Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը.
— Ինչի՞ց է առաջանում քթային դժվարաշնչությունը եւ ինչո՞ւ է պարտադիր քթով շնչելը:
— Քթային դժվարաշնչությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից է, օրինակ, քթի միջնապատի թեքությունը, որը կարող է ի հայտ գալ տարիքային տարբեր փուլերում՝ հիմնականում վնասվածքների պատճառով: Քթի միջնապատը թեքվելով մեկ կամ երկու կողմից` նեղացնում է անցուղին եւ խանգարում նորմալ շնչառությանը: Արդյունքում պակասում է մարդու օրգանիզմ թափանցող թթվածնի քանակը և տարիների ընթացքում զարգանում է քրոնիկ թթվածնային քաղց: Թթվածնային քաղցից տուժում է և՛ գլխուղեղը, և՛ սիրտը, և, ընդհանրապես, բոլոր օրգանները:
Բացի միջնապատի թեքությունից, քթով դժվարաշնչության պատճառ կարող է լինել խեցիների հիպերտրոֆիան, հատկապես վտանգավոր է ստորին խեցիների հիպերտրոֆիան: Խեցիների հիպերտրոֆիան առաջանում է հաճախակի հարբուխներից, վարակային գործընթացներից, հատկապես, եթե ժամանակին չեն բուժվում կամ, առհասարակ, չեն բուժվում: Սա իր հերթին բերում է քրոնիկ դժվարաշնչության և ամբողջ օրգանիզմի թթվածնային քաղցի: Երբեմն այս երկու ախտաբանությունը` միջնապատի թեքությունն ու խեցիների հիպերտրոֆիան, զուգակցվում են:
Դժվարաշնչության այլ պատճառներից են ախտաբանական գոյացությունները, օրինակ` պոլիպները: Ալերգիկ ֆոնի հետևանքով առաջացող պոլիպների հետ կապված ուսումնասիրությունները պարզել են, որ դրանց ձևավորմանը նպաստող գործոններից է օդափոխանակման գործընթացը:
Երբեմն դժվարաշնչությունից կարող են գանգատվել նյարդային խնդիրներ ունեցող մարդիկ, թեև քթային շնչառությունն ազատ է: Դա արդեն նյարդային խնդիր է:
— Ի՞նչ անել, երբ կա դժվարաշնչություն:
— Քթային դժվարաշնչության դեպքում առաջին հերթին պետք է դիմել բժշկի: Մարդիկ երբեմն զբաղվում են ինքնաբուժմամբ, որի պարագայում կարող է անտեսվել առկա հիվանդությունը և արդյունքում օրգանիզմին կանգնեցնել թթվածնային քաղցի խնդրի առջև:
Դժվարաշնչության բուժումը շատ հաճախ դեղորայքային չէ, քանի որ այն, ինչ մեխանիկական խոչընդոտ է ու ունի տարիների պատմություն, պետք է իրականացվի վիրահատական միջամտությամբ: Պատը թեք է՝ հարկավոր է ուղղել, խեցիները մեծ են՝ պետք է փոքրացնել: Ի դեպ, խեցիների փոքրացման տարբեր մեթոդներ կան, ընդհուպ մինչև մասնակի հեռացում, որը կատարվում է պոլիպոզ փոփոխությունների ժամանակ: Վիրահատական միջամտությունները շատ հաճախ կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Տեղային անզգայացում կիրառվում է ընդհանուր անզգայացման հակացուցումների դեպքում:
— Ախտորոշման ի՞նչ փուլերով է անցնում պացիենտը:
— Առաջին փուլը քիթ-կոկորդ-ականջաբանի զննումն է, որը շատ տեղեկատվական է: Կասկածելի դեպքերում կատարվում է ռենտգեն կամ ՀՏ հետազոտություն, որի ժամանակ քթի խոռոչից զատ հետազոտվում են հարակից խոռոչները:
12.06.2017 Կարդացեք նաև
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...
25.03.2025
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
14.03.2024
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
13.03.2024
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
27.02.2024
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
13.02.2024
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
06.06.2023
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
05.05.2023
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
18.04.2023
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
05.04.2023
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
23.03.2023
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
10.03.2023
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
09.03.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
22.12.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ