Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Նիզիտա (Nisita). քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և ցողացիր՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համար

Նիզիտա (Nisita).  քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և ցողացիր՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համար

Նիզիտա քսուկի 100 գրամը պարունակում է` 2.8 գ նատրիումի քլորիդ և 7.2 գ նատրիումի բիկարբոնատ: Այլ բաղադրիչներ` բրդի սպիրտ, լիմոնի ձեթ, սպիտակ փափուկ պարաֆին, միջին շղթայական տրիգլիցերիդներ, հեղուկ պարաֆին, ցետոստեարիլային  սպիրտ:


Օգտագործել քթի չոր լորձաթաղանթի դեպքում` օգնելով բացել փակ քիթը, մաքրել և խոնավեցնել քթի լորձաթաղանթը, բացել քթային խոռոչները։


Նիզիտա (Nisita).  քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և սփրեյ՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համարՉափաբաժին` 1 սմ երկարությամբ քսուք յուրաքանչյուր քթանցքին, օրական մի քանի անգամ: Տեղադրել սրվակի գլխիկը քթանցքի մեջ հնարավորինս խորը, լցնել մի փոքր քսուք և հավասարապես տարածել այն քթի լորձաթաղանթի վրա՝ նրբորեն մերսելով քթի կողմերը։ Քսուքը կարելի է կիրառել քթի ներսային հատվածում՝ օգտագործելով բամբակ։ Քսուքը պետք է օգտագործել օրական մի քանի անգամ, մասնավորապես քնելուց առաջ։


Քսուքը նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար: 14 օրվա բուժումից հետո բարելավում չնկատելու դեպքում խնդրում ենք խորհրդակցել բժշկի կամ դեղագործի հետ: Քսուքը չի կարելի օգտագործել նրանում առկա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ գերզգայուն լինելու դեպքում:

 

Նիզիտա (Nisita).  քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և սփրեյ՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համարՀիգիենայի և վարակներից խուսափելու նկատառումներով օգտագործել սրվակը անհատապես: Օգտագործումից հետո մաքրել սրվակի գլխային հատվածը: Պահել սենյակային ջերմաստիճանում (15 – 25 °С) տուփի մեջ։

 

Հեռու պահել երեխաներին հասանելի և տեսանելի վայրերից:


Արտադրող` Engelhard Arzneimittel GmbH & Co. KG, Գերմանիա


Ներմուծող`” Նատալի ֆարմ” ՍՊԸ
 
Nisita® Քթի ցողացիր (Նիզիտա).

20 մլ լուծույթ, քթի չոր լորձաթաղանթին նախատեսված ցողացիր՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համար


Նիզիտա (Nisita).  քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և սփրեյ՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համարՅուրաքանչյուր մլ պարունակում է՝ 3.3 մգ նատրիումի քլորիդ և 8.3 մգ նատրիումի բիկարբոնատ: Այլ բաղադրիչներ՝ զտած ջուր:
Չի պարունակում կոնսերվանտներ:


Օգտագործել քթի չոր լորձաթաղանթի դեպքում` օգնելով բացել փակ քիթը, մաքրել և խոնավեցնել քթի լորձաթաղանթը, բացել քթային խոռոչները։


Չափաբաժին՝ Անհրաժեշտության դեպքում մեծահասակները և երեխաները (երկու տարեկանից բարձր) պետք է օգտագործեն օրական մի քանի անգամ՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ լցնելով 1-2 անգամ, իսկ նորածինները և երեխաները (մինչև երկու տարեկան) օգտագործեն օրական մի քանի անգամ՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ լցնելով մեկ անգամ: Սփրեյն անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել երկարաժամկետ: Եթե ախտանիշները չբարելավվեն 14 օր անց, խնդրում ենք խորհրդակցել բժշկի կամ դեղագործի հետ: Հիգիենայի և վարակներից խուսափելու նկատառումներով օգտագործել սրվակը անհատապես: Օգտագործումից հետո մաքրել փականի հատվածը, պահել չոր և փակել շիշը նախատեսված կափարիչով:


Հեռու պահել երեխաներին հասանելի և տեսանելի վայրերից:


Առաջին բացումից հետո չի կարելի օգտագործել վեց ամսից ավել:


Արտադրող` Engelhard Arzneimittel GmbH & Co. KG, Գերմանիա

 

Սկզբնաղբյուր. «Ալպեն Ֆարմա AG» ընկերություն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ