Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան. erebouni.am

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայությունում վերջին տարիներին ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել` բժիշկների մասնագիտական և բժշկական նորամուծությունների հնարավորությունների զարգացման համար:
-«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայությունը հիմնադրվել է 1992 թ.՝ պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը շեշտադրված է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև «Էրեբունի» ԲԿ-ն: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:
Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Ըստ մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների՝ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները: – Լսողության խնդիրների հետ կապված ի՞նչ ձեռբերումներ ունեք:
– Ծառայության հիմնադրման օրվանից մինչ օրս մեր նպատակն է լուծել խուլ և ծանրալսություն ունեցող մարդկանց խնդիրները: Մինչ մեր ծառայության հիմնումը, նման խնդիրներ ունցողների համար կիրառվում էր Սովետական միության ժամանակաշրջանից փոխանցված լսողությունը բարելավող սարքերը, որոնք ժամանակակից կյանքում կորցրել էին իրենց արդիականությունը: Այսօր իրականացվող վիրահատական միջամտությունների ժամանակ գործածվում են գերմանական, ֆրանսիական և շվեյցարական արտադրության էլեկտրոնային սարքեր, որոնք լավացնում են լսողությունը, սակայն լիարժեք չեն բուժում: Լսողության խնդրի բուժման համար կիրառում ենք նաև դեղորայքային միջամտություն: Ըստ լսողական խնդրի աստիճանի՝ կատարվում է բուժման մենեջմենթ:
– Նշեցիք, որ ծառայությունում իրականացվում է նորածինների լսողական խանգարումների սկրինինգ…
– Նորածնային շրջանում լսողական խնդրի ախտորոշումը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել և արդյունավետ բուժում կազմակերպել: Սկրինինգի անհրաժեշտությունը նրանում է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է:
«Էրեբունի» ԲԿ-ում սկրինինգի արդյունքում նորածնի մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց կրկին հետազոտվում է: Եթե պարզվում է, որ նորածնի մոտ լսողական խնդիրները շարունակվում են, ըստ խնդրի աստիճանի որոշվում է. կամ իրականացնել խխունջային ներպատվաստում, կամ սարքերի միջոցով շտկել խնդիրը: Նորածնի մոտ որքան արագ իրականացվի ախտորոշումը, այնքան արդյունավետ կլինի բժշկական միջամտությունը և ճիշտ ժամանակին կընդգրկվի հասարակության մեջ (մանակապարտեզ, դպրոց և այլն):
Խխունջային ներպատվաստման առաջին վիրահատությունները կատարվել են 2004 թ. և այդ երեխաներն իրենց հասակակիցների հետ ժամանակին հաճախել են դպրոց: Այսօր նրանք դարձել են հասարակության լիիրավ անդամ: – Խոսենք խխունջային ներպատվաստման մասին…
– Լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար: Խխունջային սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում: Վերջինս իր տեսակով համակարգչային սարք է և, կարգավորելով այն ըստ լսողության աստիճանի, հիվանդի համար ապահովում է լիարժեք լսողություն: Երեխայի տարիքին զուգահեռ՝ լսողության շեմը բարելավվում է, և անհրաժեշտություն է առաջանում համակարգչի օգնությամբ կարգավորել լսողության մակարդակը: Ականջի դրսի հատվածում տեղադրված էլեկտրոնային սարքը պարբերաբար լիցքավորվելու անհրաժեշտություն ունի:
– Լսողական արատներ ունեցող անձանց վերաբերող ինչպիսի՞ վիճակագրության եք տիրապետում:
– Մեր և համաշխարհային պրակտիկայի տվյալները համընկնում են՝ ծնված 1000 երեխայից 1-3-ի մոտ հայտնաբերվում է լսողական խնդիր: Լսողական խնդիրների ախտորոշոման ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին է զարգացել, որի ընթացքում կարողացել ենք ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ՝ բացահայտելու լսողական խանգարումները: Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում շուրջ 40 000 երեխա է ծնվում, լսողական շեղումներ հայտնաբերվում է 40-50 նորածնի մոտ են: Նորածիններից մի մասի մոտ կատարվում է վիրահատական միջամտություն, մյուսերի մոտ անհրաժեշտություն է առաջանում լսողական սարքեր օգտագործել:
– Ո՞ր տարիքում է ցուցված խխունջային ներպատվաստման վիրահատություն իրականացնել:
– Քանի որ դժվար է հետվիրահատական շրջանում նորածնի խնամքը , վիրահատություն կատարում ենք երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո: – Խխունջային ներպատվաստման վիրահատությունից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում:
– Խխունջային ներպատվաստումից հետո հիվանդը բավարար չափով չի կարող հասկանալ և ընկալել շրջապատի խոսքը: Հետվիրահատական շրջանում մեծ աշխատանք է տարվում, որի ընթացքում լսողությունը վարժեցնող մանկավարժները սովորեցնում են նորից ճիշտ ընկալել խոսակցական և ձայնային ազդանշանները:
– Արտերկրների առաջատար կլինիկաների հետ համագործակցության ի՞նչ եզրեր ունեք:
– Մեր բժիշկները մասնակցում են տարբեր միջազգային մասնագիտական կոնֆերանսների: Համագործակցում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Ռուսաստանի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ: Այս ծրագիրն իրականացնելիս հետևել ենք Ռուսաստանի ազգային լսողության պրոթեզավորման և աուդիալոգիայի կենտրոնին (ղեկավար`պրոֆեսոր Գեորգի Տավառտկիլաձե) ու ստացել նրա աջակցությունը, իսկ կենտրոնի աշխատակից Վիգեն Բախշինյանը՝ մեր հայրենակիցը, նաև Կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավարն է:

Մեդ-Պրակտիկ
14.12.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Եթե սարքը չի գրանցել, դա դեռ չի նշանակում, որ երեխան չի լսում, այլ չկա վերջնական եզրակացություն: Հարկավոր է կրկնել 6 ամիս անց, վերջնական եզրակացության համար:




Lilit
11.12.2015




Կարդացեք նաև

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...


Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...


Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...


Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...


Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...


Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...


Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...


Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...


Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...


Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...


Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...


Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...


Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...


Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն