Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Հարքթային խոռոչների հիվանդություններ. քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am

Հարքթային խոռոչների հիվանդություններ. քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am

Հարքթային խոռոչների բորբոքային խնդիրների պատճառները

Հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունների պատճառները տարբեր վարակներն են՝ վիրուսային և բակտերիալ, որոնք ներթափանցում են հիմնականում քթի խոռոչից: Պատճառներից են նաև տարբեր վնասվածքները՝ կենցաղային և վիրահատական:

Բորբոքային գործընթացների զարգացման մեխանիզմը

Հարքթային խոռոչների բորբոքումն իր մեխանիզմով գրեթե չի տարբերվում քթի խոռոչում ընթացող բորբոքումից՝ լորձաթաղանթի այտուց, հաստացում, և գրեթե միշտ զարգանում է որպես քթի խոռոչի խնդիրների բարդություն, քանի որ այդ խոռոչները դրենավորվում են քթի խոռոչների միջոցով: Քթի խոռոչի անատոմիական կամ ֆիզիոլոգիական խնդիրների պատճառով փակվում են ծոցերի ծորանները, և, բնականաբար, գործընթաց է սկսվում նաև այդ խոռոչներում (հետին էթմոիդալ խորշիկներ, հայմորյան և ճակատային  ծոցեր): Հարքթային խոռոչներում երբեմն անատոմիական խնդիրների, վնասվածքի պատճառով, կարող է նաև զարգանալ առանձին բորբոքային  գործընթաց, այնուամենայնիվ, խոռոչների խնդիրները հիմնականում քթի խոռոչի բորբոքման հետևանք են:

Հարքթային խոռոչների բորբոքումների ընթացքը

Հարքթային ծոցերում և բոլոր բորբոքային հիվանդությունների ժամանակ մինչև 1 ամիսը համարվում է սուր ընթացք, 1-3 ամիսը՝ ենթասուր, իսկ 3-ից հետո հիվանդության ընթացքը համարվում է քրոնիկ:

Կլինիկական արտահայտությունը

Հարքթային խոռոչների սուր բորբոքման հիմնական գանգատներից է ցավը: Եվ հենց միայն ցավի տեղակայմամբ կարելի է նախնական ախտորոշել, թե ո՞ր խոռոչն է բորբոքված:  Օրինակ, եթե ցավը դեմքի շրջանում է, ուժեղանում է գլուխը կախելիս, ուղեկցվում է ծանրության զգացումով, կարելի է մտածել, որ գործ ունենք վերծնոտային խոռոչի ախտահարման՝ հայմորիտի հետ:

Հաջորդ ախտանշանը քթային արտադրությունն է: Արտադրության հոսքի ուղղվածությունը ևս կարող է ախտորոշման համար ուղղորդող նշան լինել: Օրինակ,  եթե հիվանդը կարողանում է մաքրել քթի խոռոչը, կարելի է մտածել ֆրոնտալ (ընդհանուր), էթմոիդալ խորշիկների բորբոքման մասին: Հայմորյան ծոցի բորբոքման ժամանակ ևս քթարտադությունը հոսում է բերանով:

Ախտորոշումը

Ախտորոշման ամենակարևոր մեթոդը ռենտգեն հետազոտությունն է: Բայց, քանի որ, ծոցերի բորբոքումները հաճախ կարող են քրոնիկ ընթացք ունենալ, կատարվում է նաև ՀՏ, իսկ ուռուցքային կամ այլ խնդիրների կասկածի դեպքում նշանակվում է ՄՌՏ հետազոտություն: Հարքթային ծոցերի դեպքում վիրահատության ժամանակ կիրառվում է էնդոսկոպիկ հետազոտություն՝ բնական բացվածքներով ստուգման նպատակով:

Բուժումը

Հարքթային խոռոչների բորբոքումը սուր և ենթասուր շրջաններում` հիմնականում կապված լինելով քթի խոռոչի վարակների հետ, բուժական նույն մոտեցումներն է պահանջում, և քթի խոռոչի բուժումը լուծում է նաև խոռոչների խնդիրը: Խոռոչների քրոնիկ բորբոքումների դեպքում կարևոր է նախ պարզել դրանց պատճառը և  ըստ դրա ուղղորդվել բուժման հարցերում: Հաճախ ծոցերի քրոնիկ բորբոքումներն անատոմիական, կառուցվածքային խնդիրների հետևանք են, և նման դեպքերում հարկ է լինում կատարել վիրահատական միջամտություն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ