Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ամռանը սրացող ականջաբորբ
Շատերը կզարմանան` իմանալով, որ ականջի տեսքը արտաքին ականջաբորբի` ցավոտ բորբոքման առաջացման գործում էական նշանակություն ունի: Ճիշտ է` այդքանից հետո էլ օրգանի ինքնատիպ կորերը փոխելու հնարավորություն ոչ-ոք չի ունենա, բայց պարզվում է` փորձագետներին հիվանդության առաջացումը կանխարգելող որոշ միջոցներ են հայտնի:
Բժիշկներին otitis externa անունով առավել հայտնի բորբոքումը հիմնականում ջրի` ականջի ուղի ներթափանցման արդյունքում է ի հայտ գալիս: Եվ հատկապես ամռանը, երբ մարդիկ առավել հաճախ են ջրի զովությանը տրվում:
Բժիշկների համոզմամբ, հիվանդությունից խուսափելու լավագույն միջոցը ականջները չոր եւ մաքուր պահելն է:
Ստորեւ մի քանի այլ խորհուրդներ ենք ներկայացնում.
- Ջրածնի պերօքսիդ օգտագործե՛ք. ականջները ժամանակ առ ժամանակ ջրածնի 3 տոկոսանոց պերօքսիդով մաքրեք` ջուր կլանելու հատկություն ունեցող ականջակեղտից ամբողջությամբ ազատվելու համար:
- Բամբակե ականջմաքրիչներ մի՛ օգտագործեք. դրանք կարող եք վնասել ականջի ուղու մաշկը եւ հիվանդության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծել:
- Մազերը չորացնող սարք օգտագործե՛ք, միայն թե` ցածր ջերմաստիճանի վրա, բավականաչափ հեռու տարածությունից եւ մեծ զգուշությամբ` ականջի ուղու խոնավ միջավայրից ազատվելու համար:
- Ջուրը մտնելիս ականջակալներ կրե՛ք. այս կերպ կարող եք ականջները ջրի ազդեցությունից հեռու պահել: Այդուհանդերձ, եթե ականջի մեջ խոնավություն է հավաքվել, ապա դրանք կարող են նաեւ հակադարձ ազդեցությունն ունենալ, ուստի բոլոր հանգամանքներում համոզվեք, որ ականջները չոր են:
Ինչո՞ւ է ջուրը եւ խոնավությունը արտաքին ականջաբորբ առաջացնում
Ի՞նչ կա ջրի մեջ, որ նման հիվանդություն է առաջացնում: Բանը նրանում է, որ ականջի ուղու վրա տարածվող մանրէները խոնավ պայմաններում առավել արագ են բազմանում եւ բորբոքում առաջացնում:
Մյուս կողմից էլ` մաքրությամբ չփայլող հանրային լողավազանները կարող են հավելյալ ռիսկ ներկայացնել` նոր մանրէների ներթափանցման համար: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ լողի սիրահար լինեք` այս հիվանդությանը ենթարկվելու համար: Ամռանը գրանցվող օդի խոնավության մակարդակը միանգամայն բավական է` մանրէների զարգացում խթանելու համար:
Ալերգիաները եւ մաշկային խանգարումները` էկզեման, փսորիազը կամ սեբորեան ականջի բորբոքումը կարող են առավել անտանելի դարձնել: Այդուհանդերձ, ամենաբարձր ռիսկային խմբում շաքարախտով հիվանդներն են:
Արտաքին ականջաբորբը կարող է նաեւ լոգանք կամ ցնցուղ ընդունելու արդյունքում ի հայտ գալ:
Բուժման լավագույն եղանակները
Արտաքին ականջաբորբի ախտանշաններն են` ականջի ուղու եւ արտաքին մասի (անցքի շուրջ ընկած հատվածը) կարմրությունն ու այտուցվածությունը, քորը, ցավը, ջրարտադրությունը եւ երբեմն էլ` մազաթափությունը:
Հիվանդության դեմ բուժման լավագույն եղանակները հակաբիոտիկ կամ հակասնկային կաթիլների տեսքով են լինում: Դրանք կիրառելուց առաջ հարկ է` ականջները ջրածնի պերօքսիդով մաքրել, որպեսզի կաթիլները մաշկի հետ շփում ապահովեն:
08.07.2014 Կարդացեք նաև
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...
25.03.2025
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
14.03.2024
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
13.03.2024
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
27.02.2024
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
13.02.2024
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
06.06.2023
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
05.05.2023
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
18.04.2023
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
05.04.2023
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
23.03.2023
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
10.03.2023
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
09.03.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
22.12.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY9HCwBz' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ