Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Խռմփոցը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ
Ամերիկացի գիտնականները (Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանից) հետազոտություն են անցկացրել, որոնց արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ ապնոէի ծանր ձևը` քնած ժամանակ շնչառության հանկարծակի կանգը:
Ապնոէի հիմնական ախտանիշը խռմփոցն է, իսկ գիտնականների վիճակագրության համաձայն, այն մարդիկ, ում մոտ քնած ժամանակ շնչառության կանգի նշաններ են նկատվում, 5 անգամ ավելի հաճախ են մահանում քաղցկեղային հիվանդություններից, քան մյուսները:
Նախկինում շնչառության տվյալ խանգարման պատճառներն էին համարվում սրտային նոպաները, ինսուլտը, ճարպակալումը, շաքարային դիաբետը և հիպերտոնիան, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ փոխադարձ կապ կա քնած ժամանակ շնչառության կանգի և քաղցկեղից մահացության բարձրացման միջև: Հայտնի է, որ մաշկի քաղցկեղով հիվանդ մկների մոտ թթվածնային պարբերաբար քաղցը հանգեցնում է ուռուցքի աճի, արյունատար անոթների գեներացիայի արդյունքում, որոնք սնուցում են ուռուցքը: Գիտնականները հետաքրքրվել են այս փաստով և մանրամասն վերլուծել պացիենտների վիճակագրությունը, որոնք հավաքվել են 22 տարվա ընթացքում:
Յուրաքանչյուր չորս տարին մեկ ստուգվել է պացիենտների շնչառության և քնի պարամետրերը և, պարզվել, որ ինչքան վատ է եղել քունը, այնքան բարձր է քաղցկեղից մահանալու հավանականությունը: Հիվանդության ծանր ձևով մարդիկ քաղցկեղից տառապել են 5 անգամ ավելի, քան առողջները: Իսկ խանգարման միջին աստիճանով պացիենտների մոտ ռիսկն ավելացնել է մոտ 2 անգամ:
Հետազոտության արդյունքներում հաշվի են առնվել այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ծխելն ու մարմնի զանգվածի ցուցիչը: Գիտնականներին, հատկապես, զարմացրել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ճարպակալմամբ չեն տառապել, կապը քաղցկեղով հիվանդացության և շնչառության կանգի միջև էլ ավելի ուժեղ է դրսևորվել: Մկների վրա փորձերը նույնպես ցույց են տվել, որ նիհարների մոտ հիպոկսիայի արդյունքով հրահրված քաղցկեղային բջիջների աճն ավելի արագ է զարգացել, քան գեր մկների:
06.11.2012 SYUZI
03.02.2016
Կարդացեք նաև
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...
25.03.2025
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
14.03.2024
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
13.03.2024
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
27.02.2024
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
13.02.2024
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
06.06.2023
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
05.05.2023
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
18.04.2023
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
05.04.2023
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
23.03.2023
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
10.03.2023
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
09.03.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
22.12.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYW7yY8Y' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ