Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017 թվականի հունիսի 1-ին Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են ականջի թմբկաթաղանթի վերականգնման՝ միրինգոպլաստիկայի նոր մեթոդի գյուտը և ստացել համապատասխան արտոնագիր:
Մասնագետները հավաստիացնում են թմբկաթաղանթի վերականգնման տվյալ մեթոդի առավելությունները. նվազագույն տրավմատիզացիա, հետվիրահատական կարճատև շրջան և նոր տեղադրված թաղանթի արագ անոթավորում ու լսողության վաղ վերականգնում:
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գարեգին Միրաքյանի հետ:
– Ինչպե՞ս տեղի ունեցավ նոր մեթոդի մտահղացումը:
– Ամեն ինչ փորձի հետ է գալիս, օրինակ, երբ շատ ես վիրահատում և տեսնում, որ կան այնպիսի դեպքեր, երբ կարելի է վիրահատել ավելի փոքր ծավալով ու ստանալ առավել լավ արդյունք. այս սկզբունքի հիման վրա էլ ծնվեց մեր նոր մեթոդը:
– Ի՞նչ մեխանիզմով է իրականցվում մերինգոպլաստիկան` նոր մեթոդով:
– Վիրահատության հետականջային տարբերակի փոխարեն, որը բավականին տրավմատիկ է, միջամտությունն իրականացվում է ներականջային կտրվածքի օգնությամբ:
– Ի՞նչ առավելություններ ունի նոր մեթոդը:
– Մասնագիտական տեսանկյունից, հիմնական առավելությունն այն է, որ միջամտության ընթացքում դրված նոր լաթը` վերցված քունքային մկանի ֆասցիայից, ավելի արագ է անոթավորվում: Իսկ որքան արագ է ընթանում անոթավորման գործընթացը, այնքան նոր թմբկաթաղանթը լինում է առավել ձգված, ինչն օժանդակում է ձայնային ալիքների հասանելիությանը լսողական ոսկրիկներին:
– Ի՞նչ պրակտիկ փուլում են աշխատանքները:
– Մենք ավարտել ենք կլինիկական փորձարկման շրջանը: Ունենք 50-ից ավելի դեպք և ներկայում շարունակվում է մեր ամենօրյա պրակտիկայում: Նոր մեթոդը վերաբերում է հատկապես ականջի հետին հատվածի թափածակմանը (գոյություն ունեն նաև թափածակման այլ տեսակներ` ամբողջական և առաջնային):
Մենք ուսումնասիրել ենք ամբողջ աշխարհի գրականությունն ու պարզել, որ նման միջամտական մեթոդ մինչ օրս չի կիրառվել: Արտերկրում հանդիպումների ժամանակ մեր կողմից ներկայացված նոր մեթոդը գործընկերների կողմից մեծ հավանության է արժանացել: Գյուտը որպես մտավոր սեփականություն գրանցելու համար 2017 թ. դիմել ենք Հայաստանի մտավոր սեփականության գործակալություն և ստացել արտոնագիր:
Գիտական աշխատանքը կատարվում է Տաթևիկ Փխրիկյանի կողմից:
Զրուցեցինք նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բաժանմունքի ՔԿԱ մասնագետ, ԵՊԲՀ-ի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս, գյուտի համահեղինակ Տաթևիկ Փխրիկյանի հետ:
– Ո՞ր դեպքերում է վնասվում թմբկաթաղանթը:
– Թմբկաթաղանթի վնասումը (թափածակումը) մեր պրակտիկայում հաճախ հանդիպող ախտաբանություն է, որը հանդիպում է միջին ականջի բորբոքումների ժամանակ` որպես բարդություն, և վնասվածքների արդյունքում: Թմբկաթաղանթը կարող է վնասվել մեխանիկական հարվածից, ականջը փայտիկով կամ այլ իրով մաքրելուց, բարձր ձայնից (օրինակ՝ պայթյուն), փակ քթով փռշտալու ժամանակ ճնշման հետևանքով, կտրուկ ջրում սուզվելուց կամ ինքնաթիռով թռիչքի ժամանակ։
– Ինչպե՞ս է արտահայտվում թմբկաթաղանթի վնասումը, ի՞նչ գանգատներ ունի պացիենտը:
– Պացիենտը գանգատվում է հիմնականում լսողության իջեցումից, ականջում աղմուկից, պարբերաբար կարող է դիտվել արտադրություն։
– Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թմբկաթաղանթի վնասումը:
– Քանի որ թմբկաթաղանթն ապահովում է ո՛չ միայն լսողական ֆունկցիա, այլ նաև պաշտպանական նշանակություն ունի, այսինքն, արգելակում է օդի, ջրի, միկրոօրգանիզմների մուտքը թմբկախոռոչ, նրա վնասումը նպաստում է դեպի թմբկախոռոչ ինֆեկցիայի ներթափանցմանը և քրոնիկ թարախային օտիտի առաջացմանը, որն իր հերթին հղի է բազմաթիվ բարդություններով, ինչպիսիք են՝ նևրիտը, լաբիրինթիտը։ Միկրոօրգանիզմների առավել խորը հյուսվածքներ ներթափանցման արդյունքում կարող է զարգանալ անգամ մենինգիտ:
– Ինչպե՞ս էին վերականգնում թմբկաթաղանթը նախքան Ձեր հայտնագործությունը:
– Թմբկաթաղանթի վերականգնման տարբեր մեթոդներ կան՝ կախված վնասվածքի տեղակայումից, վաղեմության ժամկետից: Եթե թարմ և փոքր վնասվածք է, հնարավոր է թմբկաթաղանթը վերականգնել հատուկ թաղանթներով: Եթե վնասվածքը մեծ է կամ եզրային տեղակայման է, կատարվում է վիրահատություն՝ միրինգոպլաստիկա: Կան միրինգոպլաստիկայի տարբեր մեթոդներ: Տարիներ շարունակ ամբողջ աշխարհում օտովիրաբույժների կողմից աշխատանք է տարվում այդ մեթոդներն է՛լ ավելի կատարելագործելու ուղղությամբ:
13.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ