Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Լսողության խանգարումներ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ օտովիրաբույժ-ականջաբան Գայանե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Լսողության գործընթացը բավականին բարդ է և հետաքրքիր: Նրա իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ձայնային ալիքը փոխանցվի մինչև խխունջի ռեցեպտոր, փոխակերպվի նյարդային իմպուլսի, որն էլ՝ իր հերթին, հաղորդվի նյարդային կենտրոն՝ գլխուղեղի կեղև, որտեղ ձայնային տեղեկատվությունն արդեն ենթարկվում է վերլուծության և ինտեգրացիայի:
ԱՀԿ տվյալներով, լավ լսող ականջում, 40 դեցիբելից ավելի լսողության կորուստ ունեն 300 միլիոն մարդ, իսկ Շվեդական աուդիոլոգների տվյալներով, աշխարհում կա լսողության խանգարում ունեցող 70 միլիոն մարդ:
Այս և այլ խնդիրներին վերաբերող հարցերով զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի օտովիրաբույժ-ականջաբան, Երևանի Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի դոցենտ Գայանե Սարգսյանի հետ
Ի՞նչ համակարգեր են մասնակցում լսողության գործընթացին:
Գործընթացին մասնակցում է լսողական օրգանը, որտեղ առկա են ձայն հաղորդող և ձայն ընկալող հատվածները, հաղորդչական ուղիները և լսողական կենտրոնը: Ձայն հաղորդող հատվածը ներառում է արտաքին ականջը՝ ականջախեցին, լսողական անցուղին, միջին ականջը՝ իր կառուցվածքներով, ներքին ականջը՝ ընդհուպ մինչև Կորտյան օրգան, որը լսողական կոխլեար անալիզատորն է։ Ներքին ականջում է տեղակայված նաև հավասարակշռության օրգանը՝վեստիբուլյար անալիզատորը, որն ապահովում է ստատիկ և կինետիկ հավասարակշռությունը։
Լսողության գործընթացի մեջ ընդգրկված է նաև նյարդային համակարգը՝ հաղորդչական ուղիները և կենտրոնը, որը գտնվում է գլխուղեղում (քունքային բլթում): Լսողության գործընթացում ներգրավված բաժիններից ցանկացած հատվածում առկա խնդիրը բերում է լսողության իջեցման, ուստի շատ կարևոր է այդ բաժինների ուսումնասիրությունը, լսողության իջեցման տոպոգրաֆիան, հայտնաբերելը և թիրախավորված բուժական միջոցառումներ կազմակերպելը:
Լսողության խանգարման ի՞նչ տեսակներ կան:
Լսողության ախտահարման պատճառներից, տեղակայումից ելնելով, տարբերակում են լսողության ձայն հաղորդող և ձայն ընկալող համակարգի ախտահարումներ. համապատասխանաբար՝ կոնդուկտիվ կամ հաղորդչական բնույթի ծանրալսություն և սենսոնևրալ կամ ընկալող տիպի ծանրալսություն:
Լսողության իջեցման ի՞նչ չափանիշներ կան:
Ըստ ծանրալսության միջազգային դասակարգման՝ խոսակցական հաճախություններում ձայնի ընկալման շեմքերի միջին ցուցանիշներից ելնելով, տարբերում են ծանրալսության 4 աստիճան. մինչև 25 դեցիբելը (դբ) համարվում է նորմալ լսողություն, 26-40 դբ՝ 1-ին աստիճան, 41-55 դբ՝ 2-րդ աստիճան, 56-70 դբ՝ 3-րդ աստիճան, 71-90 դբ՝ 4- րդ աստիճան, 90 7և ավելին պրակտիկորեն խլություն է։
Ի՞նչ պատճառներից կարող է վատանալ լսողություն:
Լսողության իջեցման պատճառները բազմաթիվ են: Պատճառներից են՝ անոթային խնդիրները. զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը և այն բոլոր հիվանդությունները, որոնց հիմքում առկա է անոթային խնդիր։ Վերջիններս կարող են բարդանալ լսողության խանգարումով, որովհետև լսողական օրգանն անոթավորվում է ողնաշարից (ողնաշարային զարկերակ, բազիլյար զարկերակ) և, բնականաբար, այդ հատվածում որևէ անոթային խնդիր բերում է նաև լսողական օրգանի, մասնավորապես, ներքին ականջի վնասման: Եվ շատ կարևոր է անոթային խնդիրների լուծումը, դրանց հայտնաբերումը:
Ծանրալսության զարգացման մյուս հաճախ հանդիպող պատճառներից են վիրուսային հիվանդությունները, հատկապես գրիպը, մանկական վարակները, հերպեսը, շատ արդիական է մեր օրերում նաև կորոնավիրուսային վարակը: Այդ պատճառով պատվաստումներ ստանալը շատ կարևոր է:
Համաշխարհային գրականության մեջ արդեն կան գրանցված դեպքեր, ինքս նույնպես ունեմ հիվանդներ, որոնք հետկովիդային շրջանում ունեցել են նաև լսողության խանգարումներ՝ սենսոնևրալ ծանրալսության ձևով: Բակտերիալ վարակները՝ մենինգիտները և այլն, նույնպես կարող են առաջացնել լսողության իջեցում:
Հանկարծակի սենսոնևրալ ծանրալսության պարագայում մեծ է համակարգային աուտոիմուն հիվանդությունների դերը։ Վերջիններին կարելի է համարել դարի հիվանդություններ, և դրանց էթիոպաթոգենեզի վերլուծությունը կարող է նպաստել լսողության խնդիրների բուժման նոր մեթոդներ ստեղծելու դժվարին գործին։
Աստիճանական զարգացող սենսոնևրալ ծանրալսության պաթոգենեզում կարևոր են օտոտոքսիկ դեղերը, տրավման՝ մասնավորապես աղմուկի շարունակական ազդեցությունը (պատերազմի ժամանակ՝ պայթյունների հարվածային ալիքի հետևանքով զարգանում են կոնտուզիոն բնույթի օտիտներ), որոշ համակարգային հիվանդությունները, պարանոցային ողերի օստոխոնդրոզը, կամուրջ-ուղեղիկային անկյան ուռուցքները, տարիքային դժվարալսությունը, ալերգիան։
Ինչո՞ւ է առաջանում աղմուկով ուղեկցվող ծանրալսություն:
Հաճախ ծանրալսությունն ուղեկցվում է աղմուկով։ Հիվանդները լսողության իջեցման հետ մեկտեղ նշում են նաև ականջներում աղմուկի զգացողություն: Նախ, ձայն ընկալող համակարգի ախտահարման ժամանակ սկզբում ինչ-ինչ պատճառներից իջնում է լսողությունը, հետո միանում է աղմուկը: Լսողությունը սկզբում իջնում է բարձր հաճախականություններում (8000, 10000 հերց), իսկ դա առօրյա խոսակցական հաճախությունը չէ (խոսակցականը 500-4000 հերցն է): Լսողական օրգանը նախ` այդ հատվածներում է վնասվում, և, փաստորեն, աննկատ է մնում: Այդ պատճառով հիվանդներն ուշացած են դիմում բժշկի, երբ լսողության իջեցմանը միանում է նաև ականջների աղմուկը:
Որո՞նք են աղմուկի պատճառները:
Աղմուկի պատճառները բազմապիսի են՝ կենտրոնական, պերիֆերիկ, սուբյեկտիվ, օբյեկտիվ և այլն: Երբեմն դա հնարավոր է բուժել դեղորայքային կամ վիրահատական մեթոդներով: Բայց երբեմն լսողությունը վերականգնվում է, իսկ աղմուկի զգացողությունը մնում է , որովհետև դրա պատճառները կարող են լինել նաև ոչ ականջածին՝ ողնաշարի դեֆորմացիա, ուղեղային, երբեմն նաև հոգեբանական խնդիրներ:
Ո՞ր տարիքին է առավել բնորոշ սենսոնևրալ ծանրալսությունը:
Ցավոք, սենսոնևրալ ծանրալսությունը մեր օրերում երիտասարդացել է, պատճառն ականջակալներն են, աղմկոտ միջավայրը, և, իհարկե, պատերազմը։ Ավելացել են դեռահասների շրջանում սենսոնևրալ ծանրալսության դեպքերը, ուստի շատ կարևոր է կյանքի հիգիենայի հարցերի կարգավորումը և լսողության խնդիրների զարգացման կանխարգելումը։ Պետք է ծնողներին իրազեկել այդ կարևոր խնդրի մասին։
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում լսողության ախտաբանությունը հայտնաբերման համար:
Այսօր լսողության հետազոտման մեթոդների ցանկում կան բազմաթիվ մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս բավականին ճշգրիտ հայտնաբերել ծանրալսության պատճառը և կազմակերպել համապատասխան թիրախավորված բուժում։ Մեզ ևս հասանելի են այդ մեթոդները, որոնք լայնորեն կիրառվում են մեր ամենօրյա աշխատանքային գործունեության շրջանակներում։


Կարդացեք նաև

Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ականջներում աղմուկի առկայությունը բավականին տարածված երևույթ է։ Ըստ տարբեր աղբյուրների, այն հանդիպում է մեծահասակ բնակչության 20-32%-ի մոտ։ Ականջներում աղմուկի առկայությունը հիվանդություն չէ...



«Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը առաջարկում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների քթի, կոկորդի, ականջի պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բարձրակարգ բուժում...



Լսողության խնդիրների ի՞նչ առանձնահատկություններ են դիտվել արցախյան պատերազմի ժամանակ:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ նոր տիպի զինտեխնիկայի ներդրման, արկերի կիրառման և դրանց...



«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...



Ի՞նչ է ներառում ականջի միկրովիրաբուժությունը:
Ականջի միկրովիրաբուժությունն ներառում է այն բոլոր վիրահատական միջամտությունները, որոնք կատարվում են...



Ծծմբային խցանն արտաքին լսողական անցուղում ծծմբի կուտակումն է, որի մեջ առկա են մաշկի մահացած մասնիկներ, կեղտ և փոշի։ Խցանի առաջացման արդյունքում, արտաքին լսողական անցուղու լրիվ խցանման ժամանակ հնարավոր է...





Ականջի հետ կապված խնդիրների և բուժման մոտեցումների հետ կապված հարցերով զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական կլինիկայի օտովիրաբույժ-ականջաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան...



Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...



Խռմփոցը քնի լայն տարածված խանգարում է, որից իրականում ոչ-ոք ապահովագրված չէ։ «Նաիրի» ԲԿ քիթ-կոկորդ ականջաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գնել Անանյանի հետ զրուցեցինք խռմփոցի...



Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...



Քրոնիկական տոնզիլիտի տարածվածությունը և տոնզիլոգեն բարդությունների զարգացման հավանականությունն այդ ախտաբանությունը դարձնում է շատ ակտուալ պրակտիկ օտոլարինգոլոգիայում: Այն ախտորոշվում է...








Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն