024
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
06.06.2023
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
05.05.2023
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
05.04.2023
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
23.03.2023
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
10.03.2023
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
09.03.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
22.12.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYeF2hiu' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ