Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Քթային շնչառության դժվարացումը և առաջարկվող լուծումները էնդոսկոպիկ եղանակով. izmirlianmedicalcenter.com

Քթային շնչառության դժվարացումը և առաջարկվող լուծումները էնդոսկոպիկ եղանակով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքում 2013 թ. հուլիսից ստեղծվել է էնդոսկոպիկ ծառայություն, որի նպատակն է քիթ-կոկորդ-ականջ օրգանների էնդոսկոպիկ վիրահատությունների զարգացումն ու տարածումը: Վերոնշյալ մեթոդի հիմնական առանձնահատկությունն վիրահատական միջամտության նվազագույն տրավմատիկությունը և առավել հստակությունն է, որն էլ նպաստում է հետվիրահատական շրջանի կրճատմանը և լավացման գործընթացի արագացմանը: Ի շնորհիվ այն գործոնի, որ վիրահատական դաշտը տեսանելի է մոնիտորի վրա, առավել արդյունավետ է դառնում ուսանողների և օրդինատորների ուսումնական պրոցեսը: Էնդոսկոպի հսկողության տակ կատարվում են վիրահատություններ կապված քթի խոռոչի, հարքթային ծոցերի, քիթըմպանի և կոկորդի հիվանդությունների հետ:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքում էնդոսկոպիկ սարքավորումները լայն կիրառում ունեն նաև քթի, ըմպանի և կոկորդի հիվանդությունների ախտորոշման մեջ:

Մեզ կարող են դիմել անձինք, ովքեր ունեն հետևյալ գանգատները` քթային շնչառության մշտական կամ պարբերական բնույթի դժվարացում, քոր քթի խոռոչում, փռշտոց, արտադրություն քթից, ցավեր դեմքի շրջանում, գլխացավեր, ձայնի խռպոտություն կամ խզվածություն, ցավ և (կամ) անհարմարավետություն կոկորդում:

«Իզմիրլյան» ԲԿ
Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի
էնդոսկոպիկ ծառայություն
Հեղինակներ.
Քիթ-կոկորդ ականջաբանական բաժանմունքի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, բ.գ.թ. Կարեն Վլադիմիրի Սոկոլյան
 Հեռախոս. +374 93 87 35 66, +374 99 87 35 66
 Էլ. փոստ. [email protected]
Քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Համասփյուռ Թևոսի Գադյան

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ