Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ականջի խնդիրների բուժական մոտեցումները. հարցազրույց Գայանե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ականջի հետ կապված խնդիրների և բուժման մոտեցումների հետ կապված հարցերով զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական կլինիկայի օտովիրաբույժ-ականջաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի դոցենտ Գայանե Սարգսյանի հետ:
Լսողական խանգարումների ո՞ր դեպքերն են ենթակա բուժման և ի՞նչ մեթոդներով:
Քանի որ լսողական օրգանի վնասման պատճառները բազմապիսի են, դրանից ելնելով, նաև բուժական մոտեցումներն են բազմապիսի՝ դեղորայքային միջոցներից մինչև վիրահատական միջամտություններ, մինչև իսկ լսողության օրգանի պրոթեզավորում:
Ե՞րբ են կիրառվում լսողական սարքեր:
Եթե դեղորայքային, վիրահատական միջոցառումները հնարավոր չէ կազմակերպել, այդ դեպքում կիրառվում են լսողական սարքեր: Ժամանակակից աշխարհում կան բազմապիսի հնարավորություններ, թվայնացված սարքեր, որոնք թույլ են տալիս որոշ չափով լավացնել ախտահարված օրգանի ֆունկցիան: Դեպքեր կան, երբ սարքի միջոցով լսողությունը նույնիսկ լիովին վերականգնվում է:
Լսողական սարքերը հեշտությա՞մբ են կիրառվում հիվանդների կողմից:
Ցավոք, հիվանդները հաճախ հրաժարվում են սարքերից, բայց դա ճիշտ մոտեցում չէ: Չէ՞ որ, օրինակ, տեսողության խնդիրների դեպքում ակնոց են կրում, իսկ լսողական օրգանը տեսողականի նման զգայական օրգան է, և այն ևս ենթարկվում է նույն տարիքային փոփոխություններին: Տարիքի հետ զգայարաններում ատրոֆիկ փոփոխություններ են ընթանում, որն օրգանիզմի համար համարվում է նորմալ էվոլուցիոն գործընթաց: Իսկ ներկայում՝ պատվաստանյութերի, բժշկագիտական զարգացումների արդյունքում մարդիկ շատ ավելի երկար են ապրում, և այդ երկար ժամանակահատվածում, բնականաբար, փոփոխություններն ավելի են խորանում:
Ուստի լսողությունը, տեսողության նման, կյանքի ընթացքում շտկման, օգնության կարիք ունի: Ժամանակակից աշխարհն այդ հնարավորությունը տալիս է, այսինքն, այսպես կոչված, պրեսբիակուզիսը՝ լսողության տարիքային իջեցումը, պահանջում է լսողության շտկում` լսողական սարքերի միջոցով:
Բրիտանական դպրոցի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև վատ լսողությունը նպաստում է տարիքային դեմենցիայի զարգացմանը, որը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում: Ուստի լսողական սարքի կիրառումը կարևոր է նաև ծերունական դեմենցիայի, նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար:
Դեղերի օտոտոքսիկ ազդեցությունը. ո՞ր դեղերն են հատկապես օտոտոքսիկ:
Օտոտոքսիկ դեղերից են ամինագլիկոզիդային շարքի հակաբիոտիկները, սալիցիլատները, միզամուղները, խինինները, որոնք լսողության օրգանի` հատկապես պերիֆերիկ ռեցեպտորի (ներքին ականջ) վրա ազդող հիմնական գործոններն են: Այդ դեղերն ախտահարում են ներքին ականջը՝ խխունջը, անդաստակային (վեստիբուլյար) համակարգը:
Քիմիաթերապիայում լայնորեն օգտագործվող լատինիում պարունակող ժամանակակից շատ դեղեր նույնպես օտոտոքսիկ ազդեցություն ունեն և բերում են լսողական օրգանի՝ անդաստակային և խխունջային համակարգերի՝ լսողության և հավասարակշռության անալիզատորի ախտահարման: Սալիցիլատները, մակրոլիդները, միզամուղները` հատկապես ֆուրոսեմիդը, թեև ժամանակակից դեղեր են, բայց նույնպես ունեն կողմնակի օտոտոքսիկ ազդեցություն, և նրանց չարաշահումը կարող է ազդել լսողության վրա: Վերջին շրջանում, հատկապես կովիդի հետ կապված, շատ կիրառվեցին մակրոլիդներ:
Այնպես որ, օտոտոքսիկ դեղերը` հատկապես հակաբիոտիկները, պետք է լինեն թիրախավորված: Դա ավելի է կարևորվում մանրէների նկատմամբ նրանց անընկալունակության բարձրացման պատճառով:
Ո՞ր դեպքերում է բուժման համար վիրահատությունն անփոխարինելի:
Հիվանդություններ կան, որոնք միայն վիրահատական միջամտություն են պահանջում, կամ վիրահատականը` համակցված դեղորայքային բուժման հետ: Ներկայում այդ վիրահատությունները շատ ընդունված են. մեթոդները կատարելագործվում են, գիտության առաջընթացի հետ համահունչ կատարելագործվում են նաև պրոթեզները, լսողական սարքերը, և տալիս են երկարատև, կայուն արդյունք:
Վիրահատական մեթոդով բուժում պահանջող հիվանդություններից առաջին տեղում են բորբոքական գործընթացները՝սուր և քրոնիկ միջին օտիտները, հատկապես ատիկոանտրալ տիպը, օտոսկլերոզի տիմպանալ ձևը, մանկական տարիքում լսողության միակողմանի կամ երկկողմանի ծանր աստիճանի ծանրալսությունը և այլն: Մանկական տարիքում սուր օտիտը ամենահաճախ հանդիպող ախտաբանությունն է, որը ոչ ճիշտ բուժման արդյունքում դառնում է քրոնիկ՝ պահանջելով լուրջ վիրահատական միջամտություն: Միջին ականջաբորբը կարող է բերել նաև ներգանգային և արտագանգային բարդությունների, մասնավորապես՝ մենինգիտի, գլխուղեղի երակածոցերի թրոմբոզի զարգացման, և դրա բուժումը լսողական օրգանի սանացիան է՝ երբեմն նույնիսկ կյանքի ցուցումով:
Մյուս խումբը՝ լսողության ռեկոնստրուկտիվ վերականգնողական վիրահատություններն են, որոնց արդյունքում ձգտում ենք ապահովել նորմալ լսողություն։ Օրինակ, օտոսկլերոզ կոչվող հիվանդությունը, երբ առկա է լսողական ոսկրիկի՝ ասպանդակի անշարժություն, որի հետևանքով առաջանում է լսողության պրոգրեսիվող իջեցում, բուժումը վիրահատական է. անշարժ ոսկրիկը փոխարինվում է պրոթեզով:
Դա օտովիրաբույժների ամենանախընտրելի վիրահատությունն է, որովհետև հենց վիրահատության ընթացքում աշխատանքի արդյունքը տեսանելի է՝ չլսող հիվանդը միանգամից սկսում է լսել, ինչը երջանկություն է և՛ հիվանդի, և՛ բժշկի համար: Սակայն այն պահանջում է լուրջ մասնագիտական գիտելիքներ, փորձառություն: Նույնիսկ այսպիսի կարծիք կա, որ մինչև ստապերոպլաստիկա կատարելը, օտովիրաբույժը պետք է 100 տիմպանոպլաստիկա կատարած լինի։


Կարդացեք նաև

Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ականջներում աղմուկի առկայությունը բավականին տարածված երևույթ է։ Ըստ տարբեր աղբյուրների, այն հանդիպում է մեծահասակ բնակչության 20-32%-ի մոտ։ Ականջներում աղմուկի առկայությունը հիվանդություն չէ...



«Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը առաջարկում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների քթի, կոկորդի, ականջի պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բարձրակարգ բուժում...



Լսողության խնդիրների ի՞նչ առանձնահատկություններ են դիտվել արցախյան պատերազմի ժամանակ:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ նոր տիպի զինտեխնիկայի ներդրման, արկերի կիրառման և դրանց...



«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...



Ի՞նչ է ներառում ականջի միկրովիրաբուժությունը:
Ականջի միկրովիրաբուժությունն ներառում է այն բոլոր վիրահատական միջամտությունները, որոնք կատարվում են...



Ծծմբային խցանն արտաքին լսողական անցուղում ծծմբի կուտակումն է, որի մեջ առկա են մաշկի մահացած մասնիկներ, կեղտ և փոշի։ Խցանի առաջացման արդյունքում, արտաքին լսողական անցուղու լրիվ խցանման ժամանակ հնարավոր է...





Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...



Խռմփոցը քնի լայն տարածված խանգարում է, որից իրականում ոչ-ոք ապահովագրված չէ։ «Նաիրի» ԲԿ քիթ-կոկորդ ականջաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գնել Անանյանի հետ զրուցեցինք խռմփոցի...



Լսողության գործընթացը բավականին բարդ է և հետաքրքիր: Նրա իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ձայնային ալիքը փոխանցվի մինչև խխունջի ռեցեպտոր, փոխակերպվի նյարդային իմպուլսի, որն էլ՝ իր հերթին...



Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...



Քրոնիկական տոնզիլիտի տարածվածությունը և տոնզիլոգեն բարդությունների զարգացման հավանականությունն այդ ախտաբանությունը դարձնում է շատ ակտուալ պրակտիկ օտոլարինգոլոգիայում: Այն ախտորոշվում է...








Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն