Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ապնոէ. armeniamedicalcenter.am
Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո:
Պատճառները
Հիվանդությանը բնորոշ է ավելորդ քաշը, կարճ պարանոցը, խռմփոցը, և առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Հիվանդության արտահայտությունը տարիքի հետ մեծանում է:
Ապնօէի պատճառներից են նաև կոկորդի և շնչափողի անատոմիական յուրահատկությունները: Եթե ինչ-որ պատճառով նեղանում են շնչուղիները, ապնոէի առաջացման հավանակությունը մի քանի անգամ ավելանում է:
Ախտանշանները
Հիմնական ախտանիշը քնի ժամանակ շնչառության կանգն է: Պատճառը շնչուղիների մեխանիկական փակվածությունն է (օբստրուկտիվ ապնոէ):
Շնչառության կանգի հետևանքով արյան մեջ խանգարվում է թթվածին-ածխաթթու գազ հավասարակշռությունը, որի արդյունքում դրդվում է շնչառական կենտրոնը և կրկին ներշնչում է կատարվում: Այդ ժամանակ գլխուղեղը`տագնապալի ազդանշաններ ստանալով, մի որոշ ժամանակ արթնանում է: Դա գիշերվա ընթացքում լինում է բազմաթիվ անգամ, և քունը դառնում է ոչ լիարժեք: Առավոտյան պացիենտն արթնանում է ջարդվածության զգացումով, զարկերակային ճնշման բարձրացումով:
Այս հիվանդության ամենամեծ վտանգները` շնչառության խանգարման հետևանքով, ինֆարկտի և ինսուլտի զարգացումն են:
Ախտորոշումը
Շնչառության կանգը քնի ժամանակ նկատում են հիվանդի հարազատները: Հիմնական հետազոտությունը պոլիսոմնոգրաֆիան է: Դա քնի թեստավորումն է, երբ հիվանդն ամբողջ գիշեր գտնվում է հսկողության տակ, և որի ընթացքում սարքը գրանցում է օրգանիզմի հիմնական ցուցանիշները` սրտագրությունը, գլխուղեղի ակտիվությունը, արյան մեջ թթվածնի քանակը, աչքերի շարժումները և այլն: Մասնագետը պոլիսոմնոգրաֆիայի օգնությամբ գրանցում է, թե քանի անգամ է դիտվել շնչառության կանգ և դրա հիման վրա որոշում հիվանդության ծանրությունը:
Բուժումը
Բուժման մեթոդները տարբեր են` վիրահատությունից մինչև սովորությունների և ապրելակերպի փոփոխություն:
Բուժումը միտված է նորմալ շնչառության վերականգնմանը և խռմփոցի վերացմանը:
Հիպերտոնիկների մոտ կարգավորվում է զարկերակային ճնշումը, որպեսզի նվազեցվի ինֆարկտի, ինսուլտի և այլ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը:
Ավելորդ քաշի դեպքում նշանակվում է սննդակարգ և ֆիզիկական մարզումներ, որոնք նպաստում են կրճատել ապնոէի նոպաները:
Որոշ դեպքերում, երբ շնչառության կանգը դիտվում է միայն մեջքին պառկած վիճակում, բավական է հատուկ բարձերի օգնությամբ կողքի վրա քնելն ապահովելը:
22.07.2020 Կարդացեք նաև
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...
25.03.2025
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
14.03.2024
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
13.03.2024
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
27.02.2024
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
13.02.2024
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
06.06.2023
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
05.05.2023
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
18.04.2023
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
05.04.2023
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
23.03.2023
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
10.03.2023
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
09.03.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
22.12.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYtHxKDo' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ